Рубрика: Uncategorized

Հոկտեմբերի 21-27, առաջադրանք 7-րդ դասարան

Առաջադրանք 1. Թագավորության պահպանման վերջին փորձերը/Հայոց պատմություն, 7-րդ դասարան, էջ 27-28/

Գրավոր ներկայացնել Iդարի երկրորդ կեսից մինչև -V դարի առաջին կեսին տեղի ունեցող կարևոր իրադարձությւոնները:

Տանը

  •   Գրավոր պատմել Վաղարշապատ, Դվին մայրաքաղաքների մասին, օգտվել գրքերից, համացանցից

Դվին

330-338 թթ. Մեծ Հայքի թագավորն էր Տրդատ Մեծի որդի Խոսրով Կոտակ: Նրա գահակալության առաջին տարիներին կատարված շինարարական գործերից մեկը Դվին քաղաքի հիմնադրումն է (IV դ. 30-ական թթ.)։ Ըստ պատմիչների՝ այդ ժամանակ Արաքս գետը փոխել էր իր հունը և հեռացել Արտաշատի մոտից, որի պատճառով խախտվել էր մայրաքաղաքի ռազմական պաշտպանությունը։ Նախկինում Արաքսը պտույտ էր տալիս մայրաքաղաքի շուրջը և երեք կողմից պաշտպանում այն, իսկ այժմ քաղաքը զրկվել էր այդ պաշտպանությունից։ Բացի այդ, Արաքսի ընթացքը փոխվելու հետևանքով ջրերը դուրս էին եկել հունից և ստեղծել ճահիճներ մայրաքաղաքի շուրջը։ Անգամ, ըստ Մովսես Խորենացու, օդը դարձել էր վատառողջ։ Այս ամենը հաշվի առնելով՝ արքունիքը որոշում է մայրաքաղաքը տեղափոխել առողջ կլիմայով բարձրադիր մի վայր։ Արարատյան դաշտի շոգը և կլիման առողջացնելու համար քաղաքի մոտակայքում կատարում է անտառատնկումներ, որոնք պահպանվել են մինչև այժմ «Խոսրովի անտառ» անունով։ Նոր մայրաքաղաքի համար հարմար տեղ է ընտրվում Արտաշատից ոչ հեռու գտնվող Դվին կոչվող բլուրը, որտեղ և հիմնվում է քաղաքը։ Նորաստեղծ մայրաքաղաքում կառուցվում են արքունական ապարանքներ և այլ գեղեցիկ շենքեր։ Դվինը շարունակում էր մեծանալ և 428 թվականին դառնում է Մարզպանական Հայաստանի կենտրոնը։ 450 թվականին բերդապահ պարսիկ Վնդոն հայերին ձուլելու նպատակով Դվինում հիմնել է զրադաշտական ատրուշան, իսկ եկեղեցին վերածել մեհյանի, սակայն Վարդան Մամիկոնյանը, զորքով մտնելով քաղաք, կրկին վերահաստատել է քրիստոնեությունը։ Այնուհետև, հայ նախարարները Հայաստանի նկատմամբ բյուզանդացիների ու պարսիկների կրոնա-դավանափոխական նկրտումները ձախողելու նպատակով Գյուտ Արահեզացի կաթողիկոսին հորդորել են կաթողիկոսական աթոռը Էջմիածնից տեղափոխել Դվին։ Այդ նպատակով քաղաքի կենտրոնում՝ եռանավ եկեղեցու մոտ, կառուցվել են վեհարան, պաշտոնատներ, բարձրագույն դպրոցներ և այլ շենքեր։

 

Վաղարշապատ

Վաղարշապատը համեմատաբար կարճ ժամանակամիջոց է եղել Հայաստանի մայրաքաղաք, սակայն շնորհիվ հոգևոր-մշակութային նշանակության, հայության համար մայրաքաղաքից հետո դարձավ երկրորդ քաղաք:

Պատմական Վաղարշապատը գտնվում է Մեծ Հայքի Այրարատ աշխարհի Արագածոտն գավառում` Արարատյան դաշտում։
Մովսես Խորենացին հաղորդում է, որ քաղաքը տարածված էր Քասախ գետի և Շրեշ բլրի (ներկայումս` Ղուգոյի կոնդ) միջև: Այն հայտնի էր իր ամուր բերդով, և քանի որ գտնվում էր առևտրական ճանապարհներին, նաև` հարուստ առևտրով: Միջնադարում Վաղարշապատը դարձավ Հայաստանի զարգացած քաղաքներից մեկը: Կառուցված էր հայկական քաղաքաշինական դասական` եռաքաղաք մոդելով: Քաղաքի վրա իշխող դիրք ուներ առանձին պարսպապատ միջնաբերդը, ապա նրա շուրջ սփռված էր շահաստանը` բուն քաղաքը` դարձյալ պարսպապատ, իսկ նրանից դուրս` արվարձանները: Քաղաքի կենտրոնը շուկան էր համարվում, ու կենտրոնում էին տեղակայված քաղաքային կարևորագույն հաղորդակցությունները` քարավանատներ, իջևանատներ, խանութներ և այլն:

Վաղարշապատի մասին առաջին գրավոր վկայություններից մեկը վերաբերում է Արարատյան թագավորության գահակալ Ռուսա Բ-ին (մ.թ.ա. 685-645), որ այնտեղ ոռոգման համակարգ է կառուցել, այգիներ տնկել և ծաղկեցրել շրջապատը: Ռուսա Բ-ն իր արձանագրություններում Վաղարշապատի շրջակայքը կոչում է Կուտուրլինի: Հետագայում քաղաքն այլ անվանումներ ստացավ` Արտեմիդ, համաձայն Մովսես Խորենացու, Վարդգեսավան, Նոր քաղաք Վաղարշապատ, ապա և Էջմիածին: Չնայած այստեղ բնակավայր եղել է վաղնջական ժամանակներից, որպես քաղաք Վաղարշապատը հիմնադրվել է մ.թ.ա. VI դարում` հայոց Երվանդ Ա Սակավակյաց արքայի (մ. թ. ա. 570–560 թթ.) փեսայի` Մանուկ Վարդգեսի կողմից:

  • Տեսաֆիլմը դիտելուց հետո գրել ամենատպավորիչ հատվածի մասին: Դվին/տեսաֆիլմ/

Դվին /տեսաֆիլմ ռուսերենով/

Առաջադրանք 2

Արշակունիներ ամփոփում/Հայոց պատմություն, 7-րդ դասարան,էջ 13-28/

  • Նախաբան
  • Արշակունիների ծագումը, հիմնումը, խորհրդանիշները
  • Ամենահայտնի արքաները
  • Կարևոր պատմական  իրադարձությունները
  • Անկում
  • Վերջաբան
  • Ամփոփում

Տեսաֆիլմ/ամփոփել 10-15 նախադասությամբ/ Արշակունիներ

Рубрика: Uncategorized

Հանրային Աուդիտ

https://stelladav79gmail.wordpress.com/2019/09/01/%D5%A1%D6%80%D5%A1%D5%BF%D5%A5%D5%BD-%D5%A5%D5%BC%D6%85%D6%80%D5%B5%D5%A1-%D5%B0%D5%A1%D5%B5%D6%80%D5%A5%D5%B6%D5%A1%D5%A3%D5%AB%D5%BF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B3%D5%A1%D5%B4%D6%83%D5%B8%D6%80/

https://www.mskh.am/am/23204

Համեմատելով այս երկու կայքերը, ես հասկացա, որ ոչ մի ավել համ պակաս կարգ չկար։

Рубрика: Uncategorized

04.11.2019

Դասարանում

26.10- 03.11.2019. արձակուրդային առաջադրանքներ ՝ Ուսումնական աշուն. քննարկել
Նախագծային ուսուցման շաբաթ

Տնային աշխատանք/ լրացուցիչ աշխատանք

Բառի դերը

Բառերի ուղիղ և փոխաբերական տարբեր իմաստների, նրանց ձևաիմաստային խմբերի(հոմանիշներ, հականիշներ, նույնանուններ) գործածությունը գեղեցկացնում ու հարստացնումէ խոսքը: Քանի որ խոսքի ոճավորումը կատարվում է բառերով, խոսքում շատ կարևոր էբառընտրությունը (բառի ընտրությունը):

