Рубрика: Uncategorized

Դեկտեմբերի 2-6, առաջադրանք 7-րդ դասարան

Առաջադրանք 1.

Դասարանական 1. Հին Ռուսիան,/ Համաշխարհային պատմություն, 7-րդ դասարան, էջ 37-41/

Տանը

    • Պատմիր ռուսական պետության առաջացման մասին:

    Հին Ռուսական պետությունը կազմավորվել է IX դարում։ 862 թվականին Նովգորոդում գահ է բարձրանում Ռյուրիկ իշխանը (862–882), ով հիմնում է Ռյուրիկովիչների դինաստիան։ Որոշ աղբյուրների համաձայն՝ այս արքայատոհմն ուներ շվեդական ծագում։ Ռյուրիկովիչները Ռուսաստանը կառավարում են շուրջ 700 տարի։ Ռյուրիկ իշխանի որդին՝ իշխան Օլեգ I Ռյուրիկովիչը (882–912), 882 թվականին գահ է բարձրանում Կիևում և իրեն հռչակելում անկախ իշխան։ Կիևը դառնում է իր տերության մայրաքաղաքը։ Օլեգը իր իշխանությունն է հաստատում Նովգորոդից մինչև Դնեպր գետ ընկած հսկայածավալ տարածքում։ Նրան հաջորդում են իր որդին՝ Մեծ իշխան Իգորը 913–945թ․, ապա վերջինիս որդի Սվյատոսլավ Քաջը 945–972թ․։

    • Հիմնավորիր  քրիստոնության ընդունման կարևորությունը Կիևյան Ռուսիայի համար:

    Հին ռուսական պետության կազմավորումն ավարտվեց Մեծ իշխամ Վլադիմիրի օրոք: Վերջինս հասկանում էր, որ պետության ու ժողովրդի համախմբման համար անհրաժեշտ է ստեղծել նաև հոգևոր միասնություն: 988թ. — ին Հին Ռուսիայում քրիստոնեությունն ընդունվեց որպես պետական կրոն: Ռուսիան մտավ քաղաքակիրթ երկրների շարքը և ամրապնդվեցին Եվրոպական երկրների հետ, հարաբերությունները:

     

    • «Աննա Բյուզանդացի-Ռուսաստանի «կնքամայրը»»/փոքրիկ հետազոտական աշխատանք/

     

Оставьте комментарий