Рубрика: Կենսաբանություն 2020 - 2021

Կլոր և օղակաձև որդեր ասկարիդ

Կլոր որդեր

Կլոր որդերնեմատոդներ  առաջնախոռոչավոր որդերի տիպ։ Մարմինը թելանման է կամ իլիկաձև (80—85 մկմ) է երկկողմանի համաչափ, չհատվածավորված, ընդլայնական կտրվածքը կլոր է (այստեղից էլ՝ անվանումը)։ Պատված է հարթ կամ օղակաձև, ամուր կուտիկուլայով, որի տակ տեղադրված է հիպոդերմը։ Արյունատար և շնչառական համակարգ չունեն։ Նյարդային համակարգը կազմված է մերձկլանային օղակից և 6 նյարդային բներից։ Զգայական օրգանները շոշափուկներն են և պտկիկները, ազատ ապրող որոշ ձևեր ունեն պրիմիտիվ քեմո- և ֆոտոռեցեպտորներ։ Արտաթորության համակարգը միաբջջի գեղձիկներն են կամ կողմնային, ներբջջային խողովակները։ Սովորաբար բաժանասեռ են։ Բազմանում են ձվադրությամբ, որոշ տեսակներ կենդանածին են։ Հայտնի է կլոր որդերի մոտ 500 հազար տեսակ, որոնք մակաբույծներ են կամ ազատ ապրող ձևեր։ Վերջիններս փոքր չափերի են, ապրում են հողում, քաղցրահամ ջրերում, ծովերում։ Սնվում են բակտերիաներով, ջրիմուռներով, դետրիտով, կան նաև գիշատիչ ձևեր։ Շատ կլոր որդեր բույսերի, կենդանիների և մարդու մակաբույծներ են։ Ձվերը մարդու կամ կենդանիների օրգանիզմ են թափանցում ջրի կամ սննդի միջոցով։ Կլոր որդերի ներկայացուցիչներից են՝ ասկարիդը, մազագլուխը, սրատուտը և այլն։ Մարդու և կենդանիների օրգանիզմում առաջացնում են մի շարք հիվանդություններ։

Օղակավոր որդեր

Օղակավոր որդեր (լատ.՝ Annelida, առաջացել է լատ.՝ annelus բառից, որը նշանակում է «օղակ»), անողնաշարավոր կենդանիների տիպ։ Տիպիկ ներկայացուցիչը Անձրևորդն է։ Հանդիպում են քաղցրահամ ջրերում, ծովերում, ինչպես նաև հողում։ Օղակավոր որդերն ունեն ավելի բարձր կազմավորում, որը պայմանավորված է նրանց ակտիվ կենսակերպով։ Նրանց մարմինը կազմված է միմյանց նման օղակաձև հատվածներից, որտեղից էլ ստանցել էն օղակավոր որդեր անվանումը։ Մարմնի արտաքին հատվածավորությունը համապատասխանում է ներքին հատվածավորությանը։ Օղակավոր որդերն ունեն արյունատար համակարգ և ավելի կատարյալ նյարդային, զգայական, մարսողական և արտաթորության համակարգերը։ Այս տիպի մեջ մտնում է 9 հազար տեսակ, որոնք միավորվում են 3 դասի մեջ՝ սակավախոզաններ, բազմախոզաններ և տզրուկներ։

 

Оставьте комментарий