 Բարդ բառեր

Բառակապակցություններից առաջացած բարդ բառերը (օրինակ` տանտեր, հորեղբայր,այրուձի) բառային մի շեշտ և մեկ իմաստ ունեն: Նրանք տարբերվում են հիմք դարձածբառակապակցություններից, որոնց մեջ մտնող բառերն առանձին շեշտ ունեն, պահպանում ենիրենց բառային իմաստները:


1.Տրված կապերով կազմի՛ր նախադասություններՈ՞ր հարցին են պատասխանում դրանցհետ գործածվող գոյականները:

Պես — Նա ուզում էր դառնալ հայտնի երգչուհու պես։ (Ու՞մ)

Հետ — Ես տեսել եմ, որ նա քայլում էր ինչ — որ մեկի հետ։ (Ու՞մ)

Առանց — Առանց հեռախոսի նրանք չեն կարող ապրել։ (Ինչի՞)

Վրա — Քայլելուց տեսել եմ, որ ինչ — որ մարդ ընգել էր իմ ընկերուհու վրա։ (Ու՞մ)

Համար — Քեզ համար դա հետաքրքիր չէ: (Ու՞մ)

  1. Տրված վերաբերական բառերով նախադասություններ  կազմի՛ր: Ինչպիսի՞ վերաբերմունք  են արտահայտում  դրանք :

Թերևս, միգուցե, կարծես, մի՞թե, երևի:

???

Միգուցե ի՞նչ որ բան է պատահել։

Կարծես թե նա հասկացել է դասը։

Մի՞թե, դու այդքան համարձակ ես, որ կկարողանաս դա անել։

Երևի նա իմ գաղթնիքը կպահի։

Рубрика: Uncategorized

05.11.2019

 Դասարանում

Զարմանալի աշուն
Այս աշունը եկավ, բացվեց ինչպես երբե՛ք,-
Եկավ — ինչպես զինվոր ու ղեկավար.-
Այս աշունը բերեց իմաստության երգեր
Եվ կորովի գրեր — երգիս համար:-
Ե՛վ աշնան ցուրտ քամին ինձ մարտակոչ թվաց,
Թվաց կռվի կանչող հնչուն շեփոր,-
Եվ անձրևի շնչով, երբ երեսիս հևաց —
Ինձ զգացի ես թարմ — և անչափ նո՛ր:-
Եվ անձրևի թելերն ինձ թվացին թելեր՝
Աշխարհներին կապող և կյանքին խո՛ր,-
Կարծես ծառերն անգամ պայքարի են ելել,
Որ թոթափեն հուշերը — և դառնան նո՛ր…
Շրշուն աշունն այսօր ինձ գործ ու կյանք վսեմ,
Եվ ո՛չ թե մուժ, ու մահ, ու անկում է գուժում:-
Օ, հիրավի, երբե՛ք ես դեռ չէի՜ տեսել
Մի այսպիսի՜ աշուն…
1.Բացատրի՛ր բառերը՝
Կորովի — Քաջ, կտրիճ:
Մարտակոչ — Կռվի՝ մարտի կոչ:
Շեփոր — Ազգանշանափող, սիգնալ:
Մուժ — Մառախուղ, մեգ, մշուշ
Գուժել — Գույժ՝ վատ լուր հաղորդել:
2.. Ի՞նչ տրամադրություն է արտահայտում բանաստեղծությունը:
3. Գտի՛ր, թե ինչ բառով է բնութագրում աշունը:
4. Դուրս գրի՛ր քեզ դուր եկած քառյակը և մեկնաբանի՛ր:
5.  Մգեցված բառերը փոխարինի՛ր այլ բառերով, բայց այնպես, որ բանաստեղծության հանգավորումը պահպանվի:
6.. Ինչպե՞ս ես հասկանում այս տողերը՝
Այս աշունը բերեց իմաստության երգեր
Եվ կորովի գրեր — երգիս համար:
7. Ընդգծված հանգավոր բառերով հորինի՛ր նոր բանաստեղծություն և տեղադրի՛ր բլոգումդ:
Рубрика: Uncategorized

Սննդային անվտանգություն

Տեսքը

Փաթեփավորում

Պահպանության վայր

Բաղադրություն

ժամկետ

Քննարկման արդյուքում վերադասավորում եմ ըստ կարևորության

Տեսքը

Փաթեփավորում

Պահպանության վայր

Բաղադրություն

Ժամկետ