Դասարանում
Զարմանալի աշուն
Այս աշունը եկավ, բացվեց ինչպես երբե՛ք,-
Եկավ — ինչպես զինվոր ու ղեկավար.-
Այս աշունը բերեց իմաստության երգեր
Եվ կորովի գրեր — երգիս համար:-
Ե՛վ աշնան ցուրտ քամին ինձ մարտակոչ թվաց,
Թվաց կռվի կանչող հնչուն շեփոր,-
Եվ անձրևի շնչով, երբ երեսիս հևաց —
Ինձ զգացի ես թարմ — և անչափ նո՛ր:-
Եկավ — ինչպես զինվոր ու ղեկավար.-
Այս աշունը բերեց իմաստության երգեր
Եվ կորովի գրեր — երգիս համար:-
Ե՛վ աշնան ցուրտ քամին ինձ մարտակոչ թվաց,
Թվաց կռվի կանչող հնչուն շեփոր,-
Եվ անձրևի շնչով, երբ երեսիս հևաց —
Ինձ զգացի ես թարմ — և անչափ նո՛ր:-
Եվ անձրևի թելերն ինձ թվացին թելեր՝
Աշխարհներին կապող և կյանքին խո՛ր,-
Կարծես ծառերն անգամ պայքարի են ելել,
Որ թոթափեն հուշերը — և դառնան նո՛ր…
Աշխարհներին կապող և կյանքին խո՛ր,-
Կարծես ծառերն անգամ պայքարի են ելել,
Որ թոթափեն հուշերը — և դառնան նո՛ր…
Շրշուն աշունն այսօր ինձ գործ ու կյանք վսեմ,
Եվ ո՛չ թե մուժ, ու մահ, ու անկում է գուժում:-
Օ, հիրավի, երբե՛ք ես դեռ չէի՜ տեսել
Մի այսպիսի՜ աշուն…
Եվ ո՛չ թե մուժ, ու մահ, ու անկում է գուժում:-
Օ, հիրավի, երբե՛ք ես դեռ չէի՜ տեսել
Մի այսպիսի՜ աշուն…
1.Բացատրի՛ր բառերը՝
Կորովի — Քաջ, կտրիճ
Մարտակոչ — Կռվի՝ մարտի կոչող։
Շեփոր — Ազգանշանափող, սիգնալ:
Մուժ — Մառախուղ, մեգ, մշուշ:
Գուժել — Գույժ՝ վատ լուր հաղորդել:
2.. Ի՞նչ տրամադրություն է արտահայտում բանաստեղծությունը:
Իմ կարծիքով այս բանաստեղծությունը արդահայտում է տխուր և մարտական տրամադրություն։
3. Գտի՛ր, թե ինչ բառով է բնութագրում աշունը:
Աշունը բնութագրում է իմաստուն և մարտակոչ։
4. Դուրս գրի՛ր քեզ դուր եկած քառյակը և մեկնաբանի՛ր:
5. Մգեցված բառերը փոխարինի՛ր այլ բառերով, բայց այնպես, որ բանաստեղծության հանգավորումը պահպանվի:
6.. Ինչպե՞ս ես հասկանում այս տողերը՝
Այս աշունը բերեց իմաստության երգեր
Եվ կորովի գրեր — երգիս համար:
Եվ կորովի գրեր — երգիս համար:
Տնային աշխատանք
Ընտրի՛ր որևէ աշնանային բանաստեղծություն (Սահյան, Տերյան, Չարենց) և սովորի՛ր անգիր:
Գրի՛ր շարադրություն վերնագրերից մեկով
-
Զարմանալի աշուն
-
Աշունն իմ քաղաքում
-
Ինչո՞ւ եմ սիրում աշունը
-
Աշնան գույների խաղը
-
Աշունը ոգեշնչման աղբյուր