Ջրիմուռները պատկանում են ստորակարգ, ինքնասուն ջրային բույսերի խմբին. պարունակում են քլորոֆիլ և այլ գունակներ՝ կարոտին (A -նախավիտամին), քսանտոֆիլներ, բիլիպրոտեիդներ և այլն: Լուսասինթեզի միջոցով սինթեզում են օրգանական նյութեր: Միաբջիջ գաղութային կամ բազմաբջիջ օրգանիզմներ են: Մարմինը՝ թալոմը, զուրկ է արմատից, ցողունից ու տերևներից: Երկարությունը տատանվում է մի քանի միկրոնից մինչև 60 մ (ծովային գորշ ջրիմուռ):