Դասարանում
Զահրատ
Երկու բան պետք է
Նախ ծառ մը — հետո զարդեր ծառին վրա
Երեք բան պետք է
— Ծառեն զարդեն զատ
Հավատքը գալիք աղվոր օրերու
Մեկ բան կը բավե — ոչ ծառ ոչ ալ զարդ —
Ատիկա խիճերն ադամանդ կարծող
Միամիտ հոգվույս բարի խաբկանքն է
Արդեն պատրանքը լրիվ կը բավե
1. Կարդա՛ և մեկնաբանի՛ր բանաստեղծությունը։
Իմ կարծիքով, հեղինակը ճիշտ է ասում։ Նոր տարին ուղղելու համար պետք է երկու բան։ Տոնածառը և զարդարել այն և այլն։ Մարդիկ տրամավորվում են նոր տարվանը, և հույս ունեն, որ ինչ _որ լավ բան տեղի կունենա։ Եվ նոր տարվա տրամադրությունը ոչ թե ծառի և զարդերի մեջ է, այլ քո հոգու մեջ…
2. Բացատրի՛ր բառերը, փոխադրի՛ր արևելահայերեն:
Հագվույս — հոգուս
Կբավե — կբավականացնե
Շտկել — ուղղել
Ատիկա — այդ
Գալիք — եկող
Զատ — բացի
Ծառին — ծառի
3. Ի՞նչն ես կարևորում Ամանորին, ի՞նչն է տխրեցնում Ամանորին:
Ես կարևորում եմ Ամանորի մեջ այն, որ մարդիկ դառնում են բարի և ինչ — որ չափով հավատք է մտնում նրաց սրտները։ Ամանորում տխրեցնում է այն, որ փոքր ժամանակից մեզ հավատացնում են Ձմեռ Պապիկին։ Բայց գալիս է այն ժամանակը, և մենք հասկանում ենք, որ աշխարհում գոյություն չունի։