Рубрика: Քիմիա, Uncategorized

Ատոմա-մոլեկուլային տեսության ստեղծման պատմությունը

Ատոմաի տեսության ստեղծման պատմությունը

1800-ական թվականների սկզբին Ջոն Դալթոնը ատոմի գաղափարի միջոցով է բացատրել այն, որ տարրերը միշտ փոխազդում են փոքր ամբողջ թվերի հարաբերությամբ։՚ Օրինակ՝ գոյություն ունի երկու անագի օքսիդ. մեկը՝ 88.1% անագ, 11.9% թթվածին, երկրորդը՝ 78.7% անագ, 21.3% թթվածին (համապատասխանաբար անագի օքսիդ(II) և անագի օքսիդ(IV))։ Սա նշանակում է, որ 100 գրամ անագը միայն կարող է միանալ 13.5 կամ 27 գրամ թթվածնի հետ։ 13.5-ը և 27-ը կազմում եմ 1:2 հարաբերություն։ Այս փաստից ելնելով Դալթոնը եզրակացրեց, որ տարրերը փոխազդում են դիսկրետ միավորների (այլ կերպ ասած՝ ատոմների) ամբողջ թվի բազմապատիկներով։ Անագի օքսիդի պարագայում մեկ անագի ատոմը կարող է միանալ կամ մեկ, կամ երկու թթվածնի ատոմի հետ:

 

Մոլեկուլի տեսության ստեղծման պատմությունը

Մոլեկուլի գաղափարը և անվանումը առաջինն օգտագործել է ֆրանսիացի բնափիլիսոփա Պիեռ Գասենդին (1592-1655 թվականներ)։ Մոլեկուլը՝ որպես քիմիական փոխարկումների ենթարկվող և ատոմից տարբերվող նյութի ամենափոքր քանակություն, ձևակերպել է Ա. Ավոգադրոն (1811 թվական)։

Համաձայն Merriam-Webster և Online Etymology բառարանների «մոլեկուլ» բառը առաջացել է լատիներեն «moles» բառից, որը նշանակում է չափազանց փոքր զանգված:

«Մոլեկուլ» բառի սահմանումը էվոլյուցիայի ենթարկվեց մոլեկուլի կառուցվածքի մասին գիտելիքների ծավալի մեծացման հետ զուգընթաց: Ավելի վաղ եղած սահմանումները ստույգ չէին, որոնք մոլեկուլը բնութագրում էին որպես մաքուր քիմիական նյութի փոքրագույն մասնիկ, որը պահպանում է իր բաղադրությունը և քիմիական հատկությունները: Այս սահմանումը հաճախ խախտվում է, քանի որ շատ նյութեր, ինչպիսիք են լեռնային ապարները, աղերը և մետաղները ոչ թե բաղկացած են առանձին մոլեկուլներից, այլ քիմիապես միմյանց հետ կապված ատոմների, կամ իոնների մեծ բյուրեղական ցանցերից:

Մոլեկուլ հասկացությունը պաշտոնապես գիտության մեջ է մտել ավելի ուշ (Կարլսրուեի միջազգային կոնգրես, 1860 թվական)։ Ֆրանսիացի ֆիզիկոս Ժ․ Պերենի բրոունյան շարժման ուսումնասիրությունները (1906 թվական) դարձան մոլեկուլի գոյության առաջին փորձնական ապացույցը։ Մոլեկուլի կառուցվածքի հիմնական օրինաչափությունները պարզվեցին քիմիական ռեակցիաների հետազոտման, նոր, հատկապես օրգանական միացությունների սինթեզի, անալիզի և ֆիզիկական մեթոդների կիրառման շնորհիվ։ Մոլեկուլի հայտնագործումը քիմիայի՝ որպես գիտության զարգացման արդյունքն է։ Մոլեկուլի կառուցվածքը, հատկությունները և փոխարկումների օրինաչափություններն այսօր էլ քիմիայի ուսումնասիրության հիմնական առարկաներն են։ Քիմիական ռեակցիան նյութերի մոլեկուլների փոխարկումն է այլ նյութերի մոլեկուլների։

                                                                                                                   

Оставьте комментарий