Рубрика: Հայոց Լեզու 2020 - 2021, Uncategorized

Դասարանում 

Ամփոփել Թվականը: 
Դասական թվականներ. ցույց են տալիս թվային կարգ՝ առաջին, երկրորդ, տասներորդ և այլն: Կազմվում են -րորդ կամ -երորդ վերջածանցներով: Ուշադրություն դարձրե՛ք գրությանը՝ երրորդ, չորրորդ:  Մեկ թվականի դեպքում ստացվում է առաջին:
Թվականների գրություն:
Դասական թվականները գրվում են հայերենի այբուբենի տառերով՝ դրանց թվական արժեքին համապատասխան:
Հայոց այբուբենի տառերի թվային արժեքը տե՛ս այստեղ: 
1. Տրված թվերը գրի՛ր այբուբենի տառերի թվային արժեքով՝

624 — ոիդ

331 — լյա

1989 — ռջձթ

6500 — ցշ

Տառերի թվային արժեքով գրի՛ր նաև քո ծննդյան թիվը:

2007 — ՍԷ
Գոյականը դրվումէ եզակի թվով, եթե կա չափի, գնի, քանակի, ժամանակի միավոր , օրինակ՝ Արամեն քսան օր մնաց Երևանում:
Գոյականը դրվում է հոգնակիով, եթե գործածվում է որոշյալ առմամբ, օրինակ՝ Չորս զավակներն էլ հետևեցին հոր օրինակին:
Թվականը նույնպես կարող է գործածվել գոյականաբար:
Թվական
1. Քանակական                    2. Դասական
1. բացարձակ
2. կոտորակային
3. բաշխական

Տնային աշխատանք

1.Տրված տեքստում ընդգծի´ր այն գոյականները, որոնք հոգնակի պիտի լինեն:

Հայաստանում հանդիպում է նաև արագիլի սև տեսակը, որի փետրավորումը սև  է, որովայնը`սպիտակ, կտուցն ու ոտքը` կարմիր: Հանդիպում է Իջևանի շրջանի անտառում: Չափազանց հազվագույտ չվող թռչուն է: Բնադրում է ծառի վրա, գետի հովտում և ճահճուտում: Խուսափում է մարդուց և մարդկային շինությունից, նախընտրում է անտառի խուլ անկյունը: Չափազանց զգույշ թռչուն է: Որպես սակավաթիվ տեսակ՝ պահպանվում է օրենքով:

  1. Աև Բ շարքի գոյականները համեմատի´ր և գրի´ր դրանց նմանությունների և տարբերությունների մասին:

Ա. Ծաղիկ, ծառ, կենդանի, մարդ:

Բ. Վարդ, շուշան, մեխակ, զանգակ, նարգիզ, ընկուզենի, թթենի, բարդի, կեչի, թխկի, գայլ, աղվես, ավանակ, շուն, ուղտ, պատանի, օդաչու, հողագործ, ջրվոր, հնոցապան:


3. Ընդգծված դերբայները դարձրո՛ւ բայեր:

Օրինակ`

Քայլող աղջիկ- աղջիկ, որը քայլում է:
Հեռացած ձմեռ- ձմեռը, որ հեռացել է:

Ա. Սլացող մեքենա, արևի շուրջը պտտվող մեքենա, թունելից դուրս եկող գնացք, պատրաստակամորեն հորը մտնող երեխա, փոշու ու մրի մեջ աշխատող մարդիկ:

Բ. Ընկած գրիչ, մոռացված երգ, թիթեռի հետևից ընկած երեխա, արձակված ու կախված վարագույր, լուծված խնդիր, գիշերվա անձրևից խոնացացած օդ:

Оставьте комментарий