(Նոյեմբեր / ֆլեշմոբ / 2-րդ մակարդակ)
- Եռանիշ թվեր գրելու համար կարող ենք օգտագործել միայն 2 և 6 թվանշանները: Յուրաքանչյուր եռանիշ թվում այդ թվանշաններից ամեն մեկը գոնե մեկ անգամ պետք է հանդիպի: Գտեք այս պայմաններին բավարարող ամենամեծ և ամենափոքր եռանիշ թվերի գումարը:
226, 262, 662, 626:
226+662=888
- Ուղղանկյունաձև ու քառակուսաձև դասասենյակներն ունեն 6 երկարությամբ ընդհանուր պատ: Երկու դասասենյակների հատակների մակերեսների գումարը 90 քառակուսի մետր է: Գտեք ուղղանկյունաձև դասասենյակի հատակի պարագիծը:
90:6=15սմ (ուղղանկյան կողմ)
P=15×2+6×2=42 սմ
- Ունենք ճիշտ աշխատող նժարավոր կշեռք և հինգ կշռաքար՝ 1կգ, 2կգ, 3կգ, 4կգ, 5կգ: Կշեռքի մի նժարին դնում ենք 5 կիլոգրամանոց կշռաքարը: Մնացածներից քանի՞ ձևով կարող ենք դնել նժարներին, որ կշեռքը հավասարակշռված լինի:
2 տարբերակ կա
3 և 2
4 և 1
- Միևնույն կետից ուղիղ գծով, հակադիր ուղղություններով միաժամանակ շարժվեց երկու հետիոտն: Որոշ ժամանակ անց առաջինը անցել էր 544 մ, որը երկրորդի անցածից 120 մ-ով պակաս էր: Այդ պահին քանի՞ մետր էր հետիոտների միջև հեռավորությունը:
544+120=664մ
664-544=120մ
- Երեք ընկեր՝ Արամը, Դավիթը և Ալեքսը, սովորում են նույն դասարանում: Նրանցից մեկը զբաղվում է ֆուտբոլով, մեկը՝ լողով և երրորդը՝ ձիասպորտով: Մի օր, երբ Դավիթն ընկերոջն ուղեկցում էր լողի պարապմունքի, ձիու վրայից լսվեց երրորդ ընկերոջ ձայնը. «Արամ, հեռախոսդ թողել ես դասարանում»: Տղաներից ո՞վ ինչո՞վ էր զբաղվում:
Արամ-ձիասպորտ
Դավիթ-ֆուտբոլ
Ալեքս-լող
- Համակարգչի էկրանին գրված են 1, 3, 4, 6, 8, 9, 11, 12, 16 թվերը: Վարդանը և համակարգիչը սկսում են հերթով մեկական թիվ ջնջել: Երբ էկրանին մնաց մի թիվ, պարզվեց, որ Վարդանի ջնջած թվերի գումարը 3 անգամ մեծ էր համակարգչի ջնջած թվերի գումարից: Ո՞ր թիվն էր մնացել վերջում:
- Ուղղի վրա կարմիրով մի քանի կետ է նշված։ Արամը յուրաքանչյուր հարևան երկու կարմիր կետերի միջև դրեց մեկական կանաչ կետ: Ուղղի վրա եղավ ընդամենը 47 նշված կետ։ Կարմիրով քանի՞ կետ էր նշված ուղղի վրա։
x+x+1=47
2x=46
x=23 կանաչ կետ
x+1=24 կարմիր կետ
- Քանի՞ եռանիշ թիվ կա, որի գրության ժամանակ մեջտեղի թվանշանը 0 է։
90
- Թվերը գրված են որոշակի օրինաչափությամբ: Գտեք օրինաչափությունը և լրացրեք բաց թողած թիվը.12, 31, 24, 12, 51, 26, 12, ..:
- 100-ից փոքր պարզ թվերի քանի՞ զույգ կա, որի տարբերությունը հավասար է 2: