Рубрика: Uncategorized

Հայ Ժողովրդի Պայքարը Արաբների Գերիշխանության Դեմ

  • Ներկայացնել 8-րդ դարում տեղի ունեցող կարևոր իրադարձությունների ժամանակագրությունը:

701թ-կազմվեց խալիֆայության մեկ վարչաքաղաքական միավոր ՝Արմենիա անունով:

703թ-ապստամբություն

705թ-արաբները հայ նախարաներին կաչելով հարկերի քնարելու համար անում են ուրիշ գործնեություն:Նրանք հայ նախարաներին եկեղեցում ողջակիզում է:

725թ-անցկացված <<աշխարհագրով>> խիստ ծանրանում է հայ ժողովրդի վաիճակը:

719թ-Պավլիկյաներին դեռ դատապարտնում էին Դվինի ժողովուրդում Հայոց կաթողիկոս Հովհան Օձնեցու կողմից:

774-775թ-Տեղի է ունենում հզոթր մի ապստամբություն

775թ-գարնանը ապստամբների դեմ խալիֆայի  ուղարկած  30-հազարանոց զորքը մտնում է Հայաստան:Նաև ապրիլի վերջին Արածանիի ափին ՝Արձնի գյուղի մոտ, տեղի է ունենում վճռական ճակատամարտ:

  • Գրավոր պատմել Պավլիկյան շարժման մասին, հիմնավորել, որ այն սոցիալական շարժում է:

Աղանդավորական շարժումների պատմության մեջ իր հզորությամբ և նշանակությամբ առանձնանում է Պավլիկյան շարժումը: Այն իր անվանումն ստացել է շարժման հիմնադիր Պողոսի անունից: Շարժումը հատկապես ուժեղ էր Բյուզանդիային ենթակա Արևմտյան Հայաստանում: Այն բավականին ուժեղ էր նաև Արևելյան Հայաստանում: Վտանգն այնքան սպառնալից էր, որ կաթողիկոս Հովհան Օձնեցին հատուկ աշխատություն գրեց պավլիկյանների վարդապետության դեմ: Միաժամանակ նա դիմեց կտրուկ և խիստ քայլերի՝ պավլիկյան շարժումն արմատախիլ անելու համար: 719թ. գումարված Դվինի եկեղեցական ժողովը խստորեն պատվիրում էր հավատացյալներին որևէ հարաբերություն չունենալ պավլիկյանների հետ: Արգելվում էր անգամ նրանց հետ խոսելը: Հայոց կաթողիկոսի սկսած հալածանքները հարկադրեցին պավլիկյաններին տեղափոխվել դեպի Փոքր Հայք, Կապադովկիա և Պոնտոս: Շարժումն Արևելյան Հայաստանում գործնականում մարեց: Արևմտյան Հայաստանում, ընդհակառակը, շարժումը գնալով նոր թափ ստացավ: Կարևոր կենտրոն դարձավ Բարձր Հայքի Մանանաղի գավառը, որտեղ բուռն գործունեություն էր ծավալել պավլիկյանների առաջին առաջնորդներից Կոստանդինը: Նա տեղափոխվում է Փոքր Հայք և իր հետևորդների հետ միասին հիմնում պավլիկյան մի մեծ համայնք:Պավլիկյանները քարոզում էին, որ մեկի փոխարեն գոյություն ունի երկու աստված՝ բարի և չար։ Այս աշխարհում գոյություն ունեցող ամեն ինչ, որ նյութական է ու տեսանելի, ստեղծվել է չար աստծու կողմից։ Ինչ որ հոգեկան է ու անտեսանելի՝ բարի աստծու գործն է։ Պավլիկյանները գտնում էին, որ աշխարհում տիրող անհավասարությունն ու ճնշումները կապ չունեն բարի աստծու հետ։ Ուստի համոզված էին, որ պետք է պայքարել այս աշխարհի անարդարությունների դեմ, որոնք ծնունդ են առել չար աստծու ձեռքով։

  • Արաբների հականախարարական քաղաքականությունը փորձիր վերլուծել
  • Ներկայացրու Հերթ ոստիկանի աշխարհագրի պատճառներն ու հետևանքները :

Ոչ մահմեդականներից գանձվող ծխահարկը (ըստ գերդաստանների` երդերի) փոխարինվում է գլխահարկով, հողահարկի հետ մեկտեղ: Հարկատու է դառնում նաև հոգևորականությունը: Հարկ վճարողները նույնպես չէին ազատվում նվաստացումներից: Նրանց պարանոցից կապարե կնիքներ էին կախում ։ Հայ նախարարների տիրույթների մի մասը բռնազավթում էին արաբները` ստեղծելով ամիրայություններ կոչվող վարչաքաղաքական միավորներ: Խալիֆայության տիրապետության տակ հայտնված երկրներում ոչ մահմեդականները, հատկապես քրիստոնյաները դառնում էին կրոնական բռնության զոհ։ Նրանք իրավունք չունեին դատարաններում մահմեդականների դեմ վկայություն տալու և հասարակական վայրերում նրանց հետ նստելու, հագնվելու և այլն: Արաբներին ենթակա բոլոր երկրներում պետական բարձր պաշտոնները տրվում էին մահմեդականներին: Արգելվում էին խաչերով ու սրբապատկերներով երթերը, եկեղեցական զանգեր հնչեցնելը, խաչեր կանգնեցնելը:

  • Գրավոր ներկայացրու 774-775թթ. հակաարաբական ապստամբությունը, ընթացքը , նշանակալից ճակատամարտը:

Արաբական խալիֆայության գերիշխանության դեմ բռնկվում է նոր ու հզոր մի ապստամբություն: Ապստամբական շարժումը Շիրակի Կումայրի գյուղից սկսում է Արտավազդ Մամիկոնյանը: Նա ռազմական խորամանկությամբ Դվինում գտնվող արաբներից զենք էր ձեռք բերել՝ իբրև թե խալիֆայության թշնամիների դեմ կռվելու համար: Այդ զենքով նա Շիրակում զինում է իր ռազմիկներին և հարձակվում արաբ գլխավոր հարկահանի վրա: Խլելով հավաքված ամբողջ հարկը՝ իր ընտանիքով և զինակից նախարարներով Արտավազդը հեռանում է Մեծ Հայքի հյուսիսարևմտյան շրջանները: Խալիֆայությունն ավելի է սաստկացնում հարկային ճնշումը: Մուշեղ Մամիկոնյանը ստանձնում է ապստամբության ղեկավարությունը: Պարտության մատնելով Տարոն ներխուժած արաբական ջոկատին՝ նա ամրանում է Արտագերս ամրոցում: Մուշեղը 260 զինակիցների հետ Բագրևանդ գավառում ոչնչացնում է արաբ հարկահաններին: Դվինը զավթած արաբական կայազորից 4000 հեծյալ գալիս է Բագավան գյուղը, որտեղ Մուշեղի ջոկատը նոր հաղթանակ է տանում: Ապստամբությունը ծավալվում է: Մուշեղի շուրջ հավաքված հայկական ապստամբական ուժեր թվակազմը հասնում է 5000–ի: Մի շարք հայ նախարարների հետ նրանց էր միացել նաև սպարապետ Սմբատ Բագրատունին: Շատերին նույնիսկ թվում էր, թե եկել է խալիֆայության տիրապետության վերջը: Ապստամբները պաշարում են Կարինը: 775 թ. գարնանը ապստամբների դեմ խալիֆի ուղարկած 30–հազարանոց զորքը գալիս է Խլաթ: Հայկական զորքերը գալիս են Բերկրի: Մինչ Արճեշ հասած հայկական ուժերը կռվում էին այն գրաված խալիֆայական կայազորի դեմ, Խլաթից եկած և դարանամուտ եղած արաբական զորքը հարձակվում է նրանց վրա: Զոհվում են չորս նախարարներ և 1500 ռամիկներ:

Оставьте комментарий