Рубрика: Քիմիա, Uncategorized

Քիմիա․ Դաս 17

ԳՈՐԾՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ`ԾԱՆՈԹԱՑՈՒՄ ՊԱՐԶ ԵՒ ԲԱՐԴ ՆՅՈՒԹԵՐԻ ՀԵՏ

Քննարկվող հարցեր։

1.Ատոմը՝ նյութի փոքրագույն, քիմիապես անբաժանելի մասնիկներն են, էլեկտրաճեզոք են:
2.Տարրը՝ դա միևնույն լիցքով օժտված ատոմի միջուկների ամբողջություն է։
3.Ատոմը կազմված է՝դրական լիցքավորված ﬕջուկից և այն պարունակում է բացասական լիցքավորված էլեկտրոնային ամպից:
4.Ֆիզիկական երևույթների ժամանակ և ատոմները և մոլեկուլները պահպանվում են,իսկ քիմիակամ երևույթների ժամանակ մոլեկուլները քայքայվում, իսկ ատոմները պահպանվում են։
5.Պարզ են կոչվում այն նյութերը,որոնք կազմված են մեկ տարրի ատոմներից:Բարդ են կոչվում այն նյութերը ,որոնք կազմված են տարբեր տարրերի ատոմներից:
6.Բերեք օրինակներ ատոմների և մոլեկուլների շարժման հետ:
7.Պինդ,հեղուկ,գազային  նյութերում ատոմները և մոլեկուլներ գտնվում են՝

Գործնական աշխատանք`ծանոթացում պարզ և բարդ նյութերի հետ
.Գործնական  աշխատանք  .Ծանոթացում  պարզ  և բարդ  նյութերի  հետ, մետաղների և ոչ մետաղների մոդելների  հավաքում:

Ներքոբերյալ  նյութերը `H2, HCl, O2, H2O, N2, Na,  NH3, CH4, P4, S8, NaCl, Fe, H2SO4    դասակարգեք  պարզ  և  բարդի, անվանեք և լրացրեք աղյուսակը։

Աղյուսակ.

  Պարզ  նյութեր     Բարդ  նյութեր
H2 HCl
O2 H2O
N2 NH3
Na CH4
P4 NaCl
S8 H2SO4
Fe
 

Рубрика: Քիմիա, Uncategorized

Քիմիա.Դաս 16

Ատոմ,մոլեկուլ:Պարզ և բարդ նյութեր:

Հին Հունաստանի հռչակավոր փիլիսոփա Դեմոկրիտոսը դեռևս 2500 տարի առաջ եզրակացրեց՝ բոլոր նյութերը կազմված են մանրագույն, անտեսանելի, հավերժ շարժման մեջ գտնվող մասնիկներից: Այդ մասնիկները հույն փիլիսոփաներն անվանեցին ատոմներ(ատոմոս բառը հունարենից թարգմանաբար նշանակում է անբաժանելի): Ժամանակակից ֆիզիկոսները հաստատեցին, որ ատոմները թեև անզեն աչքի համար տեսանելի չեն, բայց իրականում գոյություն ունեն: Ատոմ անվանումը զուտ պատմական է: XX դարում ֆիզիկոսներն ապացուցել են, որ ատոմը ֆիզիկական ճանապարհով կարելի է բաժանել այսպես կոչված տարրական մասնիկների և ստանալ ատոմային էներգիա: Հաստատվել է, որ ատոմը ֆիզիկապես բաժանելի է: Այդ խնդրի ուսումնասիրությամբ զբաղվում է ֆիզիկան: Քիմիան ուսումնասիրում է նյութերն ու քիմիական ռեակցիաները, որոնցում ատոմները չեն բաժանվում:

Ատոմները նյութի փոքրագույն, քիմիապես անբաժանելի մասնիկներն են,էլեկտրաճեզոք են:

Ներկայումս հայտնի է 117 քիմիական տարր: Երկրի վրա և տիեզերքում հայտնա-բերվել է 92 տեսակի ատոմ, որոնք միմյանցից տարբերվում են կառուցվածքով, չափերով և զանգվածով: Մնացած 25-ը ստացվել են արհեստական ճանապարհով՝ տարբեր ֆիզիկական եղանակներով: Դրանք անկայուն են և փոխարկվում են մեկը մյուսի: Տարբեր տեսակի ատոմների մասին տեղեկություններն ընդհանրացված են Ջոն Դալթոնի մշակած ատոմային տեսության մեջ: Այդ տեսության էությունը հետևյալն է.
Ատոմա-մոլեկուլային տեսություն
1.Գոյություն ունեն մոլեկուլային,ատոմային և իոնային կառուցվածքով նյութեր:

  1. Մոլեկուլը նյութի փոքրագույն մասնիկն է,որը պահպանում է նյութի հատկությունները:
  2. Մոլեկուլները կազմված են ատոմներից:
    4.Ատոմը հունարենից թարգմանվում է անբաժանելի:
    5.Ֆիզիկական երևույթների ժամանակ և ատոմները և մոլեկուլները պահպանվում են,քիմիական երևույթների ժամանակ մոլեկուլները քայքայվում  են,ատոմները պահպանվում են:
    6. Ատոմները քիմիապես անբաժանելի մասնիկներ են:
    7.և մոլեկուլները և ատոմները գտնվում են անընհատ շարժման մեջ:
    8.Քիմիական տարրը միատեսակ հատկություններով օժտված ատոմների որոշակի տեսակ է:
    9.Միևնույն տեսակի կամ տարրի ատոմների միացումից առաջանում են պարզ նյութեր,երկու և ավելի տեսակի ատոմների կամ տարրերի միացումից` բարդ նյութեր:

ԳԻՏԵ՞Ք, ՈՐ

  1. Հին Հունաստանի իմաստուն այրերը տարր հասկացությունը գործածել են դեռևս մեր թվարկությունից 5 դար առաջ: Սակայն նրանք տարրեր (ավելի ճիշտ՝ սկզբնատարրեր) էին համարում հողը, ջուրը, օդն ու կրակը:
  2. XIX դարի հայ գիտնական Մաթևոս Սաղաթելյանը 1842 թ. Վիեննայում հրատարակած «Համառոտ բնական գիտություն» գրքում քիմիային մեծ տեղ է հատկացրել: Սաղաթելյանը քիմիական տարրը սահմանել է հետևյալ ձևով. «Մասերը, որոնք որ ալ ուրիշ կազմիչ մաս չունին, այսինքն մարդուս գիտությունը ալ չկրնար բաժնիլ, տարր կըսվի»:

Քիմիական տարրերի ատոմները տարբեր ձևերով միանում են` առաջացնելով նյութեր: Նյութերը լինում են պարզ և բարդ:

Քիմիկոսների միջազգային լեզուն տարրերի անվանումն է լատիներենով: Յուրաքանչյուր լեզվով նույնպես տարրերն ունեն իրենց անվանումները, բայց դրանք հաճախ չեն համընկնում լատիներենին: Օրինակ`հայերեն արծաթ տարրի անվանումը լատիներեն Argentum է: Որպես քիմիական նշան՝ շվեդ քիմիկոս Ի. Բերցելիուսի առաջարկությամբ հիմնականում ընդունվել են քիմիական տարրի լատինական կամ հունական անվանումների սկզբնատառերը` գլխատառերով գրված: Եթե մի քանի տարրերի անվանումների սկզբնատառերը նույնն են, ապա Բերցելիուսի առաջարկով առաջին տառի մոտ փոքրատառով գրվում է հաջորդ տառերից որևէ մեկը, օրինակ` կալցիում (Calcium)` Ca, պղինձ (Cuprum)` Cu, կոբալտ (Cobaltum)`Co և այլն:

ԳԻՏԵ՞Ք, ՈՐ

Գիտնականների խումբը ակադեմիկոս Յ.Ց.Հովհաննեսյանի ղեկավարությամբ սինթեզել է 6 ծանր մետաղ, այդ թվում՝ 107-րդ քիմիական տարրը` բորիում: 1982 և 1986 թթ. Հովհաննեսյանի ղեկավարած լաբորատորիայում սինթեզվել են պարբերական աղյուսակի 114 և 116-րդ տարրերը:

2010թ. գիտնականների խումբը սինթեզել է 117-րդ տարրը, որը, ըստ Յ.Հովհաննեսյանի, հնարավոր  է՝անվանվի «ԱՐՄԵՆԻՈՒՄ>>

Նյութերը լինում են պարզ և բարդ:

Պարզ նյութերը կազմված են մեկ քիմիական տարրի ատոմներից:

Օրինակ՝ ծծումբ պարզ նյութը կազմված է ծծումբ քիմիական տարրի ատոմներից, 38

երկաթ պարզ նյութը՝ երկաթ քիմիական տարրի ատոմներից:

Բարդ նյութերը կազմված են տարբեր քիմիական տարրերի ատոմներից:

Օրինակ՝ շաքար բարդ նյութը կազմված է երեք քիմիական տարրի ատոմներից`

ածխածնի, ջրածնի և թթվածնի:

Բարդ նյութերն անվանվում են նաև քիմիական միացություններ:
Սովորել էջ 47-50վարժ.էջ 57

Տնային հարցեր և վարժություններ

1.Բացատրե՛ք «ատոմ» բառի իմաստը և տվե՛ք նրա սահմանումը:

 

Ատոմները նյութի փոքրագույն,
քիմիապես անբաժանելի մասնիկներն են և էլեկտրաչեզոք են:

2.Պատկերացրե՛ք, որ ձեր ձեռքին կախարդական փայտիկ է, և դուք փոխարկում եք ա) քարը` ավազի, բ) թթվածինը` օզոնի, գ) սառույցը` գոլորշու: Ո՞ր դեպքում եք դուք քիմիական փոխարկում կատարել:

Քարը՝ ավազի

3. Հետևյալ նյութերից որո՞նք են պարզ` ջուր, օզոն, պղինձ, թթվածին, ազոտ:

Թթվածին, ազոտ:

4. Լրացրե՛ք բաց թողած բառը. «Քիմիական տարրը միատեսակ հատկություններով օժտված ատոմների որոշակի տեսակ է»:


5. Ո՞ր պնդումն է վերաբերում 1. պարզ նյութին, 2. բարդ նյութին.

ա) ջուրը կազմված է ջրածնի և թթվածնի ատոմներից, – Բարդ նյութ

բ) մեխը պատրաստված է երկաթից, – պարզ նյութ

գ) ածխաթթու գազը կազմված է ածխածնի և թթվածնի ատոմներից, – բարդ նյութ

դ) մատիտի գրաֆիտը կազմված է ածածնի ատոմներից, – պարզ նյութ

ե) շաքարը կազմված է ածխածնի, թթվածնի և ջրածնի ատոմներից: – բարդ նյութ

Рубрика: Գրականություն 2020 - 2021, Uncategorized

Հետաքրքիր փաստեր Չարենցի մասին

1. Հրատարակչության բաժնի վարիչ Եղիշե Չարենցիաշխատասենյակ է մտնում մի գրող, թղթապանակըձեռքին և կատակել ցանկանալով’ ասում է.
– Մի՛ վախեցեք, մեջը ձեռագրեր չկան:
– Բա ինչո՞ւ ես պտտեցնում այդ դատարկ թղթապանակը,-հարցնում է Չարենցը:
– Պտտեցնում եմ, որովհետև մեջը լիքը հանճարեղ մտքերկան,- շարունակում է կատակել գրողը:
– Հանճարեղ մտքերը հանճարեղ գլուխներում են լինում,ոչ թե դատարկ թղթապանակներում,- պատասխանում է բանաստեղծը:

Չարենցը շատ խիստ էր կենցաղում,- պատմում է գրողԽաժակ Գյուլնազարյանը,- հրաման էր տվել, որ ճանճերըսենյակ չմտնեն, բայց ճանճերը կարդալ չգիտեին ուպատուհանից էին մտնում:

 

  1. Պատմում է Ավ.Իսահակյանը, թե ինչպես է առաջին անգամ հանդիպել Չարենցի հետ.

Չարենցին ծանոթացա, երբ նա 1925 թվականին իր արտասահմանյան ուղևորություններիժամանակ Վենետիկ էր եկել, իսկ հանդիպել եմ նրան առաջին անգամ 1907 կամ 1908 թվերինՂարսում: Իջել էի հյուրանոցներից մեկում, որի առաջին հարկում մի պարսկահայ՝ Աբգարանունով, գորգի խանութ ուներ, /ի դեպ, դա Չարենցի հայրն էր/: Մի օր կանգնել էիգորգավաճառի խանութի դռան առաջ, մեկ էլ դեմս ելավ մի վտիտ, կարճահասակ պատանի՝սուր ու ծուռ քթով: Ոտքերը չռած՝կանգնեց դիմացս և ճնշող հայացքով, առանց աչք թարթելու՝սկսեց նայել ինձ, ձեռքին էլ մի գիրք կար՝ փոքր ֆորմատով: Մի երկու անգամ շուռումուռ եկա՝ազատվելու համար այդ պատանու խուզարկու հայացքից, բայց տեսա, որ հնար չկա, նաաչքերը չի կտրում երեսիցս, մոտեցա և մի ապտակ տվի: Տղան այլևս չմնաց, թողեց ուհեռացավ: Անցավ ժամանակ: Արտասահմանում գտնվածս միջոցին՝ մի օր, Վենետիկից ոչհեռու գտնվող Պադուա կոչված վայրն էի գնացել, այդտեղ մի հայ բժիշկ պետք է վիրահատերորդուս նշագեղձերը: Նույն օրը՝ ուշ երեկոյան, Վենետիկ վերադարձա, հյուրասենյակումսհանդիպեցի մի երիտասարդի՝ բավական ազատ ձևով բազկաթոռին նստած, ոտքը ոտքինդրած, ծխախոտը բերանին՝ ինձ սպասելիս: Առաջին տպավորությունս վանիչ էր: Ինձտեսնելուն պես երիտասարդը տեղից վեր ցատկեց և «Չարենցն եմ» ասելով՝ ներկայացավինձ:

Եղիշեի պոեզիային լավ ծանոթ էի, ուստի անունն իմանալով՝ վրա պրծա և ճակատըհամբուրեցի: Չարենցը ինձ հիշեցրեց 1908 թվականին իրեն հասցրածս ապտակի մասին ևավելացրեց, որ այն ժամանակ ձեռքում եղած գիրքը «Երգեր ու վերքերն» է եղել, որըկարդացած լինելով՝ ուզեցել է տեսնել ինձ: Ասաց նաև, որ կարծելով, թե բանաստեղծըարտասովոր մարդ պետք է լինի, ակնապիշ նայել է ինձ: «Բանաստեղծին սրբացած մարդկարծելու պահին, երբ ապտակդ կերա, – ավելացրեց Չարենցը, – ամեն ինչ իրար խառնվեց,թողի ու հեռացա»: Արարքս այլ կերպ բացատրել չկարողանալով՝ ժպտացի և ասի.

– Եղի´շ ջան, ընդունի՛ր այդ ապտակս որպես «ուստա սիլլասի»:

  1. Մի անգամ Չարենցը համալսարանում ուսանողներին պատմում էր իրտպավորությունները Եվրոպա կատարած ճանապարհորդություններից: Ուսանողներըբազմաթիվ ու բազմատեսակ հարցեր էին տալիս պոետին, և նա պատասխանում էրոգևորված ու մանրամասն: Դահլիճի վերջում նստած էր մի նիհար, հիվանդ տղա: Գունատ էրտղան, արտահայտիչ, մեծ-մեծ աչքեր ուներ, հուզված դեմք ու բարձրահասակ էր: Տղանկանգնեց ու դիմեց Չարենցին.

– Ասացե՛ք, խնդրե՛մ, պոե՛տ, ո՞ր փողոցն էր ամենալավը Ձեր տեսած փողոցներից ու ո՞րքաղաքում էր այն:
Չարենցն ուշի-ուշով նայեց պատանու աչքերին, մի պահ լռեց ու կարծես ծածուկ, կարծեսշշուկով ասաց.
– Ամենալավ փողոցը Երևանի Նայիբի քուչան է…
Դահլիճը լցվեց շշուկով. բանաստեղծն անհավատալի բան ասաց: Նայիբի քուչան մի նեղփողոց էր՝ ծուռումուռ, անլույս, անգույն, ամայի ու անմարդաբնակ:
– Որովհետև այնտեղ է ապրում իմ սիրելի կինը,- շարունակեց Չարենցը:
Դահլիճը թնդաց ծափերից…

  1. Չարենցի անվան առաջացման վարկածներն, իհարկե, շատ են, կարդացեքերեք վարկած, որոնցից ամենահավաստին ու ամենահավանականը, երրորդ տարբերակն է՝ երբ ինքն իրմասին պատմում է հենց Չարենցը:
  2. Չարենցի պատանեկան տարիների մտերիմերը Չարենց անվանումը բացատրում են,նրանով, որ նա փոքր ժամանակ շատ աշխույժ և չար երեխա է եղել: Տանը նրան այնքան ենչար անվանել, որ անունը Չարենց էլ մնացել է:
  1. Ըստ մեկ ուրիշ աղբյուրի՝ մտորելով իր համար գրական կեղծանուն ստեղծելու մասին,հնչյունային և տեղաշարժային փոփխությունների է ենթարկել ռուս գրող Պուշկինի ՙՙԱնչար՚՚ստեղծագործությունը, արդյունքում ստացվել է ՝ Չարենց:
    3. Իսկ իր անվան մասին խոսելիս, Չարենցն ասել է, որ իրենց քաղաքում այդ թվականներինմի բժիշկ կար, ում տան ցուցափեղկի վրա գրված էր՝ Բժիկշկ Չարենց: Շատ յուրօրինակհամարելով այս ունունը, այն ժամանակ դեռ Եղիշե Սողոմոնյանը իրեն կոչում է Չարենց,Եղիշե Չարենց: Իհարկե՝ Չարենց անվան մասին ամենհավաստի աղբյուրը, համարվում էհենց բանաստեղծի պատմածը, ինչպես նշվեց վերը:

Ավելի ուշ Չարենց անվան մասին բանաստեղծը տվել է այսպիսի բացատրություն. ՝ՙԵս իմհոգու բարի բովանդակությանը, այսպես ասած, չար անունն եմ տվել՚՚:
Աշխարհում բարու դիմակի տակ շատ հաճախ չարն է թաքնված, իսկ պոետը որոշել էրհակառակն անել, և արեց:
1921 ից հետո ադրեն Չարենցը դարձել է Եղիշեի պաշտոնական ազգանունը:

Рубрика: Իմ առաջարկած խնդիրները

Իմ առաջարկած խնդիրը

Բոլոր եռանիշ թվերից, որոնց թվանշանների գումարը ութ է, ընտրված են ամենամեծ և ամենափոքր թվերը: Որքա՞ն է դրանց գումարը:

Ամենափոքր եռանիշ թիվը 107 — ն է։    1+0+7=8

Ամենամեծ եռանիշ թիվը 800 — ն է։     8+0+0=8

107+800= 907
Պատ․՝ 907
Рубрика: Русский язык 2020 - 2021, Uncategorized
  1. Прочитайте текст, обсудите его.
    Опишите героев.

Дни горели белым огнем. Земля была горячая, деревья тоже были горячие.
Сухая трава шуршала под ногами. Только вечерами наступала  прохлада.  И
тогда  на  берег  стремительной  реки Катуни выходил древний старик, садился
всегда на одно место — у коряги — и смотрел на солнце. Солнце садилось  за
горы.  Вечером  оно  было  огромное,  красное. Старик сидел неподвижно. Руки
лежали на коленях —  коричневые,  сухие,  в  ужасных  морщинах.  Лицо  тоже
морщинистое,  глаза  влажные,  тусклые. Шея тонкая, голова маленькая, седая.
Под синей ситцевой рубахой торчат острые лопатки.

Однажды старик, когда он сидел так, услышал сзади себя голос:
— Здравствуйте, дедушка!
Старик кивнул головой.
С ним рядом села девушка с плоским чемоданчиком в руках.
— Отдыхаете?
Старик опять кивнул головой. Сказал;
— Отдыхаю.
На девушку не посмотрел.
— Можно, я вас буду писать? — спросила девушка.
— Как это? — не понял старик.
— Рисовать вас.
Старик некоторое время молчал, смотрел на солнце,  моргал  красноватыми
веками без ресниц.
— Я ж некрасивый теперь, — сказал он.
—  Почему?  —  Девушка  несколько  растерялась.  — Нет, вы красивый,
дедушка.

Читать далее

Рубрика: Հայոց Լեզու 2020 - 2021, Uncategorized

Դասարանում 

Ամփոփել Թվականը: 
Դասական թվականներ. ցույց են տալիս թվային կարգ՝ առաջին, երկրորդ, տասներորդ և այլն: Կազմվում են -րորդ կամ -երորդ վերջածանցներով: Ուշադրություն դարձրե՛ք գրությանը՝ երրորդ, չորրորդ:  Մեկ թվականի դեպքում ստացվում է առաջին:
Թվականների գրություն:
Դասական թվականները գրվում են հայերենի այբուբենի տառերով՝ դրանց թվական արժեքին համապատասխան:
Հայոց այբուբենի տառերի թվային արժեքը տե՛ս այստեղ: 
1. Տրված թվերը գրի՛ր այբուբենի տառերի թվային արժեքով՝

624 — ոիդ

331 — լյա

1989 — ռջձթ

6500 — ցշ

Տառերի թվային արժեքով գրի՛ր նաև քո ծննդյան թիվը:

2007 — ՍԷ
Գոյականը դրվումէ եզակի թվով, եթե կա չափի, գնի, քանակի, ժամանակի միավոր , օրինակ՝ Արամեն քսան օր մնաց Երևանում:
Գոյականը դրվում է հոգնակիով, եթե գործածվում է որոշյալ առմամբ, օրինակ՝ Չորս զավակներն էլ հետևեցին հոր օրինակին:
Թվականը նույնպես կարող է գործածվել գոյականաբար:
Թվական
1. Քանակական                    2. Դասական
1. բացարձակ
2. կոտորակային
3. բաշխական

Տնային աշխատանք

1.Տրված տեքստում ընդգծի´ր այն գոյականները, որոնք հոգնակի պիտի լինեն:

Հայաստանում հանդիպում է նաև արագիլի սև տեսակը, որի փետրավորումը սև  է, որովայնը`սպիտակ, կտուցն ու ոտքը` կարմիր: Հանդիպում է Իջևանի շրջանի անտառում: Չափազանց հազվագույտ չվող թռչուն է: Բնադրում է ծառի վրա, գետի հովտում և ճահճուտում: Խուսափում է մարդուց և մարդկային շինությունից, նախընտրում է անտառի խուլ անկյունը: Չափազանց զգույշ թռչուն է: Որպես սակավաթիվ տեսակ՝ պահպանվում է օրենքով:

  1. Աև Բ շարքի գոյականները համեմատի´ր և գրի´ր դրանց նմանությունների և տարբերությունների մասին:

Ա. Ծաղիկ, ծառ, կենդանի, մարդ:

Բ. Վարդ, շուշան, մեխակ, զանգակ, նարգիզ, ընկուզենի, թթենի, բարդի, կեչի, թխկի, գայլ, աղվես, ավանակ, շուն, ուղտ, պատանի, օդաչու, հողագործ, ջրվոր, հնոցապան:


3. Ընդգծված դերբայները դարձրո՛ւ բայեր:

Օրինակ`

Քայլող աղջիկ- աղջիկ, որը քայլում է:
Հեռացած ձմեռ- ձմեռը, որ հեռացել է:

Ա. Սլացող մեքենա, արևի շուրջը պտտվող մեքենա, թունելից դուրս եկող գնացք, պատրաստակամորեն հորը մտնող երեխա, փոշու ու մրի մեջ աշխատող մարդիկ:

Բ. Ընկած գրիչ, մոռացված երգ, թիթեռի հետևից ընկած երեխա, արձակված ու կախված վարագույր, լուծված խնդիր, գիշերվա անձրևից խոնացացած օդ:

Рубрика: Աշխարհագրություն, Uncategorized

Աշխարագրություն

Ժամկետը- մարտի 2-6-ը

Աշխատանքի ընթացքում  ուսումնասիրել  և սովորել մետաղաձուլություն և մեքենաշինություն թեման։ Այնուհետև ինքնուրույն կատարել հետևյալ նախագիծը։

Նպատակը- Աշխատանքը հնարավորոթյուն է տալիս սովորողների մոտ ձևավորել ստեղծագործական մոտեցում,  և հետազոտություն կատարելու ունակություն։

  • Ուսումնասիրել  աշխարհի երկրների մեքենաշինական ձեռնարկությունների զարգացման նախադրյալները։
  • համամեատել մեքենաշինության զարգացման տեմպը՝  նախորդ ժամանակներից մինչև մեր օրերը։
    Մետաղամշակման և մեքենաշինական համալիրի զարգացումը Հայաստանի Հանրապետությունում սկսվեց միայն 1920 թ.հետո։ Որպես առաջին նախապայման’ մշակվեց ինդուստրացման տեղական առանձնահատկություններից բխող այնպիսի քաղաքականություն, որի ծրագրային դրույթներից առաջնահերթությունը տրվում է հայ֊թուրքական կռիվներից տուժած, ավերված ու քայքայված տնտեսական ենթակառուցվածքների (ձեռնարկությունների, ճանապարհների, պահեստների և այլն) վերականգնմանը, նախկինում գործող մեխանիկական, փականագործական, թիթեղագործական և օպտիկական մանր արհեստանոցների փոխարեն’ մեքենաշինական խոշոր միավորումների (կոոպերացիաների) կազմավորմանը, բոլորովին նոր ձեռնարկությունների (հաստոցաշինական, սարքաշինական, գործիքաշինական) շինարարությանը և այլն, որոնք պետք է լուծեին արտադրության մեքենայացման ու ավտոմատացման տարեցտարի աճող պահանջարկը։
  • Առանձնացնել հզոր մեքենաշինական  վերազգային մոնոպոլիաները։
    Mercedes-benz, BMW
  • Ինքնուրույն ընտրել որևէ երկրին բնորոշ մեքենաշինական հզոր միավորներ,  և Paint ծրագրով , խաղալիքներով կամ լեգոներով  պատրաստել  տվյալ երկրին բնորոշ մեքենաների մոդելը
Рубрика: Պատմություն 2020 - 2021, Uncategorized

Մարտի 2-8, հեռավար ուսուցում 

Սահմանել վիրուս, համաճարակ հասկացությունների սահմանումը: Մանրադիտակով հազիվ նշմարվող կամ բոլորովին չնշմարվող փոքրագույն ախտահարույց մանրէ, որ կարող է ինքնուրույն ապրել և զարգանալ ու փոփոխվել ըստ կենսապայմանների: Պատմել մարդկային պատմության ընթացքում ամենադաժան վիրուսների, համաճարակներից մեկի պատմությունը, նրա ծագումը, ընկալումը տվյալ դարաշրջանում, կանխարգելումը: Ներկայիս էտապում , որպես 2020թ կորոնավիրուսի ականատես պատմիր այս երևույթի մասին, պատրաստիր ռադիոնյութ, կամ տեսաֆիլմ։

Рубрика: Հայոց Լեզու 2020 - 2021, Uncategorized

Մարտի 6

Աշխատել անհատական նախագծերով

Ընտրեք ձեր խոսքերը իմաստունորեն

Ժամանակ առ ժամանակ մի ծերուկ լուրեր տարածեց, թե հարևանը գող է: Արդյունքում երիտասարդը ձերբակալվեց: Օրեր անց երիտասարդը ապացուցվեց անմեղ: Ազատ արձակվելուց հետո տղամարդը նվաստացած զգաց, երբ գնում էր դեպի իր տուն: Նա դատի տվեց ծերունուն ՝ նրան սխալ մեղադրելու համար:

Դատարանում ծերուկը դատավորին ասաց.

—Նրանք պարզապես մեկնաբանություններ էին, ոչ մեկին վնաս չեն պատճառել:

Դատավորը, նախքան գործով պատիժը դնելը, ծերունուն ասաց.

—Գրիր այն ամենը ինչը ասել ես նրա մասին մի թղթի կտորի վրա, կտրեք և տան ճանապարհին, թղթի կտորները նետեք դուրս։ Վաղը նորից եկեք նախադասությունը լսելու։

Հաջորդ օրը դատավորը ասաց ծերունուն.

Նախքան պատիժը ստանալը, դուք պետք է դուրս գաք և հավաքեք այն բոլոր կտոր թղթերը, որոնք դուք երեկ նետեցիք:

Ծերուկն ասաց.

—Ես դա չեմ կարող անել: Քամին արդեն քշաց կլինի, և ես չգիտեմ, թե որտեղից գտնեմ նրանց։

Դատավորն պատասխանեց․

—Նուն ձևով էլ պարզ մեկնաբանությունները կարող են ոչնչացնել մարդու պատիվն այն աստիճանի, որ մեկը չի կարողանա այն ուղղել։

Ծեր մարդը գիտակցեց իր սխալը և ներողություն խնդրեց։

Աղբյուր՝