Պտերները բազմանում են սպորով։Ամռանը հասուն բույսի տերևի հակառակ մակերեսին առաջանում են մուգ անհարթություններ։ Սպորանգիներում ձևավորվում են սպորերը։ Հասունացած սպորերը թափվում են սպրոանգիներից և տարածվում քամու միջոցով։ Հայտնվելով բարենպաստ պայմաններում սպորները սկսում են աճել և ձևավորվում է բարակ կանաչ թիթեղ։ Դա նրա սկզբնական ձևն է, նմամ է սրտի։ Այն արմատիկներով կպած է հողին(ռեզոիդ) ապրում է ինքնուրույն և ունակ է ֆոտոսինթեզի։ Սկզբնական ձևը դա գամետաֆիդն է։ Ստորին հատվածում ձևավորվում են արական և իգական գոմետաներ՝ սպերմատազոիդներ և ձվաբջիջներ։Ջրում սպերամատազոիդը մոտենում է ձվաբջջին, տեղի է ունենում բեղմնավորում և առաջանում է զիգոտա։ Զիգոտայից ձևավորրովում է պտուղ սնվում է իր արմատներից և գցում է նոր արմատներ ու սկսում է զարգանալ։ Աճը ընդանում է շատ դանդաղ և անցնում է այնքան ժամանակ մինչև պտերը կզարգանա և իվիճակի կլինի ձևավորել սպորեր։
День: 13 ноября 2019
Խոսրով Մեծ
Պարսկաստանում Սասանի որդի Արտաշիրը դավադրությամբ սպանում է պարթևների թագավոր Արտավանին և վերջ դնում պարթև Արշակունիների թագավորությանը։ Երբ Արտավանի սպանության գույժը հասնում է Հայաստան, հայոց Արշակունի Խոսրով թագավորին, վերջինս մեծ ցավով է ընդունում այդ լուրը և նախապատրաստվում պատերազմի։ Խոսրովը նախ օգնություն է խնդրում Հռոմի Փիլիպոս կայսրից, ապա հավաքում աղվանից ու վրաց զորքերը, բացում Ալանաց ու Ճորա պահակի դռները հոների առաջ, հնարավորություն տալով այդ ռազմի ցեղերին՝ ասպատակելու և սփռվելու Պարսից աշխարհով մեկ։ Իսկ ինքը՝ Խոսրովը, հսկա զորքով արշավում է Ասորեստանի կողմերը, հասնում մինչև Տիզբոն, ավարում Պարսից աշխարհը, ավերում շեն քաղաքներն ու բարեկարգ ավանները, ջնջում, քանդում, հիմնահատակ անում ու վերացնում պարսից տերությունն ու կարգերը։ Խոսրովը ամեն կերպ ուզում էր վրեժ լուծել Արտաշիրից իր տոհմակից Արշակունիների իշխանությունը խլելու և Արտավանի արյան համար։ Խոսրովը պատգամավորներ է ուղարկում պարթևական տոհմերին ու նախարարներին՝ ի մի հավաքվելու, իրեն զորավիգ կանգնելու և Արտաշիրի դեմ կռվելու համար։ Սակայն պարթև ազնվականների մեծ մասը հնազանդվել էր Արտաշիրին և չէր ուզում Խոսրովի հետ միաբանվել։Այն ժամանակ Խոսրովը հայոց զորքերով և իրեն օգնության եկած կովկասյան ցեղերի զորքի հսկա բազմությամբ ճակատամարտի է ելնում պարսից զորքի դեմ։ Արտաշիրը չի դիմանում Խոսրովի զորքերի ճնշմանը և փախուստի է դիմում։ Խոսրովը հետապնդելով պարսիկներին՝ դաժանաբար կոտորում է նրանց ամբողջ զորքը, դաշտերն ու ճանապարհներն ամբողջապես ծածկում դիակներով։ Խոսրովը կատարյալ հաղթանակ է տանում, բազում ավարով և մեծ ցնծությամբ վերադառնում է Հայոց աշխարհ՝ Վաղարշապատ քաղաքը։Ի պատիվ իր տարած մեծ հաղթանակի, Խոսրովը հրամայում է բոլոր կողմերի հայությանը՝ ուխտի գնալ յոթ մեհյանների բագիններին, Արշակունի տոհմի հայրենական պաշտամունքի վայրերը մեծարել մեծ նվիրատվություններով։
Խոսրով և Անակ
Այս բոլոր արշավանքները, ավարներն ու ավերները մեծապես շփոթեցնում, նեղում ու մոլորեցնում են Արտաշիրին։ Նա իր մոտ է կանչում երկրի բոլոր թագավորներին, կուսակալներին, նախարարներին ու զորավարներին և խորհրդի նստում։ Արտաշիրը բոլորին աղաչում էր հնար գտնել, խնդրում, մեծամեծ պարգևներ էր խոստանում:Կար միակ մարդը դա Անակին էր : Անակն ու եղբայրը ելնում են, վերցնում իրենց ընտանիքներն ու ունեցվածքը և ճամփա ընկնում դեպի Հայոց աշխարհի կողմերը։ Նրանք ձևացնում են, թե իբր ապստամբել են Արտաշիրի դեմ, հալածվում են նրանից և այժմ ապաստան են որոնում Հայոց աշխարհում։ Խոսրովն այդ ժամանակ գտնվում էր Ուտիքի իր արքայական ձմեռանոցում՝ Խալխաղ քաղաքում։ Երբ նա իմանում է Անակի գալստյան պատճառն իբրեւ ապստամբի ու փախստականի, մեծ ցնծությամբ ու խնդությամբ դիմավորում է նրան, սիրով ընդունում։ Անակը Խոսրովին հավատացնում է, թե՝ նրանք իրենց ուժերը միացնեն և վրեժ լուծեն; Խոսրովը տեսնելով, որ Անակն իր ամբողջ ընտանիքով է եկել, լիովին հավատում ու վստահում է նրան, արքայավայել ընդունում, անգամ նստեցնում իր թագավորության երկրորդ աթոռին և ամբողջ ցուրտ ու բքաշունչ ձմեռվա ընթացքում իր օրերը նրա հետ է ուրախությամբ անցկացնում։Երբ գարունը բացվում է, և օրերն սկսում են տաքանալ, Խոսրովը թողնում է Ուտիքը, վերադառնում Վաղարշապատ և գարնան հետ սկսում մի նոր արշավանք նախապատրաստել պարսից կողմերը։ Անակն այդ իմանալով, հիշում է պարսից թագավորին տված իր երդումը, նրա պարգևների խոստումները, ինչպես նաև նրա մոտ ջերմ փափագ է առաջանում նորից տեսնելու իր բնիկ Պահլավ աշխարհը։Եվ Անակը եղբոր հետ որոշում է սպանել Խոսրովին և հետո նրանք սպանեցի :Եվ Սկսեցին մի երկար բան: Երբ Պարսից թագավոր Արտաշիրը լսում է Խոսրովի սպանության լուրը, շատ է ուրախանում, մեծ տոնախմբություն է կազմակերպում, ատրուշաններին բազմաթիվ զոհեր մատուցում։ Ապա մեծ զորքով արշավում է Հայաստանի վրա, ասպատակում երկիրը, մեծ ու փոքր, ծեր ու մանուկ՝ բոլորին գերի տանում։Այդ ժամանակ մի մարդ կարողանամ է փրկել Խոսրով թագավորի որդիներից մեկին՝ Տրդատ անունով մի փոքրիկ մանկան, որին Արտավազդ Մանդակունին վերցնելով, փախցնում տանում է Հռոմ։ Իսկ Խոսրովի դստերը՝ Խոսրովիդուխտին, Օտա Ամատունին վերցնում և ապահով թաքցնում է Անի ամրոցում, դառնալով նրա սնուցողը։Արտաշիրը նորից արշավում է Հայաստան, հալածում այնտեղ գտնվող հունական զորքերին, գրավում երկիրը և դարձնում իրեն հպատակ։ Ապա իմանալով, որ Խոսրովի զավակներից Տրդատին Արտավազդ Մանդակունին է փրկել և փախցրել, տարել Հռոմի կայսրի պալատը, նա հրամայում է կոտորել Մանդակունիների ամբողջ ցեղը։ Մանդակունիների ցեղից ազատվում է միայն Արտավազդի քույրը, որին Աշոցան ցեղից Տաճատ անունով մեկը փախցնում տանում է Կեսարիա և հետը ամուսնանում։
Տնային աշխատանք
1. Տրված գոյականները դարձրու հոգնակի և բացատրի´ր օրինաչափությունները:
2.Երկու խմբի գոյականների հոգնակին կազմիր և օրինաչափությունը բացահայտի´ր:
Օրինակ` Դասագիրք- դասագրքեր, վիպագիր- վիպագիրներ:
Ա. Դասագիրք — դասագրքեր,
հեռագիր — հեռագրեր,
արոտավայր — արոտավայրեր,
լրագիր — լևագրեր,
ծառաբուն — ծառաբներ,
մրգաջուր — մրգաջրեր,
մրջնաբույն — մրջնաբուներ,
ծաղկեփունջ — ծաղկափնջեր,
միջնապատ — միջնապատեր:
Բ. Վիպագիր — վիպագրեր
մեծատուն — մեծատուներ,
ունևոր — ունևորներ,
զինակիր — զինակիրներ,
ժամացույց — ժամացույցեր,
առարկա — առարկաներ
կողմնացույց — կողմացուներ,
երգահան — երգահաններ
քարահատ — քարահատներ,
պատմագիր — պատմագրեր։