Рубрика: Uncategorized

Կրկնակի բեղմնավորում

Կրկնակի բեղմնավորում, ծածկասերմ բույսերի սեռական պրոցես, բեղմնավորվում են ձվաբջիջը և սաղմնային պարկի երկրորդային կորիզը։ Բացահայտել է ռուս գիտնական Ա. Նավաշինը (1898 թվականին), բույսերի 2 տեսակի՝ շուշանի և արքայապսակի վրա կատարած հետազոտությունների ժամանակ։ Սաղմնային պարկը 8-կորիզանի բջիջ է, յուրաքանչյուր բևեռում 4-ական։ Բևեռներից մեկական կորիզ շարժվում է դեպի կենտրոն և կազմում բևեռային կորիզներ։ Մեկ բևեռում մնացած 3 կորիզներից մեկը դառնում է ձվաբջջի կորիզ, մնացածները քայքայվում են։ Հապլոիդ միկրոսպորը զարգանում է փոշեպարկում, որպես փոշեհատիկ, որի կորիզը բաժանվում է 2 տարաչափ կորիզի՝ վեգետատիվ և գեներատիվ։ Վերջինս նորից է կիսվում և առաջացնում է երկու սերմնաբջիջ։ Միկրոպիլային անցքով մտնելով փոշեհատիկի մեջ, փոշեհատիկային խողովակի ծայրը պատռվում է, 2 գեներատիվ կորիզներն ընկնում են սաղմնային պարկ։ Նրանցից մեկը շարժվում է դեպի ձվաբջջի կորիզը, միաձուլվում նրա հետ և առաջացնում դիպլոիդ զիգոտ, որն աճելով դառնում է սերմ։ Գեներատիվ մյուս կորիզը մոտենում է 2 բևեռային կորիզներին, միաձուլվում նրանց հետ, և էնդոսպերմի կորիզն է գոյանում, որն ունի քրոմոսոմների եռակի հավաք։ Բեղմնավորումից հետո զիգոտը բազմաթիվ անգամ բաժանվելով առաջացնում է սաղմը։ Ըստ իգական և արական կորիզների միաձուլման եղանակի, տարբերում են կրկնակի բեղմնավորման 2 տիպ. նախամիտոտիկ, երբ սպերմի կորիզը ընկղմվում է իգական ձվաբջջի կորիզի մեջ, քրոմոսոմները ենթարկվում են ապագալարացման։ Երկու կորիզների քրոմոսոմները միանում են ինտերֆագում (զիգոտում): Ետմիտոտիկ իգական և արական կորիզները պահպանում են իրենց թաղանթները, և միաձուլումն սկսվում է պրոֆազի վերջում։ Արական և իգական քրոմոսոմային հավաք ունեցող ինտերֆազ կորիզներն առաջանում են միայն զիգոտի առաջին միտոտիկ բաժանումից հետո։ Կրկնակի բեղմնավորումը ունի կենսաբանական կարևոր նշանակություն. այն զարգացող սաղմին ապահովում է սնունդով մայրական և հայրական տարրերի հաշվին, և սաղմի զարգացումն ընթանում է կրկնակի ժառանգական ազդեցության ներքո։

Рубрика: Ֆիզիկա. Տատը և դասարանում, Uncategorized

Դաս 11

Քննարկվող հարցեր.

1.Որ շարժումն է կոչվում հավասաաչափ:

Այն շարժումը որի ընթացքում մարմինը կամայական հավասար ժամանակամիոցներում անցնում է հավասար ճանապարհներ կոչվում է հավասարաչափ շարժում:

2.Որ մեծությունն է կոչվում հավասարաչափ շարժման արագություն ՝գրել բանաձևը

Հավասարաչափ շարժման արագությունը ֆիզիկական մեծություն է, որը հավասար է մարմնի անցած ճանապարհի հարաբերությանն այն ժամանակամիջոցում, որի ընթացքում մարմինն անցել է այդ ճանապարհը:

3.Ինչ միավորներով է չափվում արագությունը՝ՄՀ-ում

ՄՀ-ում որպես արագության միավոր ընդունված է այն հավասարաչափ շարժման արագությունը, որի դեպքում մարմինը 1վ-ում անցնու է 1մ ճանապարհ:

1 մ/վ

4.Ինչպես որոշել հավասարաչափ շարժվող մարմնի անցած ճանապարհը,եթե հայտնի է նրա արագությունը ու շարժման ժամանակը,գրել բանաձևը

Ճանապարհ=ԱրագությունxԺամանակ

S = v  x   t

5.Ինչպես որոշել հավասարաչափ շարժման ժամանակը,եթե հայտնի են մարմնի արագությունն ու ճանապարհը,գրել բանաձևը:

Ժամանակ = Ճանապարհ : Արագություն

t=s : v

6.Ինչպես է շարժվում մարմինը,եթե նրա վրա այլ մարմիններ չեն ազդում

Եթե մարմնի վրա այլ մարմիններ չեն ազդում, ապա այն պահպանում է դադարի կամ ուղղագիծ հավասարաչափ շարժման վիճակը:

7.Որ երևույթն  է կոչվում իներցիա

Այլ մարմինների ազդեցության բացակայությանբ մարմնի դադարի կամ ուղղագիծ հավասարաչափ շարժման վիճակը պահպանելու երևույթն կոչվում է իներցիա:

8.Ինչու է վտանգավոր թռչել շարժվող ավտոբուսից

Քանի որ ավտոբուսը շարժվում է, դրանից դուրս փռնելու դեպքում մենք կգլորվենք և ֆիզիկապես չենք կարողանա թռչելուց ոտքի վրա կանգնել գլորվելու տեղը։

9.Շրջապատից մեկուսացված մարմինը կփոխի իր արագությունը,թե ոչ:

Ոչ՝ այն նույնը կմնա։

Սովորել.Է.Ղազարյանի դասագրքից սովորել էջ 21-ից մինչև էջ 34-ը և

40-ից մինչև էջ42

Լրացուցիչ առաջադրանք

Է.Ղազարյանի դասագրքից ՝էջ 169-ի խնդիրներ 31-ից մինչև 36-ը: