Թեմա. Երկու ուղիղների զուգահեռության հայտանիշները
Սահմանում c ուղիղը a և b ուղիղների նկատմամբ կոչվում է հատող, եթե այդ ուղիղները հատում է երկու կետում:
a և b ուղիղները c հատողով հատելիս առաջանում են ութ անկյուններ:
❤ և <6, <4 և <5 խաչադիր անկյուններ
❤ և <5, <4 և <6 միակողմանի անկյուններ
<1 և <5, ❤ և <7, <2 և <6, <4 և <8 համապատասխան անկյուններ
Հայտանիշ 1.
Եթե երկու ուղիղներ հատողով հատելիս խաչադիր անկյունները հավասար են, ապա ուղիղները զուգահեռ են:
Հայտանիշ 2.
Եթե երկու ուղիղներ հատողով հատելիս համապատասխան անկյունները հավասար են, ապա ուղիղները զուգահեռ են:
Հայտանիշ 3.
Եթե երկու ուղիղներ հատողով հատելիս միակողմանի անկյունների գումարը 180° է, ապա ուղիղները զուգահեռ են:
Առաջդրանքներ գրքից՝ 217-220