Рубрика: Ֆիզիկա. Տատը և դասարանում

Դաս10

Թեման.
Մեխանիկական շարժում:Շարժման հարաբերականություն:Նյութական կետ:Շարժման
հետագիծ:Ճանապարհ:
Լաբորաորիայում ՝մի քանի փորձեր«Մեխանիկական շարժում:Շարժման
հարաբերականություն»:
Քննարկվող հարցեր.
1.Ինչն են անվանում մեխանիկական շարժում

Ժամանակի ընթացքում մարմնի դիրքի փոփոխությունն այլ մարմինների նկատմամբ կոչվում է մեխանիկական շարժում:

2.բերել մեխանիկական շարժման օրինակներ

Բիլիարդի գնդիկը փոխում է իր դիրքը սեղանի նկատմամբ, խնձորը փոխում է իր դիրքը ծառի նկատմամբ, մեքենայի շարժումը ծառերի նկատմամբ։
3.որ մարմինն են անվանում հաշվարկման մարմին
4.Ինչն են անվանում նյութական կետ

Այն մարմինը, որի չափերը տվյալ պայմաններում կարելի է անտեսել, կոչվում է նյութական կետ:
5.Որ դեպքում մարմինը կարելի է համարել նյութական կետ,.որ դեպքում՝ոչ

Տվյալ պայմաններում նյութական կետ ասելով պետք է հասկանալ, որ միևնույն մարմինը որոշ շարժումների դեպքում կարելի է համարել նյութական կետ, իսկ որոշ շարժումների դեպքում` ոչ:
6.Ինչն են անվանում շարժման հետագիծ

Երբ մարմինը մի կետից շարժվում է դեպի մյուս կետը թողնելով է իր հետևից հետք ,այդ հետքը անվանում են հետագիծ:
7.Ինչն են անվանում մարմնի անցած ճանապարհ

Հետագծի երկարությունը ,որի հետ միասին որոշակի ժամանակահատվածում շարժվում է մարմինը ,կոչվում է անցած ճանապարհ տվյալ ժամանակահատվածի ընթացքում :
8.Ինչով է տարբերվում հետագիծն անցած ճանապարհից:

Մարմնի հետագիծը այն գիծն է, որով շարժվել է մարմինը, իսկ մարմնի անցած ճանապարհը որոշակի ժամանակամիջոցում անցած հետագծի երկարությունն է:

Оставьте комментарий