Մարտի 17 /Օր երկրորդ/ -լուծելու ենք այս խնդիրները
6. Գրատախտակին նվազման կարգով իրար հետևից գրված են 2019-ից մինչև A բնական թվերը: 2019 2018 2017 … A: Ո՞րն է A բնական թիվը, եթե ամբողջ գրության համար օգտագործել են 2020 հատ թվանշան:
2020:4=505
2019-505+1=1515
- 1900-ից մինչև 2020 թվերի միջև քանի՞ բնական թիվ կա, որոնք գրվում են չորս տարբեր թվանշաններով, օրինակ՝ 1903:
2020-1900-1=119
119-16-40=63 - 100 հատ բնական թվերի գումարը հավասար է 102-ի: Գտնել այդպիսի 100 թվերի արտադրյալի հնարավոր աենամեծ արժեքը:
1x2x2=4
- Մարմինը կազմված է իրար կպած 7 խորանարդներից: Եթե ամբողջ մարմինը ներկենք, ապա խորանարդների քանի՞ նիստ ներկված չի լինի:

7×2=14
բ) Ստեղծագործական փուլ: Առաջինից երրորդ փուլի աշխատանքը տես այստեղ: Այսօր շարունակում ենք կառուցել թվային բուրգը…
Չորրորդ քայլ: Իրար ետևից նկարիր 10 քառակուսի, առաջին երկու քառակուսիներում գրիր 1 թիվը, երրորդից սկսծ՝ յուրաքանչյուր քառակուսում գրիր նախորդ երկու քառակուսիներում գրված թվերի գումարը:
Գունավորիր զույգ թվերը կարմիր, իսկ կենտ թվերը` կապույտ։ Տես նկարը՝

Այստեղ նայելով թվերին, գույներին,ինչ եզրակացություն կարող ես անել…
- օրինակ՝ երկու կենտ թվերի գումարը միշտ զույգ է,
- կենտ և զույգ թվերի գումարը կենտ է:

Հինգերորդ քայլ: Այս փուլում փորձենք փոխել քառակուսիների դիրքը, դրանք դասավորեք բուրգի նման: Տես նկարը։

Առաջադրանքներ
- Շարունակի’ր քառակուսիներով տողերը լրացնել այնքան, որ վերջին տողում լինի 20-ից ոչ պակաս քառակուսի:
2.Վերցրու երկու գույն` կապույտ և կարմիր, ներկիր քառակուսիներով պատրաստած բուրգը հետևյալ կանոնով`
ա) ամենավերևի քառակուսին կապույտ ներկիր,
բ) յուրաքանչյուր տողի առաջին և վերջին քառակուսիները կապույտ ներկիր,
գ) մնացած քառակուսիները ներկելու համար նայիր այդ քառակուսու անմիջապես վերևում տեղադրված երկու քառակուսիների գույնին.
- եթե նույնն են` կարմիր ներկիր,
- եթե տարբեր են` կապույտ: Ստացար, կցիր նկարը…
