Рубрика: Uncategorized

Դեկտեմբերի 9-15, առաջադրանք, 7-րդ դասարան

justinian_mosaik_ravenna

Առաջադրանք 1

Դասարանական/ Հայոց պատմություն, 7-րդ դասարան, Հայաստանը VI դարում, էջ 42-46/

Տնային Աշխատանք

  • Ներկայացրու VI դարում Հայաստանում տեղի ունեցող ժամանակագրությունը:

Բյուզանդական քաղաքականությունը Արևմտ­յան Հայաստանում: Բյուզանդական կայսրության ազդեցության ոլորտում գտնվող Արևմտյան Հայաստանն ընդգրկում էր Մեծ Հայքի արևմտյան մասը և Փոքր Հայքը: Հուստինիանոս I կայսրը (527–565 թթ.) կայսրության կենտրոնական կառավարումն ուժեղացնելու նպատակով մի շարք միջոցառում­ներ է իրականացնում: Նա ռազմավարչական բա­ժանումներ կատարեց Արևմտյան Հայաստանում: Խախտելով հայկական իշխանական տների համա­կարգը` կայսրը կառավարումը հանձնեց բյուզան­դական զինվորական պաշտոնյաներին, վերացրեց Արևմտյան Հայաստանում պահպանվող հայկա­կան հինգ ինքնուրույն իշխանությունները: Դրանց փոխարեն ստեղծվեցին Առաջին Հայք, Երկրորդ Հայք, Երրորդ Հայք և Չորրորդ Հայք նահանգները: Այդ ընթացքում Հուստինիանոսն օրենք հրապարա­կեց, որով, խախտելով միայն արական (հորից որ­ դու) գծով նախարարական կալվածքները ժառան­գելու կարգը, այդ իրավունքը տվեց նաև կանանց ու աղջիկներին: Դրա հետևանքով նախարարական հողային տիրույթները մասնատվում էին: Այդ ամե­նը ծանրացրեց հայ ժողովրդի վիճակն Արևմտյան Հայաստանում:\

  • Վերլուծիր Հուստինիանոս Ա-ի վարած քաղաքականությունը Հայաստանի  և հայերի նկատմամբ:

Հուստինիանոս Ա կայսրը ամենինչ անում էր հայերի ինքնուրյունությունը թուլացնելու համար:
1. Վերացվեցին հայկական հինգ ինքնուրյուն իշխանություները:
2. Օրենք հրապարակեց հողաժառանգության մասին:
3. Նախարարական կալվածքները ժառանգելու իրավունք տվեեց աղջիկներին, որի հետևանքով հողային տիրույթնրը մասնատվում էին:
4. Կայսրական պաշտոնները բռնություն են գործադրում հայ իշխանների նկատմամբ ծանրանում են հարկերը:
5. Ի պատասխան հայերի բարձրացրած ապստամբոության Ուստինյանոսը պարսից զորք է ուղարկում նրանց դեմ:
6. Հայոց ուժերը թուլացնելու համար կայսրը Հայոց այրուծին ուղարկում էր երկրի խորքերը կայսրության սահմաները պահպանելու համար:

  • Համեմատիր, համադրիր Արևելյան, Արևմտյան Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները:
  • Ներկայացրու օտար տիրապետողների վարած քաղաքականության հիմնական ուղղությունները:
  • «Հուստինիանոս Առաջին կայսր»/տեսաֆիլմ/

Առաջադրանք 2

Դասարանական -Հայոց պատմություն, 7-րդ դասարան, Հայաստանը VII դարում, էջ 47-51

Տանը

1. Ներկայացրու   7-րդ դարում Հայաստանում տեղի ունեցող կարևոր իրադարձությունները, ժամանակագրությունը:

615թ պարսից Խոսրով II արքան գումարում է Տիզբոնի ժողովը: Մասնակիցների թվում էին պարսից տիրապետության տակ հայտնված երկրների հոգևորև աշխարհիկ ներկայացուցիչներ:

Հերակլ կայսրը 631թ. սեպտեմբերի 14-ին Խաչափայլտը վերադարձնում է Երուսաղեմ: Այդ օրն էլ նշվում է Խաչվերացի եկեղեցական տոնը:

652 թ. պայմանագիր է կնքում Ասորիքի և Վերին Միջագետքի կառավարիչ Մուավիայի հետ: Հայոց իշխանը դրանով ձգտում էր Հայաստանը զերծ պահել Արաբական խալիֆայության հարձակումներից:

2. Պատմիր Թեոդորոս Ռշտունու, նրա գործունեության մասին:

Դավիթ Սահառունին մինչև VII դարի 30–ական թթ. վերջը գլխավորում էր Հայաստանի արևելյան և արևմտյան մասերի վերամիավորման գործը, որը շարունակում է Թեոդորոս Ռշտունին: Հայոց իշխան և սպարապետ Թեոդորոս Ռշտունին, օգտվելով Բյուզանդիայի և Պարսկաստանի թուլացումից, 639 թ. վերամիավորեց Հայաստանի արևմտյան և արևելյան մասերը ինքնուրույն իշխանապետության մեջ: Երկրի պաշտպանությունը նա ղեկավարում էր իր նստավայրից` Աղթամար կղզուց: Բյուզանդական կայսրը, չհաշտվելով Թեոդորոս Ռշտունու վարած ինքնուրույն քաղաքականության հետ, նրան կեղծ մեղադրանքով ձերբակալում է:Ստեղծված բարդ իրավիճակում Թեոդորոս Ռշտունին փորձում է բարիդրացիական հարաբերություններ հաստատել անընդհատ հզորացող արաբների հետ: 652 թ. պայմանագիր է կնքում Ասորիքի և Վերին Միջագետքի կառավարիչ Մուավիայի հետ: Հայոց իշխանը դրանով ձգտում էր Հայաստանը զերծ պահել Արաբական խալիֆայության հարձակումներից: Արաբները, որ նոր նվաճումների համար դաշնակիցների կարիք ունեին, համաձայնում են: Ըստ պայմանագրի՝ խալիֆայությունը 3 տարի հարկ չէր գանձելու, իսկ դրանից հետո հայերը այնքան էին վճարելու, որքան կամենային: Գանձվող հարկերի հաշվին հայերը պետք է պահեին 15 հազարանոց այրուձի, որը պետք է պատրաստ լիներ գործելու այլ տեղերում:

3. Վերլուծիր 652թ.-ի  հայ-արաբական պայմանագիրը:

Պայմանագրում նշված է.

Հայոց իշխանը դրանով ձգտում էր Հայաստանը զերծ պահել Արաբական խալիֆայության հարձակումներից: Արաբները, որ նոր նվաճումների համար դաշնակիցների կարիք ունեին, համաձայնում են: Ըստ պայմանագրի՝ խալիֆայությունը 3 տարի հարկ չէր գանձելու, իսկ դրանից հետո հայերը այնքան էին վճարելու, որքան կամենային: Գանձվող հարկերի հաշվին հայերը պետք է պահեին 15 հազարանոց այրուձի, որը պետք է պատրաստ լիներ գործելու այլ տեղերում:

Հայոց իշխանը մտածում էր իր երկրի մասին, ժողովրդի մասին: Նրանք հաշտության պայմանագիր կնքեցին, որում գրեթե ամեն ինչ ի օգուտ էր մեր երկրին:

Оставьте комментарий