Рубрика: Uncategorized

03.02.2019

Դասարանում 
Հայոց լեզու
Ածական
Կարդա՛
Ածական անուն կամ ածական են կոչվում առարկայի հատկությու ն կամ վերաբերություն ցույց տվող բառերը:
Ածականները պատասխանում են ինչպիսի՞, որպիսի՞, ո՞ր հարցերին:
Ածականը չթեքվող խոսքի մաս է, այսինքն չի հոլովվում, որոշիչ հոդ չի ստանում:
Բայց խոսքի մեջ կարող է հանդես գալ գոյականաբար, այդ դեպքում ածականը ստանում է որոշիչ հոդ և գոյականի նման կարող է հոլովվել եզակի և հոգնակի թվով, օրինակ՝ Կարմիրը նրան շատ  է սազում:
Վարժ. 1. Տրված ածականները նախադասությունների մեջ գործածիր գոյականաբար՝ սև, մեծ, գունազարդ:
Ածականը նախադասության մեջ կարող է գործածվել որպես ստորոգյալի բաղադրիչ: Օրինակ՝ Մեր դպրոցը մեծ է:
Կան բառեր, որոնք հավասարապես կարող են հադես գալ և՛ որպես գոյականներ, և՛ որպես ածականներ: Օրինակ՝ աղքատ, ծանոթ, ցուրտ, ծովային և այլն:

Վարժ. 2 Գրի՛ր տրված ածականների կազմությունը՝ հողե, նոր, մաքուր, կիսախուփ,  անգույն:
Վարժ. 3 Կազմի՛ր  կապակցություններ՝ գրելով ածականներ և գոյականներ:
Ա. Մարմարյա, մրգառատ,  փարթամ, գյուղական, շինծու:
Բ. Գետակ, զգեստ, միտք, երազ:
Վարժ. 4 Միացրե՛ք բառերը՝ կազմելով ածականներ:
Առյուծ և սիրտ-
արև և շող-
տերև և  փուշ-
պսակ և ձև-
ձայն և վիշապ-
թույր և ձույն-
շեկ և հեր-
գունդ և ձև —

Տնային աշխատանք
1. Տերյանի բանաստեղծություններից դուրս բեր ածականներ:
Մթնշաղ

Ես սիրում եմ մթնշաղը նրբակերտ,
Երբ ամեն ինչ երազում է հոգու հետ,
Երբ ամեն ինչ, խորհրդավոր ու խոհուն,
Ցրնորում է կապույտ մութի աշխարհում…
Չըկա ոչ մի սահման դնող պայծառ շող,
Աղմուկի բեռ, մարդկային դեմք սիրտ մաշող.—
Հիվանդ սիրտըդ չի՛ տրտնջում, չի՛ ցավում,
Որպես երազ մոռացումի անձավում.
Եվ թվում է, որ անեզր է ամեն ինչ —
Ու ողջ կյա՛նքդ — մի անսահման քաղցր նինջ…


2. Տրված տեքստում մտքին համապատասխանող ածականներ ավելացրո՛ւ

Մագելանի արշավախմբի մնացորդները  ճամփորդության հոգնությունը դեռ չէին թոթափել, երբ կաթոլիկ եկեղեցին նրանց կանչեց հաշիվ տալու: Բանն այն է, որ ճամփորդներիօրացույցում մեկ օր պակասում էր: Իսկ դա նշանակում էր, որ եկեղեցական տոներըժամանակին չէին նշվել: Հավատի կանոններից այդպիսի շեղումն  այն ժամանակ պատժվումէին: Բայց գիտնականները շուտով գտան, թե որտե՞ղ էր մնացել «կորած» օրը: Ճանապարհորդելով երկրագնդի շուրջը դեպի արևմուտք՝ Արևի շարժման ուղղությամբ , ծովագնացները իբրև թե մեկ օր հետ էին գնացել: Շուրջերկրյա ճանապարհորդությունը  դեպիարևելք, ընդհակառակը, նրանց օրացույցին մեկ օր կավելացներ:

Ներկայումս նման խառնաշփոթությունից խուսափելու համար Խաղաղ օվկիանոսի միջով՝բևեռից բևեռ, մի գիծ են անցկացրել, որն անցնելիս նավերը կամ անմիջապես ընկնում են«վաղը»  կամ վերադառնում են «երեկվան»:

  1. Կետադրի՛ր:

 Ադամը շնչասպառ  վազում էր շուտով հասնելու գեղեցիկ քարերի ձորը:
Գնացել կանգնել էր ճանապարհի վրա եկող-գնացողի հետ մի քիչ զրույց անելու:
Եղնիկը հանկարծակի մի ոստյունով ցատկեց լուսամուտի գոգը աչքերը հառելով խավարին:
Մի օր մեղմաշունչ մի քամի Նուբիական բարձունքներից վար սահելով իջավ ոսկեալիք Նեղոսիափերը և մի վայելչակազմ ու դեռատի արմավենու ոտների տակ փռվեց հևիհև:
Նա ճամփա ընկավ մի ուրիշ մի լավ աշխարհ գտնելու:

Ադամը շնչասպառ վազում էր՝ շուտով հասնելու գեղեցիկ քարերի ձորը:
Գնացել կանգնել էր ճանապարհի վրա՝ եկող-գնացողի հետ մի քիչ զրույց անելու:
Եղնիկը հանկարծակի մի ոստյունով ցատկեց լուսամուտի գոգը՝ աչքերը հառելով խավարին:
Մի օր մեղմաշունչ մի քամի Նուբիական բարձունքներից վար սահելով՝ իջավ ոսկեալիք Նեղոսի ափերը և մի վայելչակազմ ու դեռատի արմավենու ոտների տակ փռվեց հևիհև:
Նա ճամփա ընկավ մի ուրիշ՝ մի լավ աշխարհ գտնելու: