Рубрика: Uncategorized

Առակ; Մոր սիրտը

Մի երիտասարդ տղա սիրահարվում է շատ գեղեցիկ աղջկա։ Բայց աղջիկը հպարտ էր, մեծամիտ և դաժան։ Տղան հաճախ էր խնդրում, որ աղջիկը դառնա իր կինը, բայց նա միայն ծիծաղում էր տղայի վրա։ Չդիմանալով տղան բղավեց․

— Կանեմ ամեն ինչ, ինչ որ կուզես, միայն թե լինես ինձ հետ։

Եվ այդ ժամանակ հպարտ գեղեցկուհին ասաց․

— Բեր ինձ քո մոր սիրտը, ի ապացույց քո սիրո՝ իմ հանդեպ։

Առանց մտածելու, խեղճը վազեց տուն, սպանեց մորը, հանեց նրա սիրտը և ետ վերադարձավ։ Հանկարծ նա ընկավ։ Եվ այստեղ մոր սիրտը հոգատարաբար հարցրեց․

— Տղաս չվնասվեցի՞ր, ցավո՞ւմ է որդիս։

Оставьте комментарий