Рубрика: Uncategorized

Տնային աշխատանք

Անգիր սովորի՛ր  քառյակները. 

Իմ կընունքին երկինքը` ժամ, արևը` ջահ սըրբազան,Ծիածանը նարոտ եղավ, ամենքի սերն` ավազան.Սարը եղավ կընքահայրըս, ցողը` մյուռոն կենսավետ,Ու կընքողըս Նա ինքն եղավ, որ սահմանեց ինձ պոետ։

 

*******
Հե՜յ ագահ մարդ, հե՜յ անգոհ մարդ, միտքըդ երկար, կյանքըդ կարճ,Քանի՜ քանիսն անցան քեզ պես, քեզնից առաջ, քո առաջ.Ի՜նչ են տարել նըրանք կյանքից, թե ինչ տանես դու քեզ հետ,Խաղաղ անցիր, ուրախ անցիր երկու օրվան էս ճամփեդ։

Վերհիշի՛ր բանաստեղծությունը.

ՊԱՏՐԱՆՔ

Վեր է կացել էն սարում
Մեր Չալակը իր թևից.Գընում է մութ անտառում,Քաջ ախպերըս ետևից։

Զըրնգում են նըրանք խոր
Էն անտառում կուսական.Ես կանչում եմ նորից նոր,Ինձ թըվում է, թե կըգան…
Զո՜ւր… վաղուց են, ա՜խ, նըրանք

Մեր սարերից գընացել.Էն զիլ ձեներն են մենակ
Իմ ականջում մընացել…

Հարի Բրաունի նամակը դստերը: 
Կարդալ և գրավոր մեկնաբանել ընդգծված տողերը: 

Շուտով Ծննդյան տոներն են, և ես նորից չգիտեմ` ինչ նվիրել քեզ: Ես գիտեմ, որ դու սիրում ես գրքեր, խաղեր ու շորեր: Բայց ես ուզում եմ քեզ նվիրել մի բան, որը քեզ հետ կլինի ընդմիշտ: Այնպիսի մի բան, որը քեզ ամեն Ծննդյան տոներին կհիշեցնի իմ մասին: Եվ ես, կարծես, գիտեմ, թե ինչ կարող եմ քեզ տալ: Մի պարզ ճշմարտություն, որի մասին ես միանգամից չեմ իմացել: Եթե դա դու հիմա հասկանաս, այն քո կյանքն ավելի լավը կդարձնի: Դու ավելի պաշտպանված կլինես խնդիրներից: Ես քեզ նվիրում եմ մի պարզ ճշմարտություն:

Ոչ ոք պարտավոր չէ ինչ-որ բան անել քեզ համար:

Ինչ է դա նշանակո՞ւմ: Ինչպե՞ս կարող է այդ պարզ ճշմարտությունն այդքան կարևոր լինել: Հնարավոր է, հիմա այս ամենը քեզ կարևոր չի թվում, բայց այս սկզբունքը կփրկի քո կյանքը: Ոչ ոք չի ապրում քեզ համար, իմ սիրելի բալիկ, որովհետև, դու դու ես, և ուրիշ ոչ ոք: Ամեն մեկն ապրում է իր համար, իր երջանկության համար: Եվ ինչքան շուտ դա հասկանաս, այնքան արագ կազատվես սպասումից, որ ինչ-որ մեկը քեզ կարող է երջանիկ դարձնել: Դա նշանակում է, որ ոչ ոք պարտավոր չէ քեզ սիրել:

Եթե ինչ-որ մեկը քեզ սիրում է, ուրեմն` դու յուրահատուկ ես, դու նրան դարձնում ես երջանիկ:

Փորձիր հասկանալ, թե այդ ո՞ր յուրահատկության համար են քեզ սիրում և ջանքեր գործադրիր, որ սիրեն ավելի շատ: Եվ եթե մարդիկ քեզ համար ինչ-որ բան են անում` միայն այն պատճառով, որ ուզում են: Ուրեմն, դու ինչ-որ մի պատճառով թանկ ես նրանց համար: Բայց ոչ այն պատճառով, որ ինչ-որ մեկը պարտավոր է քեզ ինչ-որ բան: Դա նշանակում է, որ ոչ ոք պարտավոր չէ հարգել քեզ: Որոշ մարդիկ բարի էլ չեն լինի: Բայց հենց դու հասկանաս, որ մարդիկ պարտավոր չեն լինել բարի, կսովորես խուսափել մարդկանցից, որոնք քեզ ցավ են պատճառում: Այո, դու էլ քո հերթին ոչ ոքի համար ոչինչ անել պարտավոր չես: Եվ նորից. Ոչ ոք պարտավոր չէ ինչ-որ բան անել քեզ համար:

Դու ավելի լավը պետք է դառնաս միայն քեզ համար:

Այդ դեպքում ուրիշներն էլ կձգվեն դեպի քեզ, կցանկանան աջակցել քեզ, կիսվել քեզ հետ: Եթե ինչ-որ մեկը չի ցանկանա քեզ հետ լինել, խնդիրը դու չես լինի: Եթե դա տեղի ունենա, ուրեմն փնտրիր ուրիշ հարաբերություններ, որոնք դու ես ուզում: Թող ուրիշի խնդիրը քո խնդիրը չդառնա: Երբ դու հասկանաս, որ շրջապատի սիրուն ու հարգանքին պետք է արժանանալ, երբեք անհնարինը չես սպասի ու չես հիասթափվի: Ուրիշները չպետք է կիսվեն քեզ հետ իրենց զգացմունքներով, մտքերով: Բայց եթե դա անում են, ուրեմն դու արժանի ես դրան: Դու կարող ես հպարտանալ քո ունեցած սիրով, ընկերների հարգանքով, բայց մի մտածիր, որ այդպես էլ պետք է լինի, այդպես կարող ես շատ հեշտ կորցնել ձեռք բերածդ: Նրանք քեզ օրենքով չեն պատկանում, այդ ամենին պետք է արժանանալ:

Իմ ուսերից կարծես քար ընկավ, երբ հասկացա, որ ոչ ոք պարտավոր չէ ինձ համար ինչ-որ բան անել: Մինչև այն պահը, երբ չգիտեի դա, ես չափազանց շատ ջանքեր էի գործադրում, երբ չէի հասնում իմ ուզածին:

Ոչ ոք պարտավոր չէ ինձ հենց այնպես հարգել, ընկերություն անել ինձ հետ, սիրել, ապահովել իմ զարգացումը:

Արդյունքում, իմ հարաբերությունները միայն շահեցին, ես սովորեցի լինել մարդկանց հետ, որոնց հետ ուզում եմ լինել, և անել այն ամենը, ինչ ուզում եմ: Այդ ընկալումն ինձ տվեց ընկերներ, գործընկերներ, սիրելիներ, պոտենցիալ հաճախորդներ: Այն ինձ միշտ հիշեցնում է, որ իմ ուզածը ստանալ կարող եմ, եթե հաջողվի ուրիշ մարդու համար լսելի դառնալ: Ես պետք է հասկանամ, թե ինչ է նա զգում, ինչն է նրա համար կարևոր, ինչ է նա ուզում: Միայն այդ դեպքում ես կհասկանամ` ուզո՞ւմ եմ այդ մարդու հետ կապ ունենալ, թե՞ ոչ: Դժվար է երկու բառով բացատրել, թե ինչ եմ սովորել այս տարիների ընթացքում: Բայց գուցե ամեն Տոնին դու կարդաս այս նամակը ու ամեն անգամ ավելի ու ավելի շատ բան հասկանաս: Հուսով եմ, այդպես էլ կլինի, որովհետև պետք է, որքան հնարավոր է, շուտ հասկանալ. ոչ ոք պարտավոր չէ ինչ-որ բան անել քեզ համար:

Դեկտեմբերի 25, 1966 թ.

Рубрика: Uncategorized

ՎԱՀԱՆԱՆՑ ՊԱՏԵՐԱԶՄ

Վահանանց պատերազմ, 481-484 թվականներին տեղի ունեցած ապստամբություն, որը ուղղված էր Սասանյան Պարսկաստանի կրոնափոխության և պարսկացման քաղաքականության դեմ: Ապստամբությանը մասնակցել են հայկական, վրացական և աղվանական ուժեր: Հայաստանում հայրենասիրական ուժերը միավորվել էին Վահան Մամիկոնյան շուրջ, որը Վարդան Մամիկոնյանի եղբոր՝ Հմայակի որդին էր: Այդ ժամանակ Հայաստանի կաթողիկոսը Գյուտն էր, որին 471 թվականին պարսից Պերոզ արքան կանչում է արքունիք և նրանից պահանջում կրոնափոխ լինել: Գյուտը մերժում է կրոնափոխության առաջարկը և վերադառնալով Հայաստան՝ կյանքի վերջին տարիները անցկացնում է Վանանդ գավառում: Նրան հաջորդում է Հովհաննես Ա Մանդակունին:

Рубрика: Uncategorized

Աննա Բյուզանդացի

Բյուզանդական կայսրություն (Բյուզանդիա, երբեմն նաև Արևելյան Հռոմեական կայսրություն), Ուշ անտիկ ժամանակաշրջանում և Միջին դարերում գոյություն ունեցած կայսրություն։ Մայրաքաղաքը՝ Կոստանդնուպոլիս: Հարևանները և կայսրության բնակիչները կոչում էին այն Հռոմեական կայսրություն կամ Ռոմանիա։ Բյուզանդական կայսրությունը բուն Հռոմեական կայսրության իրավահաջորդն էր: Սակայն ներկայումս Բյուզանդիան առանձնացվում է Հին Հռոմից, քանի որ Բյուզանդական կայսրությունում տիրապետում էր հունական մշակույթը հռոմեականի, քրիստոնեությունը հռոմեական հեթանոսության և հունարենը լատիներենի փոխարեն։