Առաջադրանք 1
Դասարանական -Վարդանանց Պատերազմ/ Հայոց պատմություն, 7-րդ դասարան, էջ 29-36/
Տանը
- Ներկայացնել իրավիճակը Հայաստանի արևելյան մասում 5-րդ դարի առաջին կեսին:
Արևելյան Հայաստանը V դարում դարձավ մարզսպանություն, բայց սպանվեց հայ նախարարական համակարգը: Նախարարները մնում էին իրենց տիրույթների տերերը: Կաթողիկոսը զրկվեց պաշտոնից և միայն կարող էր զբաղվել կրթական գործով: Արևելյան Հայաստանը ղեկավարելու ուղարկվեց Պարսիկ պաշտոնյա: Հայրենասեր նախարարների և հոգևոր գործիչների ջանքերով Արևելյաան Հայաստանում Հայ ժողղովրդի վիճակը բարելավվեց: Հասկերթ II — ի օրոք ավելի վատացավ Հայ ժողովրդի վիճակը: Նա ամենինչ արեց թուլացնելու թե ռազմական ուժը և ծրագրեց Հայերի կրոնափոխությունը: Բարձրացվեցին հարկերը, հարկատու դարձավ նաև հոգևարանությունը: Բարձր պաշտոների դրվեցին նաև Պարսիկները:
- Պատմիր Վարդանանց զինված պայքարի ընթացքի մասին:
- Փորձիր ստորև ներկայացված գծապատկերի քո տարբերակըը ստեղծել ՝նկարագրելով պատերազմի ընթացքը:
- Ապացուցեք կամ հերքեք այն տեսակետը, որ Վարդանանց պատերազմը կրոնական պատերազմ է:
- Թվարկեք Վարդանանց պատերազմի պատճառները և հետևանքները:
Հասկերտը պահանջում է հայերին հրաժարվել քրիստոնեությունից: Սակայն հայերը հրաժարվում են և Հասկերտը տեղեկանալով մերժման մասին, սպառնալիքներ է ուղղարկում: Այդ ժամանակ Վարդան Մամիկոնյանը խորհրդակցություն է հրավիրում: Բոլորը տեղեկանում են, որ նախարարների ուրացումը կեղծ է եղել և այդ խորհրդակցությանը նախարարները ու հոգևորականները երդվում են հավատարիմ լինել հայրենիքի և քրիստոնեական սուրբ գործին: Աղվանից լուր է ստացվում, որ պարսից բանակը ներխուժել է և բռնություններ է գործում: Վարդան Մամիկոնյանը զոյք է հավաքում 451թ.Մայիսի 26-ին: Լուսաբացին սկսվում է Ավարայրի ճակատամարտը: Ավարայրի դաշտում Վարդանը զոհվում է և նրա հետ զոհվում են 1036 զինվոր:
Հետազոտական աշխատանք «Վարդան Մամիկոնյան»
Վարդան Մամիկոնյան (388 — 451), 5-րդ դարի հայ զորավար, հայոց զորքերի սպարապետ, 450-451 թվականների հայ ազատագրական շարժման առաջնորդ։
Վարդան Մամիկոնյանը Ավարայրի ճակատամարտում հայոց զորքերի հրամանատարն էր։ Այն տեղի է ունեցել 451 թվականի մայիսի 26-ին՝ Վասպուրականի Տղմուտ գետի եզերքին՝ Ավարայրի դաշտում։ Հայոց բանակը բաղկացած էր 66 000 զինվորներից, իսկ պարսիկների բանակը՝ 90 000 զինվորից, որոնք պաշտպանված էին նաև փղերով։ Ճակատամարտը վերջացավ հայերի հաղթանակով։ Զորավար Վարդանը զոհվեց այդ ճակատամարտում։ Հետագայում նա դասվել է սրբերի շարքը։
Առաջադրանք 2
Դասարանական-Վահանանց պատերազմ/Հայոց պատմություն,էջ 38-41/
Տանը
- Պատմել Վահանանց զինված պայքարի ընթացքի մասին:
