- Փակագծում տրված բառերն ու դերանունները գրի´ր համապատասխան թվով (եզակիկամ հոգնակի) և օրինաչափությունը բացատրի´ր:
Արհեստավորների միությունը շատ խիստ (էր, էին) իր անդամների վրիպումների նկատմամբ:
Ժողովո՞ւրդն (է, են) ստեղծում անհատի փառքը, թե՞ անհատը՝ (նրա, նրանց):
Վիրավոր գայլը չէր ուզում հասնել ոհմակին, որովհետև (նա, նրանք) (կխժռեր,կխժռեին) իրեն:
Երկրի օդային նավատորմը հնացել (է, են), (դրա, դրանց) նորոգման ծախսերը շատ մեծգումարներ են կազմում:
Ի՞նչ սպասելիք ունես այդ ամբոխից. (նա, նրանք) դեռ կազմակերպվելու փորձ (չի, չեն) անում:
Ո՞վ է պաշտպանում ժողովրդին, երբ (նրան, նրանց) վտանգ է սպառնում:
- Հարցականդերանվան փոխարեն գրի´ր տրված գոյականները՝ պահանջված ձևով (տրականհոլովով):
Ընկեր, եղբայր, մարդ, մարդկություն, խոսք, գործ, վերադարձ:
Հավատալ ո՞ւմ:
Հավատալ ինչի՞ն:
- .Հարցական դերանվան փոխարեն գրի´ր տրված գոյականները՝ պահանջված ձևով(բացառական հոլովով):
Ընկեր, եղբայր, մարդիկ, հանդիպում, զրույց, հարցուփորձ:
Խուսափել ումի՞ց: Խուսափել ինչի՞ց: