Դասարանում
Գրաբար
Ո՛ տայր ինձ զծուխ ծխանի
Եւ զառաւօտն նաւասարդի,
Զվազելն եղանց եւ զվարգելն եղջերուաց.
Մեք փող հարուաք ևւ թմբկի հարկանէաք,
Որպէս օրէն էր թագաւորաց:
Թարգմանություն
Ով՜ կտար ինձ ծխանի ծուխը,
Եվ Նավասարդի առավոտը,
Եղնիկները վազերը և եղջերուների վարգելը,
Մենք փող էինք փչում և թմբուկ էինք զարկում,
Ինչպես վայել են թագավորներին,
Կարդա այսպես.
Եղջերուաց — եղջերվաց
Բառարան
ո — ով
տայր — այստեղ` կտար
զծուխ ծխանի — ծխանի ծուխը
ծխան — ծխնելույզ
Նաւասարդ — հայոց հեթանոսական տոմարիառաջին ամիսը (այստեղ`
հեթանոսական տոն)
եղանց — եղնիկների
եղջերուաց — եղջերուների
մեք — մենք
փող հարուաք — փող էինք փչում
թմբկի հարկանէաք — թմբուկ էինք զարկում
օրէն — օրենք, վայել, պատշաճ
թագաւորաց — թագավորների(ն)
Հարցեր և առաջադրանքներ
Ճիշտ կարդա այս բառերը.
զծուխ, զառաւօտն, զվազելն, զվարգելն:
Աշխարհաբար դարձրու այս բառակապակցությունները.
զառաւօտն Նաւասարդի — Նավասարդի առավոտը։
զվազելն եղանց — եղնիկների վազելը։
զվարգելն եղջերուաց — եղջերուների վարգելը։
Դուրս գրիր պատկերավոր բառակապակցությունները:
Ըստ քեզ, ի՞նչ զգացում է արտահայտվում այս խոսքում: Պատճառաբանիր ասածդ:
Կարդա և փորձիր հասկանալ, թե ո՛վ է խոսողը: