Lesson 1
Check your progress
Lesson 2
A man with a lamp/be ready to retell the text
Grammar revision
Lesson 1
Check your progress
Lesson 2
A man with a lamp/be ready to retell the text
Grammar revision
Այսօր մենք կատարեցին փորձեր։
Փորձ 1 Մոմի հալումը և սառեցումը ջրի մեջ։
Մոմը դրեցինք ալյումինե ափսեյի մեջ, և սպիրտայրոցի միջոցով հալացրեցինք։ Երբ մոմը հալվեց լցրեցինք սառը ջրի մեջ և մոմը դարձավ իր հին տեսքինզ պինդ տեսքի։ Դա ֆիզիկական փորձ էր, քանի որ մենք նոր նյութ չստացանք։ Ահա և նկարները։



Փորձ 2 Ամոնիումի բիքրոմատի քայքայումը (հրաբուխ)
Ամոնիումի բիքրոմատը լցրեցինք մի տարայի վրա, բլրի տեսքով։ Ձողիկի միջոցով մի քանի կաթիլ սպիրտը լցրեցինք Ամոնիումի բիքրոմատի բլրի վրա։ Հետո լուցկիով վառեցինք սպիրտը, և այդ բլրի հետ սկսեց կատարվել ինչ — որ փոփոխություններ։ Այդ նյութը դարձավ մուգ կանաչ և սկսեց քայքայվել։ Եվ իսկապես հրաբուխ էր։ Այս փորձը քիմիական է, քանի որ մենք Ամոնիումի բիքրոմատից ստացանք նոր նյութ։


Փորձ 3 Ապակու ծռելը
Ընկեր Սուսաննան վերցրեց ապակե մի ձող, և սպիրտայրոցի միջոցով տաքացրեց այն։ Ապակին դարձավ կարմիր գույնի և ծռվեց։ Շատ տաքացնելուց ապակին հալվում է և ծռվում։ Այս փորձը ֆիզիկական է, քանի որ նոր նյութ չենք ստացել։


Փորձ 4 Սոդայի և աղաթթվի փոխազդեցությունը (գազի անջատում)
Փորձանոթի մեջ լցրեցինք սոդա և լուծեցինք ջրով։ Հետո ավելացրեցինք աղաթթու և նկատեցինք գազի անջատում։ Այս ռեակցիան քիմիական էր։

Փորձ 5 Պղնձարջասպի և Նատրիումի Հիդրօքսիդի փողազդեցությունը (նստվածքի աառաջացում)
Լցրեցինք փորձանոթի մեջ պղնձարջասպ, և ավելացրեցինք նատրիումի հիդրոքսիդ։ Մենք նկատեցինք պղնձարջասպի և նատրիում հիդրոքսիդի նստվածքը։ Այս երևույթը քիմիական է։