Рубрика: Հայոց Լեզու 2020 - 2021, Գրականություն 2020 - 2021, Uncategorized

Մարտի 16-20. առցանց ուսուցման առաջադրանքներ

Մարտի 16
Ընտրի՛ր նկարներից մեկը, բովանդակության համաձայն շարադրություն գրի՛ր: Հորինի՛ր նաև վերնագիր:

Ժամանակը անցում է մի ակնթարթում
Ժամանակը մեր կյանքի մի մասն է։ Ժամանակի ընթացքում կատարվում են և լավ, և վատ զգացմունքներ, հիշողություններ և այլն․․․։ Մեկ — մեկ լինում է, որ դու շատ ես ուզում, որպեսզի ժամանակը շուտ անցնի, պրծնի այս օրը։ Եվ մենք չենք գիտակցում, որ ժամանակը շատ թանկ է մեր համար։ Մի ակնթարթում կարող է անցնել կյանքը, և դու այդպես ել չես հասկանա՝ թե որն է կյանքի իմաստը։ Պետք է զբաղվել և իմաստությամբ բերաբերվել ժամանակին։ Քանի որ ժամանակը թանկ է։ Պետք է գնահատել ամեն ինչը։
Մարտի 17
1. Կարդա՛ Չարենցի մասին պատմող հետաքրքիր դեպքեր:  Համացանցից, գրքերից տեղեկություն հավաքի՛ր և շարքին մի հետաքրքիր դեպք էլ դու ավելացրո՛ւ:
Մարտի 18 
1. Խմբագրի՛ր տեքստը (ուղղի՛ր կետադրական, ուղղագրական, մտքի սխալները, շարադասությունը):
Հիմա ամբողջ աշխարհով տարածված էր «Կորոնավիրուս» — ը որը մեծ խուճապ է առաջացրել մարդկանց մոտ: 2019 թվականի դեկտեմբեր ամսվա վերջին Չինաստանը հայտարարություն տարածեց, որ հայտնաբերվել է նոր վիրուսի տեսակ, որը անվանվել է «Կորոնավիրուս»: Նրանք ուտելիքը ախտահանում են սպիրտով, նոր ընդունում: Կորոնավիրուսը սկսեց շատ մեծ արագությամբ տարածվել ամբողջ Չինաստանով մեկ, իսկ հետո արդեն աշխարհի տարբեր երկրներում: Վիրուսը առաջացել է Չինաստանի կենտրոնական Հուբեյ նահանգի Ուհան քաղաքում,  գտնվող կենդանիների և ծովամթերքի շուկաներից մեկում: Վիրուսի արագ տարածումից հետո փակվեցին բոլոր ճանապարհները դեպի Ուհան քաղաք: Վիրուսից պաշտպանվելու համար մարդիկ կրում էին բժշկական դիմակներ և տանից դուրս չէին գալիս: Չինաստանի քաղաքացիները խանութից գնում են ահռելի չափաբաժիններով ուտելիք, որպեսզի ինչքան հնարավոր է երկար ժամանակ տանից դուրս չգան և չվարակվեն վիրուսով: Վիրուսից պաշտպանվելու համար նաև հարկավոր է ձեռքերը հաճախ լվանալ, հարկավոր է բարևելուց ձեռք սեղմելով կամ համբուրելով չբարևել: «Կորոնավիրուս» — ը դարձել է շատ ու շատ մարդկանց մահվան պատճառ, աշխարհում Կորոնավիրուսով վարակվածների թիվը անցել է 100.000-ը, «Կորոնավիրուս» — ից մահացածների թիվը այս պահին  կազմում է 3070, բայց գուցե դա իրական թիվը չէ, և մեզ չեն ասում իրական մահացածների թիվը խուճապի չմատնելու համար:  Կորոնավիրուսը առաջացել է Չինաստանում, որից էլ օդակաթիլային ճանապարհով անցել է շատ ու շատ երկրներ:
Մարտի 19 

Կարդա՛ Չարենցի ,,Տաղարան,, շարքը:

  1. Ո՞ւմ է նվիրված շարքը, անունից բացի նշել մի քանի տեղեկություն:

Շարքը նվիրված է Չարենցի  առաջին կնոջը ՝Արփիկ:

  1. Բանաստեղծությունների մեջ ինչո՞ւ է հաճախ նշվում Սայաթ-Նովայի անունը, ինչպե՞ս է դա հիմնավորվում:

Բանաստեղծությունների մեջ է հաճախ նշվում Սայաթ-Նովայի անունը և ինձ թվում է նա Արփիկին համարում է նրա փրկողը այսիքն Սայաթ-Նովա:

  1. Շարքում հաճախ են օգտագործված բարբառային բառեր, ո՞ր բարբառի մասին է խոսքը, դուրս բեր բառերը՝ կազմելով ,,Տաղարան,, շարքի բառարան: Բառերը բացատրի՛րcom-ի բարբառային բառարանի օգնությամբ:

տալղա — ալիք, հորձանք:

գեմի — նավակ:

հուրի — մահմեդականների հավատալիքների համաձայն` երկնային գեղեցկուհի, որ այն աշխարհում պետք է ծառայի հավատացյալի քմահաճույքներին գեղեցկուհի:
ատլաս, կերպաս — բամբակե կամ մետաքսե նուրբ կտավ, մետաքսե նուրբ գործվածք, մետաքս:
խաս — ընտիր տեսակի, լավորակ. մետաքս:

էշխ —  եռանդ, ավյուն, ոգևորություն, սեր:
գոզալ, գյոզալ — գեղեցկուհի, չնխարհիկ, սիրուն:

սուփրա —  սփռոց,  հացի սեղան, հացկերույթ:
դուքանդար —  խանութպան (դուքան — խանութ):
նոքար, նոքյար —  ծառա:

ռանգ —  երանգ, գույն. ռանգ-ռանգ — այստեղ` տեսակ-տեսակ:

աննկուն — ոչ նկուն, չընկճվող, դիմացկուն, անպարտելի:

մախմուր, մախմուռ, մախմար — թավիշ.  խումար, գինով, թեթև հարբած:

  1. Առանձնացրո՛ւ քեզ դուր եկած բանաստեղծությունը, սովորի՛ր անգիր, մի քանի նախադասությամբ ներկայացրո՛ւ այդ բանաստեղծության ասելիքը:

Ես մե անգին գոզալ տեսա — Գյուրջստանի1 քաղաքումը,—
Վզին՝ վարդեր ու խալ տեսա — Գյուրջստանի քաղաքումը։

Կանգնել էր լեն քուչի մեջը, հագին ատլաս ու խաս ուներ,
Գլխին ոսկի ու շալ տեսա — Գյուրջստանի քաղաքումը։

Արեգակի շողքն էր ընկել վրեն ոսկե չիքիլի2 պես՝
Շրթերը խաս ու ա՛լ տեսա — Գյուրջստանի քաղաքումը։

Անցա, կամաց աչքով արի, ուզի ասեմ՝ ջա՛ն ես, էլի՛,—
Դեմս կեցած մե սա՛ր տեսա — Գյուրջստանի քաղաքումը։

Հիմի տխուր երգ եմ ասում, էշխս կրակ ըլի ասես՝
Անմահական մե յա՛ր տեսա — Գյուրջստանի քաղաքումը

Այստեղ չարենցը ներկայացնում է թե ինչպես է հանդիպել Արփենիկին

 
Մարտի 20 
Աշխատել անհատական նախագծերով
  • Թարգմանություն. կայքեր, որոնցից կարող եք օգտվել
  • Ստեղծագործական նախագիծ. թեման ընտրում եք ինքնուրույն
  • Ռադիոթատրոնի ստեղծում
  • Անհատական tv
  • Կարդում ենք Արևմտահայ գրականություն
  • Ընթեցանություն սեփական նախաձեռնությամբ
  • Առաջարկում եմ ընթերցել
  • Մեդիաընթերցումներ
  • Մենախոսություններ տարբեր թեմաներով
  • Քերականական առաջադրանքներ

 

Առակ։ Աշակերտը և կեղտոտ աշխատանքը

Մի պատանու տալիս են ուսուցման մարտարվեստի հայտնի վարպետի մոտ։ Օրեցօր պատանին կատարում էր Վարպետի տան ամբողջ կեղտոտ և ծանր աշխատանքը։ Իսկ նա չէր էլ մտածում որևէ բան սովորեցնի։
Երկար դիմացավ պատանին, իսկ հետո չհամբերեց և հարցրեց ավագ աշակերտին․
— Ի՞նչու է Վարպետը ամենօր ինձ ստիպում կատարել ծանր և կեղտոտ աշխատանքը և ոչինչ չի սովորեցնում․
— Դա հենց մեր ուսուցչի գաղտնիքն է, որի շնորհիվ նա դաստիարակել է լավ զինվորներ, — պատասխանեց ավագ աշակերտը, — հերիք չէ, որ դու ամրացնում ես մարմինդ ծանր աշխատանքով և ձեռք ես բերում կարևոր շարժումների հմտություններ, դու միաժամանակ հարթեցնում ես քո կամքը՝ ձեռք բերելով իմաստություն և հանգստություն։ Չէ, որ իմաստությունը ծնվում է համբերությունից, իսկ հանգստությունը ելնում է իմաստությունից։ Հանգստությունը հանդիսանում է անաչառության հիմքը, ինչը թույլ է տալիս կատարել ցանկացած գործ առանց կապվածության կամ չցանկանալով

Оставьте комментарий