Рубрика: Քիմիա, Uncategorized

Քիմիա.Դաս 16

Ատոմ,մոլեկուլ:Պարզ և բարդ նյութեր:

Հին Հունաստանի հռչակավոր փիլիսոփա Դեմոկրիտոսը դեռևս 2500 տարի առաջ եզրակացրեց՝ բոլոր նյութերը կազմված են մանրագույն, անտեսանելի, հավերժ շարժման մեջ գտնվող մասնիկներից: Այդ մասնիկները հույն փիլիսոփաներն անվանեցին ատոմներ(ատոմոս բառը հունարենից թարգմանաբար նշանակում է անբաժանելի): Ժամանակակից ֆիզիկոսները հաստատեցին, որ ատոմները թեև անզեն աչքի համար տեսանելի չեն, բայց իրականում գոյություն ունեն: Ատոմ անվանումը զուտ պատմական է: XX դարում ֆիզիկոսներն ապացուցել են, որ ատոմը ֆիզիկական ճանապարհով կարելի է բաժանել այսպես կոչված տարրական մասնիկների և ստանալ ատոմային էներգիա: Հաստատվել է, որ ատոմը ֆիզիկապես բաժանելի է: Այդ խնդրի ուսումնասիրությամբ զբաղվում է ֆիզիկան: Քիմիան ուսումնասիրում է նյութերն ու քիմիական ռեակցիաները, որոնցում ատոմները չեն բաժանվում:

Ատոմները նյութի փոքրագույն, քիմիապես անբաժանելի մասնիկներն են,էլեկտրաճեզոք են:

Ներկայումս հայտնի է 117 քիմիական տարր: Երկրի վրա և տիեզերքում հայտնա-բերվել է 92 տեսակի ատոմ, որոնք միմյանցից տարբերվում են կառուցվածքով, չափերով և զանգվածով: Մնացած 25-ը ստացվել են արհեստական ճանապարհով՝ տարբեր ֆիզիկական եղանակներով: Դրանք անկայուն են և փոխարկվում են մեկը մյուսի: Տարբեր տեսակի ատոմների մասին տեղեկություններն ընդհանրացված են Ջոն Դալթոնի մշակած ատոմային տեսության մեջ: Այդ տեսության էությունը հետևյալն է.
Ատոմա-մոլեկուլային տեսություն
1.Գոյություն ունեն մոլեկուլային,ատոմային և իոնային կառուցվածքով նյութեր:

  1. Մոլեկուլը նյութի փոքրագույն մասնիկն է,որը պահպանում է նյութի հատկությունները:
  2. Մոլեկուլները կազմված են ատոմներից:
    4.Ատոմը հունարենից թարգմանվում է անբաժանելի:
    5.Ֆիզիկական երևույթների ժամանակ և ատոմները և մոլեկուլները պահպանվում են,քիմիական երևույթների ժամանակ մոլեկուլները քայքայվում  են,ատոմները պահպանվում են:
    6. Ատոմները քիմիապես անբաժանելի մասնիկներ են:
    7.և մոլեկուլները և ատոմները գտնվում են անընհատ շարժման մեջ:
    8.Քիմիական տարրը միատեսակ հատկություններով օժտված ատոմների որոշակի տեսակ է:
    9.Միևնույն տեսակի կամ տարրի ատոմների միացումից առաջանում են պարզ նյութեր,երկու և ավելի տեսակի ատոմների կամ տարրերի միացումից` բարդ նյութեր:

ԳԻՏԵ՞Ք, ՈՐ

  1. Հին Հունաստանի իմաստուն այրերը տարր հասկացությունը գործածել են դեռևս մեր թվարկությունից 5 դար առաջ: Սակայն նրանք տարրեր (ավելի ճիշտ՝ սկզբնատարրեր) էին համարում հողը, ջուրը, օդն ու կրակը:
  2. XIX դարի հայ գիտնական Մաթևոս Սաղաթելյանը 1842 թ. Վիեննայում հրատարակած «Համառոտ բնական գիտություն» գրքում քիմիային մեծ տեղ է հատկացրել: Սաղաթելյանը քիմիական տարրը սահմանել է հետևյալ ձևով. «Մասերը, որոնք որ ալ ուրիշ կազմիչ մաս չունին, այսինքն մարդուս գիտությունը ալ չկրնար բաժնիլ, տարր կըսվի»:

