Рубрика: Uncategorized

05.11.2019

 Դասարանում

Զարմանալի աշուն
Այս աշունը եկավ, բացվեց ինչպես երբե՛ք,-
Եկավ — ինչպես զինվոր ու ղեկավար.-
Այս աշունը բերեց իմաստության երգեր
Եվ կորովի գրեր — երգիս համար:-
Ե՛վ աշնան ցուրտ քամին ինձ մարտակոչ թվաց,
Թվաց կռվի կանչող հնչուն շեփոր,-
Եվ անձրևի շնչով, երբ երեսիս հևաց —
Ինձ զգացի ես թարմ — և անչափ նո՛ր:-
Եվ անձրևի թելերն ինձ թվացին թելեր՝
Աշխարհներին կապող և կյանքին խո՛ր,-
Կարծես ծառերն անգամ պայքարի են ելել,
Որ թոթափեն հուշերը — և դառնան նո՛ր…
Շրշուն աշունն այսօր ինձ գործ ու կյանք վսեմ,
Եվ ո՛չ թե մուժ, ու մահ, ու անկում է գուժում:-
Օ, հիրավի, երբե՛ք ես դեռ չէի՜ տեսել
Մի այսպիսի՜ աշուն…
1.Բացատրի՛ր բառերը՝
Կորովի — Քաջ, կտրիճ:
Մարտակոչ — Կռվի՝ մարտի կոչ:
Շեփոր — Ազգանշանափող, սիգնալ:
Մուժ — Մառախուղ, մեգ, մշուշ
Գուժել — Գույժ՝ վատ լուր հաղորդել:
2.. Ի՞նչ տրամադրություն է արտահայտում բանաստեղծությունը:
3. Գտի՛ր, թե ինչ բառով է բնութագրում աշունը:
4. Դուրս գրի՛ր քեզ դուր եկած քառյակը և մեկնաբանի՛ր:
5.  Մգեցված բառերը փոխարինի՛ր այլ բառերով, բայց այնպես, որ բանաստեղծության հանգավորումը պահպանվի:
6.. Ինչպե՞ս ես հասկանում այս տողերը՝
Այս աշունը բերեց իմաստության երգեր
Եվ կորովի գրեր — երգիս համար:
7. Ընդգծված հանգավոր բառերով հորինի՛ր նոր բանաստեղծություն և տեղադրի՛ր բլոգումդ:

Оставьте комментарий