Անգիր սովորի՛ր Կոմիտասի ,,Կյանք,, բանաստեղծությունը։
Շառա՜չ, շառա՜չ․․․
Սարեն հեղե՛ղ փրթավ,
Վազո՛ւմ է առաջ ու շեշտակի․
Հողեն ծառեր ծամելով,
Հողեն քարեր քամելով,
Գետը լցավ ու գալարեց,
Սիրտը խցավ ու պալարեց․
Ցելա՜վ, ցելա՜վ․․․
Ամպեն արե՛վն ելավ,
Նազում է կանաչ ու հեշտակի․
Սարի խոցին ժպտելով,
Ծառի ծոցին ծպտելով,
Պաղաղ գետին ջե՜ր բերելու,
Խավար սրտին սե՜ր մերելու։
Բառարանի օգնությամբ բացատրի՛ր անհասկանալի բառերը։
Փորձի՛ր բացատրել ինչու է բանաստեղծությունը կոչվում ,, Կյանք,,։
Բանաստեղծությունը կոչվում է կյան քանի որ, այս բանաստեղծությունը կյանքի մասին է, ինչ է ունենում կյանքում։