Рубрика: Երկրաչափություն

Առաջադրանքներ

1) Գծագրեք սուրանկյուն, ուղղանկյուն /որի մի անկյունը ուղիղ է/ և բութանկյուն եռանկյուններ: Նշեք կողմերի միջնակետերը և տարեք եռանկյան միջնագծերը:

erkracha

2) ABC եռանկյան AD միջնագիծը շարունակված է BC-ի մյուս կողմում DE հատվածով, որը հավասար է AD-ին, իսկ E կետը միացված է C կետին: Ապացուցեք, որ  եռանկյուն ABD= եռանկյունECD: 

եռկր

3) Գծագրեք սուրանկյուն, ուղղանկյուն  եռանկյուններ: Տարեք նրանց կիսորդները, բարձրությունները:(Կարող եք օգտվել GeoGebra ծրագրից):

jbdfjhgkqalk

4) A և C կետերը գտնվում են a ուղղի միևնույն կողմում: a ուղղին  տարված AB և CD ուղղահայացները հավասար են:Գտիր <CBD, եթե <ADB=440:

Լրացուցիչ:

5) Նկարում AB=AC, <1=<2:

 Ապացուցեք, որ ABD և ACD եռանկյունները հավասար են:

Рубрика: Uncategorized

Ծածկասերմ և մերկասերմ բույսեր

Ծածկասերմ բույսերը դրանք ծաղկային բույսերն են, նրաքն բազմանում են նույնպես սերմերով, սակայն նրանց սերմերը պաշտպանված են պատիճով, որը նպաստում է նրանց պահպանմանը և բազմացմանը: Ծածկասերմ բույսերի արմատները և ընձյուղները անվանում են վեգետատիվ օրգաններ: Դրանք ծառայում են սնուցման, աճման, զարգացման և շնչառության համար: Տերևների և ցողունների ձևը և կառուցվածքը բարդ է և բազմազան: Տերևները առաջանում են ցողունի վրա, տերևները լինում են պարզ և բարդ: Ցողումի վրա բազմանում են բողբոջներ, որոնք լինում են վեգետատիվ՝ տերևներ առաջացնող և գեներատիվ՝ ծաղիկներ առաջացնող: Բողբոջը ապագա ընձյուղի սաղմն է: Գարնանը այդ բողբոջներից առաջանում են նոր ընձյուղներ: Արմատային համակարգը լինում է առանցքային և փնջաձև, իսկ արմատները լինում են գլխավոր, հավելայն և կողմային: Արմատների միջոցով բույսը հողից ստանում է բույս և հանքային աղեր: Ծաղկավոր բույսերի հիմնական հատկանիշը ծաղիկն է: Ծաղկի ցողունային մասը կազմված է ծաղկակոթից և ծաղկակալից, իսկ տերևայինը՝ բաժակաթեևեիկից, պսակաթերթիկից, առէջներից և վարսանդից: Առէջները և վարսանդը ծաղկի գլխավոր մասերն են: Պտուղներն առաջանում են ծաղիկներից, որոնց մեջ հասունանում են սերմերը: Ծաղիկը պտուղը և սերմը բույսի գեներատիվ օրգաններն են: