Տանը
- Գրավոր ներկայացրու Արշակ Երկրորդի պատմական կերպարը:
- Արշակավան քաղաքի մասին պատմիր որպես ականատես:
- Գրավոր պատմիր Աշտիշատի եկեղեցական ժողովի մասին, ներկայացրու քո տեսակետը ընդունված կանոնների վերաբերյալ:
Երկրորդ ժողով
Աշտիշատի եկեղեցական ժողով (356) Երկրորդ ժողովը գումարվել է 356-ին, Ներսես Ա Մեծ կաթողիկոսի նախաձեռնությամբ, եպիսկոպոսների և ավագ իշխանների մասնակցությամբ, Հայոց Արշակ Բ թագավորի (350–368) օրոք։ Ժողովը եղել է կանոնադիր, սահմանել կանոնական որոշումներ։ Որոշ չափով սահմանափակել է ժողովրդից գանձվող հարկերը, ամրապնդել եկեղեցու տնտեսական և քաղաքական ազդեցությունը։
Երրորդ ժողով
Աշտիշատի եկեղեցական ժողով (435) Երրորդ ժողովը գումարվել է 435-ին, Սահակ Ա Պարթև կաթողիկոսի և Մեսրոպ Մաշտոցի նախաձեռնությամբ՝ Եփեսոսի Գ տիեզերական ժողովի (431) որոշումները պաշտոնապես ընդունելու, ինչպես նաև Հայաստանում տարածվող նեստորականություն հետ կապված մի շարք խնդիրներ լուծելու համար։ Ըստ Կորյունի, Սահակ Ա Պարթևի և Մեսրոպ Մաշտոցի աշակերտները Եփեսոսից իրենց հետ բերել են ժողովի որոշումներն ու կանոնները, Աստվածաշնչի հայերեն թարգմանության օրինակը և ներկայացրել ժողովին։
Իմ կարծիքով ճիշտ էր բազմակնության արգելումը, քանի որ այն մի քայլով մարդկանց մոտեցրեց քրիստոնեությանը։ Բազմակնությունն ինքնին իմաստ չունի։ Չէ որ կանայք ուզում են լինել իրենց տղամարդու միակ ուշադրությունը, իսկ հնում կանայք չունեին այդ հնարավորությունը, չէ որ նրանք ընդհամենը։ տասնյակներից մեկն էին
Առաջադրանք 2
Պապ թագավոր/ Հայոց պատմություն, էջ 22-24, առաջ,11-14/
Տանը
- Գրավոր ներկայացրու Պապ թագավորի պատմական կերպարը։
Պապ թագավորը հաջորդել է հորը՝ Արշակ Բ-ին: Կրթություն ստանալու նպատակով Բյուզանդիա մեկնած Պապին (հայերի խնդրանքով) և զորավար Տերենտիոսին՝ փոքրաքանակ զորախմբով, Հռոմի Վաղես II կայսրն ուղարկել է Հայաստան: Բայց Վաղես II-ը Պապին չի ճանաչել Հայոց արքա, որպեսզի պարսիկները նրան չմեղադրեն 363 թ-ի պարսկա-հռոմեական պայմանագիրը խախտելու համար: Սակայն պարսիկները զորք են ուղարկել Հայաստան և ճակատամարտում պարտության մատնել Պապին: Նա փախել է և ապաստանել Սև ծովի մերձափնյա լեռներում: Այդ ընթացքում պարսկական զորքը ասպատակել է Հայաստանը. 14 ամիս տևած պաշարումից հետո նրանք գրավել են Արտագերս ամրոցը, գերեվարել Պապի մորը` Փառանձեմ թագուհուն: 369 թ-ին պարսկական զորքերը, հայ իշխաններ Մերուժան Արծրունու և Վահան Մամիկոնյանի ղեկավարությամբ, գրավել և ավերել են նաև հայկական խոշոր քաղաքները:
Վաղես II կայսրը 370 թ-ին զորաբանակ է ուղարկել Հայաստան և Պապին հաստատել գահին: Տեղեկանալով պարսիկների՝ Հայաստան ներխուժելու մտադրության մասին՝ կայսրը կրկին զորաբանակ է ուղարկել, որի օգնությամբ հայկական զորքը 371 թ-ին Ձիրավի ճակատամարտում ջախջախել է պարսիկներին:
Այս հաղթանակով Պապն ամրապնդել է իր իշխանությունը և հաջորդ տարիներին զբաղվել երկրի ներքին խնդիրներով. վերամիավորել է Հայաստանից անջատված ծայրագավառները, ապա սպարապետ Մուշեղ Մամիկոնյանի գլխավորությամբ հայկական զորքերն ազատագրել են Արշակ Բ-ի օրոք Հայաստանից խլված տարածքները, որից հետո Պապն ընդունել է Շապուհ II-ի բարեկամության առաջարկը: Շապուհը ճանաչել է Պապի իշխանությունը, և Հայաստանն առժամանակ զերծ է մնացել Սասանյան տերության ասպատակություններից:
Պապն անդրադարձել է նաև Հայ եկեղեցու բարեփոխմանը. կրճատել է վանականների թիվը, նրանց մի մասին պարտադրել է զինվորական ծառայություն, փակել է կուսանոցները, աղքատանոցները, եկեղեցական հողերի զգալի մասը միացրել է արքունականին և վերացրել բնակչությունից գանձվող տասանորդն ու պսակի հարկը:
Ներսես Ա Պարթև կաթողիկոսի մահից (372 թ.) հետո Պապը Շահակ Ա Մանազկերտցուն չի ուղարկել Կեսարիա` օծվելու` դնելով Հռոմից Հայ եկեղեցու անկախացման հիմքը:
Պապն ստեղծել է մեծաքանակ (90 հզ.) և մարտունակ բանակ:
Հռոմեական կայսրությունից ձերբազատվելու նպատակով Պապը փորձել է կապ հաստատել պարսիկների հետ: Սակայն նրա ինքնուրույն քաղաքականությունն առաջացրել է Հռոմի դժգոհությունը. Հայաստանում հռոմեական զորքերի հրամանատար Տերենտիոսը նրան ամբաստանել է Պարսից Շապուհ II արքայի հետ գաղտնի կապ ունենալու համար: Հռոմի Վաղես կայսրը խորհրդակցության պատրվակով Պապին հրավիրել է Տարսոն (Կիլիկիա) և փորձել հսկողության տակ պահել: Սակայն Պապին իր 300-հոգանոց թիկնազորով հաջողվել է ճեղքել շրջապատումը և վերադառնալ հայրենիք: Բայց Տերենտիոսին փոխարինած Տրայանոսը կարողացել է շահել Պապի վստահությունը, նրան հրավիրել է խնջույքի և դավադրաբար սպանել:
:
- Համեմատել Արշակ Երկրորդ, Պապ թագավորների արտաքին, ներքին քաղաքականությունները:
Արշակ II
Արշակ երկրորդը Արշակունիների արքայատոհմի ամենավառ ներկայացուցիչն է: Նա պարսից Շապուհի կողմից կուրացված Տիրանի որդին է, թագավորել է 345-367 թվականներին:
Տարբեր պատմաբանների մոտ Արշակը բնութագրվում է տարբեր կերպ: Այսպես`լատին մատենագիր Ամմիանոս Մարկելլինոսն իր Պատմություն գրքում գրում է, որ Արշակը ոչնչով չտարբերվող արևելյան թագավոր էր, ում երկրի ճակատագիրը մեծ մասամբ կախված էր այլ պետությունների կամքից: Հայ մատենագիրների մոտ Արշակը ներկայացվում է որպես հերոս, փառասեր, ինչպես նաև որպես վախկոտ ու փոքրոգի թագավոր:
Հայոց պատմության կարևոր էջերն Արշակը գրեց երկու անհատականությունների հետ միասին` Ներսես Մեծի և Վասակ Մամիկոնյանի:
Արշակը հայոց գահին նստեց 345 թվականին: Գահակալության առաջին տարիները խաղղ էին, քանզի Բյուզանդիան և Պարսկաստանը զբաղված էին այլ կռիվներով:
Սակայն այս ընթացքում Արշակը սատարում էր այդ երկու տերություններից մեկին: Ըստ Մարկելլինոսի այդ երկիրը Բյուզանդիան էր, իսկ ըստ Բուզանդի` Պարսկաստանը: Ինքս հակված եմ հավատալու լատին մատենագրի հաղորդածին, քանզի կարծում եմ, որ Արշակը կաջակցեր Բյուզանդիային հենց միայն այն պատճառով, որ Պարսից Շապուհ արքայի հրամանով կուրացրեցին իր հորը:
Խաղաղության տարիներին Արշակը զբաղվում էր նաև նոր` Արշակավան քաղաքի կառուցմամբ: Ըստ նրա` քաղաքի պետք է ազատ լիներ, իսկ նրա բնակիչներն ունենային մի շարք առավելություններ: Սակայն Արշակի այս մտահղացումը հանգեցրեց բացասական հետևանքի. Այն է, որ քաղաքը լցվեց հանցագործներով և իշխանների ու եկեղեցականների ճորտերով: Կարծում եմ Արշակը դիմեց այս քայլին համամարդկային սեր ու հարգանք ստանալու համար, բայց արդյունքում լարվեցին փոխհարաբերությունները իշխանական տների ու եկեղեցու հետ:
Հետագայում հայրապետը առաջարկեց քանդել Արշակավանը, սակայն մերժում ստացավ:
Պապի քաղաքականությունը, որի միակ նպատակը Հայոց թագավորության հզորության վերականգնումն էր, առաջ բերեց նախարարների մի մասի և եկեղեցու սպասավոոների ատելությունը։ Պապին սկսում են մեղադրել անգամ Ներսես Մեծ կաթողիկոսին թունավորելու մեջ, մինչդեռ նա մահացել էր թոքերի հիվանդությունից։ Սակայն նրա հեղինակությունը մեծ էր երկրում, հատկապես ժողովրդական զանգվածների շրջանում։ Ուստի բնավ պատահական չէ, որ հռոմեական պատմիչ Ամիանոսը նրան բնութագրում է որպես եռանդուն, խիզախ և խելոք իշխողի։
Հայոց թագավորության ուժեղացմանն ուղղված Պապի քայլերը և անկախ քաղաքականությունն առաջ բերեցին հռոմեական արքունիքի խիստ դժգոհությունը։ Նպատակ ունենալով Պապին գահընկեց անել՝ կայսրը նրան բանակցությունների պատրվակով հրավիրեց Տարսոն։ Սակայն հայոց թագավորը, պարզելով կայսեր նպատակը, իր 300 թիկնապահներով փախուստի դիմեց ու վերադարձավ Հայաստան՝ ուրախությամբ ընդունվելով ժողովրդի կողմից։ Կայսրն ստիպված եղավ ներողություն խնդրել տեղի ունեցած «թյուրիմացության» համար, իսկ Պապը դրան պատասխանեց, թե ոչինչ չի պատահել
