Рубрика: Uncategorized

Խոսրով և Անակ

Այս բոլոր արշավանքները, ավարներն ու ավերները մեծապես շփոթեցնում, նեղում ու մոլորեցնում են Արտաշիրին։ Նա իր մոտ է կանչում երկրի բոլոր թագավորներին, կուսակալներին, նախարարներին ու զորավարներին և խորհրդի նստում։ Արտաշիրը բոլորին աղաչում էր հնար գտնել, խնդրում, մեծամեծ պարգևներ էր խոստանում:Կար միակ մարդը դա Անակին էր : Անակն ու եղբայրը ելնում են, վերցնում իրենց ընտանիքներն ու ունեցվածքը և ճամփա ընկնում դեպի Հայոց աշխարհի կողմերը։ Նրանք ձևացնում են, թե իբր ապստամբել են Արտաշիրի դեմ, հալածվում են նրանից և այժմ ապաստան են որոնում Հայոց աշխարհում։ Խոսրովն այդ ժամանակ գտնվում էր Ուտիքի իր արքայական ձմեռանոցում՝ Խալխաղ քաղաքում։ Երբ նա իմանում է Անակի գալստյան պատճառն իբրեւ ապստամբի ու փախստականի, մեծ ցնծությամբ ու խնդությամբ դիմավորում է նրան, սիրով ընդունում։ Անակը Խոսրովին հավատացնում է, թե՝ նրանք իրենց ուժերը միացնեն և վրեժ լուծեն; Խոսրովը տեսնելով, որ Անակն իր ամբողջ ընտանիքով է եկել, լիովին հավատում ու վստահում է նրան, արքայավայել ընդունում, անգամ նստեցնում իր թագավորության երկրորդ աթոռին և ամբողջ ցուրտ ու բքաշունչ ձմեռվա ընթացքում իր օրերը նրա հետ է ուրախությամբ անցկացնում։Երբ գարունը բացվում է, և օրերն սկսում են տաքանալ, Խոսրովը թողնում է Ուտիքը, վերադառնում Վաղարշապատ և գարնան հետ սկսում մի նոր արշավանք նախապատրաստել պարսից կողմերը։ Անակն այդ իմանալով, հիշում է պարսից թագավորին տված իր երդումը, նրա պարգևների խոստումները, ինչպես նաև նրա մոտ ջերմ փափագ է առաջանում նորից տեսնելու իր բնիկ Պահլավ աշխարհը։Եվ Անակը եղբոր հետ որոշում է սպանել Խոսրովին և հետո նրանք սպանեցի :Եվ Սկսեցին մի երկար բան: Երբ Պարսից թագավոր Արտաշիրը լսում է Խոսրովի սպանության լուրը, շատ է ուրախանում, մեծ տոնախմբություն է կազմակերպում, ատրուշաններին բազմաթիվ զոհեր մատուցում։ Ապա մեծ զորքով արշավում է Հայաստանի վրա, ասպատակում երկիրը, մեծ ու փոքր, ծեր ու մանուկ՝ բոլորին գերի տանում։Այդ ժամանակ մի մարդ կարողանամ է փրկել Խոսրով թագավորի որդիներից մեկին՝ Տրդատ անունով մի փոքրիկ մանկան, որին Արտավազդ Մանդակունին վերցնելով, փախցնում տանում է Հռոմ։ Իսկ Խոսրովի դստերը՝ Խոսրովիդուխտին, Օտա Ամատունին վերցնում և ապահով թաքցնում է Անի ամրոցում, դառնալով նրա սնուցողը։Արտաշիրը նորից արշավում է Հայաստան, հալածում այնտեղ գտնվող հունական զորքերին, գրավում երկիրը և դարձնում իրեն հպատակ։ Ապա իմանալով, որ Խոսրովի զավակներից Տրդատին Արտավազդ Մանդակունին է փրկել և փախցրել, տարել Հռոմի կայսրի պալատը, նա հրամայում է կոտորել Մանդակունիների ամբողջ ցեղը։ Մանդակունիների ցեղից ազատվում է միայն Արտավազդի քույրը, որին Աշոցան ցեղից Տաճատ անունով մեկը փախցնում տանում է Կեսարիա և հետը ամուսնանում։

Оставьте комментарий