Рубрика: Uncategorized

Դեկտեմբերի 9-15, առաջադրանք, 7-րդ դասարան

Հայաստանը  7-րդ դարում:

Հայաստանը 7-րդ դարի առաջին տասնամյակներում կրկին հայտնվեց պարսկա-բյուզանդական պատերազմների ոլորտում։

Անդադար պատերազմներից բյուզանդիան թուլացավ ու ստիպված եղավ դուրս հանել իր զորքը Հայաստանից: Տեսնելով Բյուզանդիայի թուլացումը, հայերը դաշինք են կնքում Արաբական խալիֆայության հետ, որն օրեցօր հզորանում էր: Դաշինքը հնարավորություն տվեց Հայաստանին անկախանալու մինչև VII դարի վերջ:

Ներկայացրու   7-րդ դարում Հայաստանում տեղի ունեցող կարևոր իրադարձությունները, ժամանակագրությունը:

  • 607-608 թ. — Բյուզանդիայի գործուն աջակցությամբ Վրաց եկեղեցին ընդունում է քաղկեդոնականությունը և անջատվում Հայ եկեղեցուց։
  • 615-628 թ. —  Կոմիտաս Մամիկոնյանը պաշտոնապես օծվում է հայոց կաթողիկոս:
  • 618 թ. — Կառուցվում է  Ս․ Հռիփսիմեի տաճարը :
  • 631 թ. սեպտեմբերի 14-ին — Հերակլ  կայսրը Խաչափայտը վերադարձնում է Երուսաղեմ։ Հենց այդ օրն էլ քրիստոնյաները սկսում են նշել Խաչվերացի եկեղեցական տոնը։
  • 622 թ. — Արաբական թերակղզում բնակվող և անասնապահությամբ զբաղվող ցեղերի քաղաքական միավորում:
  • 628–632 թթ. — Արևելյան Հայաստանում մարզպան է նշանակվում Վարազտիրոց Բագրատունին, որը սկսել էր երկրի անկախացման գործը:
  • 639 թ. — Թեոդորոս Ռշտունին վերամիավորեց Հայաստանի արևմտյան և արևելյան մասերը:
  • 640 թ. —  սկսվեցին արաբական զորքերի ներխուժումները Հայաստան։
  •  643 թ — Կոստանդին (Կոստաս) 2-րդը Թեոդորոս Ռշտունու ձերբակալում է:
  • 652 թ —  Պայմանագիր է կնքվում Ասորիքի (Սիրիա) և Վերին Միջագետքի կառավարիչ Մուավիայի  հետ։
  •  656 թ. — Թեոդորոս Ռշտունին մահանում է:
  •  656 թ. — Համազասպ Դ Մամիկոնյանը  գումարել է նախարարական ժողով և կայացրել փոխհամաձայնություն (երկիրը բաժանվել է նախարարների միջև՝ ըստ նրանց հզորության)։
  • 656 թ. — օգտվելով Արաբական խալիֆայությունում ծավալված գահակալական կռիվներից, դաշնակցել է Բյուզանդիային և թոթափել արաբական գերիշխանությունը՝ պաշտոնապես ընտրվելով Հայոց իշխան։
  • 661թ. —  Դամասկոսից վերադառնում է Գրիգոր Ա Մամիկոնյանը:
  • 680 թ. վերջից Հայաստանը դադարեց հարկերի վճարումը խալիֆայությանը:
  • 685 թ. հյուսիս–արևելքից ներխուժած խազարների դեմ մղած պայքարում զոհվեց Գրիգոր Մամիկոնյանը:
  • 686 թ. — Աշոտ Բ Բագրատունին ենթարկվելով բյուզանդական հարձակումներին՝ հարկադրված եղավ հոգալ երկրի պաշտպանության մասին։
  • 689 թ. —  Հուստինիանոս II կայսրը նվաճեց Հայաստանը, բայց պահպանեց Աշոտ Բագրատունու իշխանությունը և պատրիկական իրավունքները։
  • 698թ. — Պսակ ճահճոտ դաշտում Սմբատ Զ Բագրատունին դիմադրել Հայաստան ներխուժող բյուզանդական զորքերին:
  • 703 թ. — Բյուզանդիայից սաանալով ռազմ, օգնություն, Սմբատ Բագրատունին 5 000-անոց զորքով անցել է հարձակման, սակայն պարտություն է կրել Դրաշպետի ճակատամարտում,
  • 705 թ. — արաբները հայ նախարարներին խաբեությամբ հավաքել են Նախճավանի և Խրամի եկեղեցիներում և ողջակիզել։
  • 709թ. — Սմբատ Բագրատունին Հայաստանի արաբ կառավարչի կոչով վերադարձել է Հայաստան և  դարձել Հայոց իշխան:

Պատմիր Թեոդորոս Ռշտունու, նրա գործունեության մասին:

Թեոդորոս Ռշտունին Հայոց իշխանն և  սպարապետն էր 628-ից, մարզպան՝ 634-ից: Ծննդյան թիվն անհայտ է, մահացել է մոտ 656թ. Դամասկոսում և թաղված է Աղթամարում:

637թ. Սասանյան պետության քայքայումից հետո Հայաստանը հռչակել է անկախ, իսկ 639 թ. վերամիավորել նաև Բյուզանդիային ենթակա հայկական գավառները:
640-641թթ. Բյուզանդիան Թեոդորոս Ռշտունուն շնորհել է պատրիկի և կյուրապաղատի տիտղոսներ ու նրան ճանաչել Հայաստանի կառավարիչ:

Թեոդորոս Ռշտունին ամրացրել է Հայաստանի բերդերը, հզորացրել Հայոց այրուձին և հաջողությամբ դիմակայել արաբ նվաճողներին: 652 թ. պայմանագիր է կնքում Ասորիքի և Վերին Միջագետքի կառավարիչ Մուավիայի հետ: Հայոց իշխանը դրանով ձգտում էր Հայաստանը զերծ պահել  Արաբական խալիֆայության հարձակումներից: Արաբները, որ նոր նվաճումների համար դաշնակիցների կարիք ունեին, համաձայնում են:

Դժգոհելով Թեոդորոս Ռշտունու ինքնուրույն քաղաքականությունից՝ բյուզանդական Կոստաս կայսրը 646 թ. Հայոց իշխան է ճանաչել ոմն Թովմայի, որը Կոտայքում դավադրաբար կալանավորել է Թեոդորոս Ռշտունուն և ուղարկել Կ. Պոլիս: Հայերի դժգոհությունից, կայսրը Ռշտունուն կրկին հաստատել է իր պաշտոնին և փորձել քաղկեդոնական դավանանք պարտադրել հայերին: Սակայն 648 թ. Դվինում գումարված ժողովը մերժել է կայսեր առաջարկը:

Կայսրության նոր խարդավանքներին դիմակայելու համար Ռշտունին իր շուրջն է համախմբել Հայոց, Աղվանից և Քարթլիի իշխող վերնախավերին, ապա 652 թ.  պայմանագիր է կնքել Ասորիքի արաբ կառավարիչ Մուավիայի հետ՝ ճանաչելով խալիֆայության գերիշխանությունը  երեք տարով երկիրն ազատում է հարկերից, պահպանում Հայոց այրուձին և ինքնուրույնությունը՝ կառավարման բոլոր հարցերում:

Թեոդորոս Ռշտունին և նրա որդի Վարդը արաբական 7 հազարանոց զորախմբի օգնությամբ հաղթել են Հայաստան ներխուժած բյուզանդական զորքերին և հասել մինչև Տրապիզոն: Պայմանագիրը վերահաստատելու հույսով նա մեծատոհմիկ պատանդների հետ մեկնել է Դամասկոս, որտեղ էլ վախճանվել է:

Վերլուծիր 652թ.-ի  հայ-արաբական պայմանագիրը:

Հայ-արաբական պայմանագիրը կնքնեվլ է 652թ. Դամասկոսում Թեոդորոս Ռշտունու և Ասորիքի կառավարիչ Մուավիայի միջև:

Տեսնելով, որ Բյուզանդիան թուլացել է և պետք է չի կարող պատերազմել, Ռշտունին որոշեց դաշինք կնքել հզորացող Արաբական խալիֆայության հետ: Ըստ պայմանագրի  Հաաստանը 3 տարի չի վճարի հարկ, իսկ այնուհետև կվճարի այնքան, որքան կցանկանա, արաբները պետք է պաշտպանեն Հայկական սահմանները, ոչ մի արաբական պաշտոնյա Հայաստան չի գա և հայկական բերդերում չեն կանգնացնի կայազորի:

Այդ բոլորը նպաստեց Հայաստանի աանկախացմանը՝ գերիշխանություն կա, սակայն Հայաստանին հարմար պայմաններով: Եվ դա շարունակվեց մինչև VII դարի վերջ:

Рубрика: Uncategorized

Դեկտեմբերի 9-15, առաջադրանք, 7-րդ դասարան

justinian_mosaik_ravenna

Առաջադրանք 1

Դասարանական/ Հայոց պատմություն, 7-րդ դասարան, Հայաստանը VI դարում, էջ 42-46/

Տնային Աշխատանք

  • Ներկայացրու VI դարում Հայաստանում տեղի ունեցող ժամանակագրությունը:

Բյուզանդական քաղաքականությունը Արևմտ­յան Հայաստանում: Բյուզանդական կայսրության ազդեցության ոլորտում գտնվող Արևմտյան Հայաստանն ընդգրկում էր Մեծ Հայքի արևմտյան մասը և Փոքր Հայքը: Հուստինիանոս I կայսրը (527–565 թթ.) կայսրության կենտրոնական կառավարումն ուժեղացնելու նպատակով մի շարք միջոցառում­ներ է իրականացնում: Նա ռազմավարչական բա­ժանումներ կատարեց Արևմտյան Հայաստանում: Խախտելով հայկական իշխանական տների համա­կարգը` կայսրը կառավարումը հանձնեց բյուզան­դական զինվորական պաշտոնյաներին, վերացրեց Արևմտյան Հայաստանում պահպանվող հայկա­կան հինգ ինքնուրույն իշխանությունները: Դրանց փոխարեն ստեղծվեցին Առաջին Հայք, Երկրորդ Հայք, Երրորդ Հայք և Չորրորդ Հայք նահանգները: Այդ ընթացքում Հուստինիանոսն օրենք հրապարա­կեց, որով, խախտելով միայն արական (հորից որ­ դու) գծով նախարարական կալվածքները ժառան­գելու կարգը, այդ իրավունքը տվեց նաև կանանց ու աղջիկներին: Դրա հետևանքով նախարարական հողային տիրույթները մասնատվում էին: Այդ ամե­նը ծանրացրեց հայ ժողովրդի վիճակն Արևմտյան Հայաստանում:\

  • Վերլուծիր Հուստինիանոս Ա-ի վարած քաղաքականությունը Հայաստանի  և հայերի նկատմամբ:

Հուստինիանոս Ա կայսրը ամենինչ անում էր հայերի ինքնուրյունությունը թուլացնելու համար:
1. Վերացվեցին հայկական հինգ ինքնուրյուն իշխանություները:
2. Օրենք հրապարակեց հողաժառանգության մասին:
3. Նախարարական կալվածքները ժառանգելու իրավունք տվեեց աղջիկներին, որի հետևանքով հողային տիրույթնրը մասնատվում էին:
4. Կայսրական պաշտոնները բռնություն են գործադրում հայ իշխանների նկատմամբ ծանրանում են հարկերը:
5. Ի պատասխան հայերի բարձրացրած ապստամբոության Ուստինյանոսը պարսից զորք է ուղարկում նրանց դեմ:
6. Հայոց ուժերը թուլացնելու համար կայսրը Հայոց այրուծին ուղարկում էր երկրի խորքերը կայսրության սահմաները պահպանելու համար:

  • Համեմատիր, համադրիր Արևելյան, Արևմտյան Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները:
  • Ներկայացրու օտար տիրապետողների վարած քաղաքականության հիմնական ուղղությունները:
  • «Հուստինիանոս Առաջին կայսր»/տեսաֆիլմ/

Առաջադրանք 2

Դասարանական -Հայոց պատմություն, 7-րդ դասարան, Հայաստանը VII դարում, էջ 47-51

Տանը

1. Ներկայացրու   7-րդ դարում Հայաստանում տեղի ունեցող կարևոր իրադարձությունները, ժամանակագրությունը:

615թ պարսից Խոսրով II արքան գումարում է Տիզբոնի ժողովը: Մասնակիցների թվում էին պարսից տիրապետության տակ հայտնված երկրների հոգևորև աշխարհիկ ներկայացուցիչներ:

Հերակլ կայսրը 631թ. սեպտեմբերի 14-ին Խաչափայլտը վերադարձնում է Երուսաղեմ: Այդ օրն էլ նշվում է Խաչվերացի եկեղեցական տոնը:

652 թ. պայմանագիր է կնքում Ասորիքի և Վերին Միջագետքի կառավարիչ Մուավիայի հետ: Հայոց իշխանը դրանով ձգտում էր Հայաստանը զերծ պահել Արաբական խալիֆայության հարձակումներից:

2. Պատմիր Թեոդորոս Ռշտունու, նրա գործունեության մասին:

Դավիթ Սահառունին մինչև VII դարի 30–ական թթ. վերջը գլխավորում էր Հայաստանի արևելյան և արևմտյան մասերի վերամիավորման գործը, որը շարունակում է Թեոդորոս Ռշտունին: Հայոց իշխան և սպարապետ Թեոդորոս Ռշտունին, օգտվելով Բյուզանդիայի և Պարսկաստանի թուլացումից, 639 թ. վերամիավորեց Հայաստանի արևմտյան և արևելյան մասերը ինքնուրույն իշխանապետության մեջ: Երկրի պաշտպանությունը նա ղեկավարում էր իր նստավայրից` Աղթամար կղզուց: Բյուզանդական կայսրը, չհաշտվելով Թեոդորոս Ռշտունու վարած ինքնուրույն քաղաքականության հետ, նրան կեղծ մեղադրանքով ձերբակալում է:Ստեղծված բարդ իրավիճակում Թեոդորոս Ռշտունին փորձում է բարիդրացիական հարաբերություններ հաստատել անընդհատ հզորացող արաբների հետ: 652 թ. պայմանագիր է կնքում Ասորիքի և Վերին Միջագետքի կառավարիչ Մուավիայի հետ: Հայոց իշխանը դրանով ձգտում էր Հայաստանը զերծ պահել Արաբական խալիֆայության հարձակումներից: Արաբները, որ նոր նվաճումների համար դաշնակիցների կարիք ունեին, համաձայնում են: Ըստ պայմանագրի՝ խալիֆայությունը 3 տարի հարկ չէր գանձելու, իսկ դրանից հետո հայերը այնքան էին վճարելու, որքան կամենային: Գանձվող հարկերի հաշվին հայերը պետք է պահեին 15 հազարանոց այրուձի, որը պետք է պատրաստ լիներ գործելու այլ տեղերում:

3. Վերլուծիր 652թ.-ի  հայ-արաբական պայմանագիրը:

Պայմանագրում նշված է.

Հայոց իշխանը դրանով ձգտում էր Հայաստանը զերծ պահել Արաբական խալիֆայության հարձակումներից: Արաբները, որ նոր նվաճումների համար դաշնակիցների կարիք ունեին, համաձայնում են: Ըստ պայմանագրի՝ խալիֆայությունը 3 տարի հարկ չէր գանձելու, իսկ դրանից հետո հայերը այնքան էին վճարելու, որքան կամենային: Գանձվող հարկերի հաշվին հայերը պետք է պահեին 15 հազարանոց այրուձի, որը պետք է պատրաստ լիներ գործելու այլ տեղերում:

Հայոց իշխանը մտածում էր իր երկրի մասին, ժողովրդի մասին: Նրանք հաշտության պայմանագիր կնքեցին, որում գրեթե ամեն ինչ ի օգուտ էր մեր երկրին: