Рубрика: Uncategorized

Տնային Աշխատանք

Որ՞ն է տրված ստեղծագործութունների ասելիքը:

1.Սերը չունի սահման
2.Սերը եսասար չի լինում

Վերնագրիր ստեղծագործությունները:
Տարբեր աշխարհներ
Եսասիրություն
Մոլորվածը

Սենյակի վանդակում տանջվում էր բանտարկված թռչունը, ազատը՝ ճախրում էր անտառում։

Հասավ ժամն, ու նրանք հանդիպեցին իրար. այդպես էր ճակատագրի հրամանը։

-Եկ, սիրելիս, միասին թռչենք անտառ,-կանչում է ազատ թռչունը։

-Արի ինձ մոտ, այս վանդակում ապրենք միասին,-ծլվլում է վանդակի գերին։

-Ձողապատ քո վանդակում թևերն իսկ շտկել անհնար է-պատասխանում է թռչունն անտառի։

-Ախ,-ծվում է վանադկի գերին,-երկնքում ձող չկա ինձ համար, որ նստեմ։

-Երգիր, սիրելիս, անտառի երգերից,-աղաչում է ազատ թռչունը։

-Նստիր իմ կողքին, ես կսովորեցնեմ քեզ երգել այնպես, ինչպես ինձ են սովորեցրել,-պատասխանում է վանդակի գերին։

-Ախ, ոչ, ոչ, երբեք չի կարելի սովորելով երգել,-ճչում է անտառի թռչունը։

-Վայ ինձ, ես անտառի երգերը չգիտեմ,-ծվում է գերին։

Անհամբեր կրքից բոցավառվում է նրանց սերը, բայց թև-թևի նրանք երբեք չեն թռչելու։

Ու նայում են միմյանց թռչունները վանդակի ձողերի արանքից, բայց իզուր են աշխատում հասկանալ իրար։

Տագնապալի, կրքոտ տենչով թրթռում են նրանք, թևերը թպրտալով հառաչում են՝ <<ավելի մոտ եկ, սիրելիս, մոտ եկ>>։

-Անհնար է, վախենում եմ քո վանդակի փակ դռներից,-ախ է քաշում թռչունն անտառի։

Ու ցավով ծվում է վանդակի գերին.

-Ավա՜ղ, թևերս ուժասպառ են ու մեռած։

Ինչու ճրագը հանգավ։

Ես ծածկեցի նրան իմ ծածկոցով, որ քամուց պաշտպանեմ, դրա համար էլ ճրագը հանգավ։

Ծաղիկն ինչու՞ թառամեց։

Ես անհագ սիրով նրան կրծքիս սեղմեցի, դրա համար էլ ծաղիկը թառամեց։

Ինչու՞ լռեց առուն։

Ես պատվար շինեցի նրա վրա, որ նա ինձ ծառայի, ուստի և լռեց առուն։

Ինչու՞ կտրվեց քնարի լարը։

Ես ուզեցի, որ նա իր ուժից վեր ձայն հանի, դրա համար էլ կտրվեց լարը։

Մի մարդ, որ ճգնավոր էր ուզում դառնալ, կես-գիշերին աաց.

<<Հասել է ժամը, որ ես թողնեմ տունս ու գնամ որոնեմ աստծուն։ Ա՜խ, ով՞ էր այսքան ժամանակ ինձ պահում այստեղ՝ մոլորության մեջ>>։

<<Ես>>-շշնջաց աստված, բայց մարդու ականջները փակ էին։ ԱՆկողնի մի ծայրում խաղաղ պառկած էր կինը՝ քնած մանուկը ծոցին։

<<Ո՞վ ես դու, որ այսքան ժամանակ ինձ հիմարացրիր ու խաբեցիր>>- ասաց մարդը։

Ձայնը նորից ասաց. <<Ես աստվածն եմ>>, բայց մարդը չլսեց;

Հանկարծ երեխան լաց եղավ քանի մեջ ու ավելի հպվեց մորը։

Եվ հրամայեց աստված՝ <<Սպասիր, պանդույր, մի լքիր քո տունը>>,  նա կրկին չլսեց։

Ու Աստված դառնորեն հառաչեց.

<<Ինչո՞ւ է ծառաս ինձ լքում և գնում որոնելու ինձ>>։

Рубрика: Uncategorized

Մերկասերմեր

Մերկասերմեր բույսերի թագավորության 13—14 բաժիններից մեկը։ Սերմերը զարգանում են կոներում։ Ժամանակակից բոլոր տեսակները փայտատու բույսեր են, որի գերակշռող մասը ծառերն են, թեև կան նաև թփեր։ Տիպիկ ներկայացուցիչներն են՝ մայրի, նոճի, փշատերևազգիներ, գիհի, խեժափիճի, եղևնի, սոճի, սեքվոյա, Կենի։ Մերկասերմերը վայրի ձևով աճում են աշխարհի գրեթե բոլոր տեղերում։ Հաճախ այս բույսերն աճում են այլ բուսատեսակների կողքին, օրինակ՝ այնպիսի բիոմներում, ինչպիսին է տայգան։ Մերկասերմերի փայտը ներառվում է «փափուկ» տեսակի մեջ։ Տրիասի և յուրայի դարաշրջանում որոշ մերկասերմ բույսեր աստիճանաբար ձեռք են բերել ծաղկավոր բույսերին բնորոշ բոլոր կարևոր հատկանիշները՝ սերմնարան, սպի, կրկնակի բեղմնավորում և այլն, իսկ ավելի ուշ վերափոխվել են (ասեղնատերևների հետ միասին) բուսական աշխարհի գերիշխող խմբի։