Քիմիական տարրերի ատոմները տարբեր ձևերով միանում են` առաջացնելով նյութեր: Նյութերը լինում են պարզ և բարդ:

Քիմիկոսների միջազգային լեզուն տարրերի անվանումն է լատիներենով: Յուրաքանչյուր լեզվով նույնպես տարրերն ունեն իրենց անվանումները, բայց դրանք հաճախ չեն համընկնում լատիներենին: Օրինակ`հայերեն արծաթ տարրի անվանումը լատիներեն Argentum է: Որպես քիմիական նշան՝ շվեդ քիմիկոս Ի. Բերցելիուսի առաջարկությամբ հիմնականում ընդունվել են քիմիական տարրի լատինական կամ հունական անվանումների սկզբնատառերը` գլխատառերով գրված: Եթե մի քանի տարրերի անվանումների սկզբնատառերը նույնն են, ապա Բերցելիուսի առաջարկով առաջին տառի մոտ փոքրատառով գրվում է հաջորդ տառերից որևէ մեկը, օրինակ` կալցիում (Calcium)` Ca, պղինձ (Cuprum)` Cu, կոբալտ (Cobaltum)`Co և այլն:

ԳԻՏԵ՞Ք, ՈՐ

Գիտնականների խումբը ակադեմիկոս Յ.Ց.Հովհաննեսյանի ղեկավարությամբ սինթեզել է 6 ծանր մետաղ, այդ թվում՝ 107-րդ քիմիական տարրը` բորիում: 1982 և 1986 թթ. Հովհաննեսյանի ղեկավարած լաբորատորիայում սինթեզվել են պարբերական աղյուսակի 114 և 116-րդ տարրերը:

2010թ. գիտնականների խումբը սինթեզել է 117-րդ տարրը, որը, ըստ Յ.Հովհաննեսյանի, հնարավոր  է՝անվանվի «ԱՐՄԵՆԻՈՒՄ>>

Նյութերը լինում են պարզ և բարդ:

Պարզ նյութերը կազմված են մեկ քիմիական տարրի ատոմներից:

Օրինակ՝ ծծումբ պարզ նյութը կազմված է ծծումբ քիմիական տարրի ատոմներից, 38

երկաթ պարզ նյութը՝ երկաթ քիմիական տարրի ատոմներից:

Բարդ նյութերը կազմված են տարբեր քիմիական տարրերի ատոմներից:

Օրինակ՝ շաքար բարդ նյութը կազմված է երեք քիմիական տարրի ատոմներից`

ածխածնի, ջրածնի և թթվածնի:

Բարդ նյութերն անվանվում են նաև քիմիական միացություններ:
Սովորել էջ 47-50վարժ.էջ 57

Տնային հարցեր և վարժություններ

1.Բացատրե՛ք «ատոմ» բառի իմաստը և տվե՛ք նրա սահմանումը:

 

Ատոմները նյութի փոքրագույն,
քիմիապես անբաժանելի մասնիկներն են և էլեկտրաչեզոք են:

2.Պատկերացրե՛ք, որ ձեր ձեռքին կախարդական փայտիկ է, և դուք փոխարկում եք ա) քարը` ավազի, բ) թթվածինը` օզոնի, գ) սառույցը` գոլորշու: Ո՞ր դեպքում եք դուք քիմիական փոխարկում կատարել:

Քարը՝ ավազի

3. Հետևյալ նյութերից որո՞նք են պարզ` ջուր, օզոն, պղինձ, թթվածին, ազոտ:

Թթվածին, ազոտ:

4. Լրացրե՛ք բաց թողած բառը. «Քիմիական տարրը միատեսակ հատկություններով օժտված ատոմների որոշակի տեսակ է»:


5. Ո՞ր պնդումն է վերաբերում 1. պարզ նյութին, 2. բարդ նյութին.

ա) ջուրը կազմված է ջրածնի և թթվածնի ատոմներից, – Բարդ նյութ

բ) մեխը պատրաստված է երկաթից, – պարզ նյութ

գ) ածխաթթու գազը կազմված է ածխածնի և թթվածնի ատոմներից, – բարդ նյութ

դ) մատիտի գրաֆիտը կազմված է ածածնի ատոմներից, – պարզ նյութ

ե) շաքարը կազմված է ածխածնի, թթվածնի և ջրածնի ատոմներից: – բարդ նյութ

Оставьте комментарий