Վահանանց պատերազմ, 481-484 թվականներին տեղի ունեցած ապստամբություն, որը ուղղված էր Սասանյան Պարսկաստանի կրոնափոխության և պարսկացման քաղաքականության դեմ: Ապստամբությանը մասնակցել են հայկական, վրացական և աղվանական ուժեր: Հայաստանում հայրենասիրական ուժերը միավորվել էին Վահան Մամիկոնյանի շուրջ, որը Վարդան Մամիկոնյանի եղբոր՝ Հմայակի որդին էր: Այդ ժամանակ Հայաստանի կաթողիկոսը Գյուտն էր, որին 471 թվականին պարսից Պերոզ արքան կանչում է արքունիք և նրանից պահանջում կրոնափոխ լինել: Գյուտը մերժում է կրոնափոխության առաջարկը և վերադառնալով Հայաստան՝ կյանքի վերջին տարիները անցկացնում է Վանանդ գավառում: Նրան հաջորդում է Հովհաննես Ա Մանդակունին:
Պարսկաստանը այդ ժամանակ Միջին Ասիայում զբաղված էր հոների դեմ պատերազմով, այդ պատճառով Պերոզը նախընտրում էր ընդհատակյա կերպով աջակցել կրոնափոխությունը, քանի որ բացահայտ աջակցումը կբերեր նոր ապստամբության, որին դիմագրավելը այդ շրջանում անհնար էր:
Արևելյան Վրաստանում Վախթանգ Գորգասալ թագավորը ապստամբում է պարսիկների դեմ և սպանում Աշուշա բդեշխի որդուն՝ պարսից արքայի դրածո բդեշխ Վազգենին, որը նաև Վարդան Մամիկոնյանի փեսան էր: Վազգենը ուրացել էր քրիստոնեությունը և կրոնափոխ եղել, ապա փորձել էր ստիպել, որ Վարդանի աղջիկը՝ Շուշանիկը, նույնպես ուրանա, բայց Շուշանիկը, դիմանալով մի շարք տանջանքների, չէր ուրացել քրիստոնեությունը և մարտիրոսվել էր: Նա վրաց ուղղափառ և հայ առաքելական եկեղեցիների կողմից դասվել է սրբերի շարքին:
Վախթանգի կողմից Վազգենի սպանությունը առիթ հանդիսացավ ապստամբության սկսվելուն: 481 թվականին հայ նախարարները Վահան Մամիկոնյանի առաջնորդությամբ հավաքվում են Շիրակգավառում և որոշում ապստամբել: Տեղի են ունենում Ակոռիի, ՆԵրսեհապատի, Ճարմանայի և մի շարք այլ ճակատամարտեր ու բախումներ, որոնց արդյունքում 484 թվականին Նվարսակ գյուղում Հայաստանի և Պարսկաստանի միջև կնքվում է պայմանագիր: Պայմանագրի արդյունքում պարսիկները վերջնականապես հրաժարվում են կրոնափոխության մտադրությունից, և հայ իշխանները ստանում են ներքին ինքնավարություն: 485 թվականին Վահան Մամիկոնյանը մեկնում է Տիզբոն և ստանում Հայաստանի տանուտերի, իսկ ավելի ուշ՝ մարզպանի պաշտոնները:
Վահանանց ապստամբությունը ունեցավ շատ կարևոր դեր հայոց ներքին ինքնավարություն հաստատման և պահպանման գործում:
- Վերլուծել Նվարսակի պայմանագրի բովանդակությունը:
484թ. Նվարսակում կնքվում է հայ-պարսկական պայմանագիրը:Այդ պայմանագրով, համաձայնվում է բավարարել Վահանի բոլոր պահանջները և նրան ճանաչում են Հայոց Սպարապետ: Իսկ պայմանները հետևյալ են 1)հարգել նախարարների ժառանգական իրավունքները, 2)հրաժարվել հայերին կրոնափոխելու քաղաքականությունից, 3)արդարությամբ գնահատել ազնիվ նախարարներին:
- Թվարկել Վահանանց պատերազմի պատճառները և հետևանքները:
Վարդան Մամիկոնյանի և Վահան Մամիկոնյանի գլխավորած ազատագրական պայքարի արդյունքում Մեծ Հայքի արևելյան մասում, վերականգնվեց հայոց ինքնուրույն պետությունը, ի դեմս Տանուտիրական Իշխանության և Արցախ Ուտիքի թագավորության:
- <<Վաչագան Բարեպաշտ>>/տեսաֆիլմ, դիտել 12-րդ րոպեից.համացանցից և սեսաֆիլմօց օգտվելով մեկ էջի սահմանում նյութ ներկայացնե/

