Դասարանում
1. Նախադասության միտքն այնպես արտահայտի´ր, որ ընդգծված բառը փակագծում տրված հոլովով լինի:
Գերմանիայի Շտրեբեկ գյուղի բնակիչները մոտ հազար տարի շախմատ են խաղում: (գյուղում)
Գերմանիայի Շտրեբեկ գյուղում բնակվողները մոտ հազար տարի շախմատ են խաղում: (գյուղում)
Ավելի քան հարյուր տարի է, ինչ աշակերտները պարտադիր քննություն են հանձնում, որի ժամանակ և´ շախմատի մասին գիտելիքներն են ստուգվում, և՝ խաղալու կարողությունը (տարուց):
Հարյուր տարուց ավել է, ինչ աշակերտները պարտադիր քննություն են հանձնում, որի ժամանակ և՝ շախմատի մասին գիտելիքներն են ստուգվում, և՝ խաղալու կարողությունը (տարուց):
Փարիզում կայացած միջազգային մրցաշարերից մեկի ժամանակ վերջին տեղը գրավեց անգլիացի մի շախմատիստ, որի ազգանունը Չեմպիոն էր: (մրցաշարի, ազգանունով)
Փարիզում կայացած միջազգային մրցաշարի ժամանակ վերջին տեղը գրավեց Չեմպիոն ազգանունով մի Անգլացի շախմատիստ։ (մրցաշարի, ազգանունով)
Սիրելի թիմին պարտվելու ամոթից փրկելու համար արգենտինացի ֆուտբոլասերները ընդմիջման ժամանակ դարպասների տակ ռումբ էին դրել: (թիմը)
Սիրելի թիմը պարտությունից ամոթից փրկելու համար արգենտինացի ֆուտբոլասերները ընդմիջման ժամանակ դարպասների տակ ռումբ էին դրել: (թիմը)
Այդպես խաղի ընդհատման պատճառը դարձավ պայթյունը, և խաղը չեղյալ հայտարարվեց: (պատճառով, պայթյունի)
Այդպես պայթյունի պատճառով, խաղը ընդհատվեց և չեղյալ հայտարարվեց: (պատճառով, պայթյունի)
2. . Ուշադրությու` ն դարձրու ընդգծված գոյականների ձևերին և իմաստներին, գտի´ր տարբերությունները:
Ա. Դերձակը հագուստ էր կարում: — անորոշ
Բ. Դերձակը հագուստն էր կարում: — որոշյալ
Ա. Փողոցում գիրք էր վաճառվում: — անորոշ
Բ. Փողոցում գիրքը վաճառվում էր: — որոշյալ
- Ուշադրություն դարձրո´ւ ընդգծված բառերին և գրի՛ր, թե բառին ե՛րբ է ավելանում ը, ե՛րբ` ն:
Գործը վաղվան մի´ թող: Գործն է անմահ:Գործն անմահ է:
Ավելի քան հարյուր տարի նավը մնաց ծովի հատակին: Նավն ավելի քան հարյուր տարիսուզված մնաց:
- .Գծիկները փոխարինի ը կամ ն հոդով:
Ժողովուրդները տարբերվում են իրենց արտաքին տեսքով, լեզվով ու սովորույթներով:
Ժողովուրդներն իրենց արտաքին տեսքով, լեզվով ու սովորույթներով են տարբերվում:
Աստղադիտակը դանիացի ապակեգործներն են ստեղծել: Աստղադիտակը ստեղծել են դանիացի ապակեգործներն:
Եվրոպացիներ- առաջին անգամ արևածաղիկ-տեսան մեքսիկական պրերիաներում, երբհայտնագործեցին Ամերիկա-: Արևածաղիկ-առաջին անգամ եվրոպացիներ-տեսանմեքսիկական պրերիաներում, երբ հայտնագործեցին Ամերիկա: Եվրոպացիներ-մեքսիկականպրերիաներում առաջին անգամ տեսան արևածաղիկ-, երբ հայտնագործեցին Ամերիկա-:
Գառնիի սյունազարդ տաճար-(մ.թ. 77 թվական) Միհր աստծո պատվին է ստեղծվել: Գառնիիսյունազարդ տաճար- ստեղծվել է (մ.թ. 77 թվական) Միհր աստծո պատվին: Միհր աստծոպատվին է ստեղծվել Գառնիի սյունազարդ տաճար-(մ.թ. 77 թվական): Միհր աստծոպատվին Գառնիի սյունազարդ տաճար- է ստեղծվել (մ.թ. 77 թվական):
Կարդա՛
Գոյականը խոսքի մեջ կարող է գործածվել որոշյալ կամ անորոշ առումով: Որոշյալ առումնարտահայտվում է որոշիչ ը կամ ն հոդերի միջոցով: Բաղաձայնով ավարտվող բառերը ը հոդնեն ստանում, ձայնավորող ավարտվողները` ն: Ը հոդը կարող է ն-ով փոխարինվել, երբ հոդնեն ստանում, ձայնավորով ավարտվողները՝ ն: Ը հոդը կարող է ն-ով փոխարինվել, երբ նրանհաջորդող բառը ձայնավորով կամ սկ,սպ, ստ, զբ, զգ, շտ, կապակցություններով է սկսվում:
Տնային աշխատանք
Անգիր սովորի՛ր քառյակները.
Իմ կընունքին երկինքը` ժամ, արևը` ջահ սըրբազան,Ծիածանը նարոտ եղավ, ամենքի սերն` ավազան.Սարը եղավ կընքահայրըս, ցողը` մյուռոն կենսավետ,Ու կընքողըս Նա ինքն եղավ, որ սահմանեց ինձ պոետ։
*******
Հե՜յ ագահ մարդ, հե՜յ անգոհ մարդ, միտքըդ երկար, կյանքըդ կարճ,Քանի՜ քանիսն անցան քեզ պես, քեզնից առաջ, քո առաջ.Ի՜նչ են տարել նըրանք կյանքից, թե ինչ տանես դու քեզ հետ,Խաղաղ անցիր, ուրախ անցիր երկու օրվան էս ճամփեդ։
Վերհիշի՛ր բանաստեղծությունը.
ՊԱՏՐԱՆՔ
Վեր է կացել էն սարում
Մեր Չալակը իր թևից.Գընում է մութ անտառում,Քաջ ախպերըս ետևից։
Զըրնգում են նըրանք խոր
Էն անտառում կուսական.Ես կանչում եմ նորից նոր,Ինձ թըվում է, թե կըգան…
Զո՜ւր… վաղուց են, ա՜խ, նըրանք
Մեր սարերից գընացել.Էն զիլ ձեներն են մենակ
Իմ ականջում մընացել…
- Փակագծերումտրված բառերը գրի՛ր որոշյալ կամ անորոշ առումով:
Երկրագնդում վայրի կենդանիների (բնաջնջում) — ը շարունավում է: Դա (կասեցնել) — ն շատ դժվար է, թեև երևացել են մխիթարական ինչ-որ (նշաններ) — ը: Մարդկանց մեջ հետզհետե արթնանում է այն (միտք) — ը, որ առանց կենդանիների իրենց (կյանք) — ն անգույն ու անհրապույր կլինի: Այդ մասին (խոսք) — ն կարող են ասել այն (որորդներ) — ն, որոնք (զենք — ը) փոխարինել են լուսանկարչականապարատով: Նրանք (ուժեր) — ն ու (ժամանակ) — ն չեն խնայում, ժամեր շարունակ դարանամուտ են լինում կենդանիների կյանքից որևէ (դեպք) — ը դիտելու համար:
- Ընդգծված բառերն ու բառակապակցությունները փոխարինի՛ր համապատասխան ածականներով:
Օրինակ`
Երկրին մոտ տարածությունում տիեզերանավի հանդիպեցին: — Երկրամերձ տարածությունում տիեզերանավի հանդիպեցին:
Հայոց աշխարհում Արարատի դաշտի հարավում, մի հրաշքով լի ու ձեռքով չկերտված կոթող կա: Դա Արարատն է՝ երկինք սլացող, մեկուսի լեռների զանգված՝ կոնի նմանվող զույգ գագաթներով: Մասիսն ու Սիսը հանգած հրաբուխներ են: Մասիսի ժայռերով պատված գագաթը ծածկված է հավերժական ձյունով: Սիսի գագաթի մասը նույնպես քարերով ծածկված է : Լանջերը կտրտված են ճառագայթի ձև ունեցող ձորակներով ու հեղեղատներով: Լանջերին խոտով առատ արոտներ ու թփուտներ կան, ներքևի գոտում՝ այլևայլ թռչուններ ու կենդանիներ: Հնում լեռը հռչակված էր որպես արքաների որսատեղի:
Մասիսը զերծ չի մնացել բնության աղետներից: Նրա հյուսիս-արևելքի լանջի խորխորատը, հայտնի «Մասյաց վիհ» անունով, որ գագաթին մոտ (մերձ) մասում ավելի քան հազար մետր խորություն ունի, առաջացել է երկրաշարժից:
3.. Տեքստում ավելացրու՛ տրված ածականները: Տրված և ստացված տեքստերը համեմատի՛ր:
Ա. Սարսափելի, բազմաթիվ, անհրապույր, իսկական, բազմազան, սարսափազդու, փոքրիկ, սուր:
Թմբկահար ձկան արձակած որոտը հավանաբար վախեցնում է նրա թշնամիներին: Դոդոշաձուկն էլ բոցմանի սուլիչի ձայն է հանում կարծես թե զուգավորման շրջանում:
Մյուս ձկների արձակած ձայների նշանակության մասին քիչ բան է հայտնի: Իհարկե, կանձկներ էլ, որոնք իսկապես համր են:
Բ. Լայն, հետաքրքիր, ծանծաղ, զանազան, հնագույն, ամենատաք, ծովային, անվնաս, գեղեցիկ, մեծ, չքնաղ:
Լամանտինը մի կենդանի է, որը հավանաբար նախատիպ է եղել լեգենդների ջրահարսերիհամար: Այս կենդանու առջևի վերջավորությունները հետաճել են, իսկ մարմինը հենվում էպոչի վրա: Մա բնակվում է ծովափնյա ջրերում և սնվում է բացարձակապես բուսականսննդով: Ապրելու համար նա ընտրել է տեղը, նրան կարելի հանդիպել հասարակածի երկուկողմերում:









