Իմ կարծիքով աշունը տարվա ամենագեղեցիկ եղանակներից մեկն է։ Կամաց-կամաց օրերը կարճանում են,սկսվում է հով եղանակն ու տերևաթափը: Գույնզգույն տերևներն են թափվում, թեթև քամի է գալիս, և անձրև։ Մարդ կարող է կարծել, որ աշունը ամենատխուր եղանակներից մեկն է, բայց որ ուշադիր հետևեք կտեսնեք աշնան ներքին գեղեցկությունը։
Աշնան գեղեցկությունը ոչ միայն գույնզգույն տերևների մեջ է այլ նաև նրա եղանակի։ Եթե տեսնես Անձրևը և մուգ ամպերն ապա կտեսնես նույն պես գեղեցկություն։ Աշնան արևը հիշեցնում է ջերմության մեղմության մասին: Ինձ շատ է գրավում աշնան արևածագը: Արթնանալով սենյակ լցվում է արևի առաջին շողերիը` իմ տրամադրությունը լինում է երկնային, լուսավոր, երբ ամեն մի հոգս թվում է անցողիկ և լուծելի: