Рубрика: Հանրահաշիվ

Դաս առաջին: Մարտի 30-ապրիլի 5

Առաջին աստիճանի մեկ անհայտով  հավասարումներ:

Տեսական մաս:

Գրենք որևէ  տառային արտահայտություն՝

x +5

այստեղ հայտնի թիվ է հինգը, իսկ x-ը մեր մոտ անհայտ է, կախված է նրանից, թե ինչ արժեք այն կընդունի: Օրինակ, եթե x=1

մեր տառային արտահայտության արժեքը կլինի՝ x+5=1+5=6

եթե x=4, կլինի՝ 4+5=9:

Այժմ գրենք, որևէ հավասարություն

x+3=5

 

Որևէ թիվ թաքցնենք տառով, օրինակ x-ով, x+3=5, այստեղ մենք 2-ը թաքցրել ենք x-ով, այդ ժամանակ ասում ենք, որ  ունենք մեկ փոփոխականով / անհայտով/ հավասարում:

 

Այսինքն՝ եթե հավասարության մեջ կա մեկ փոփոխական/անհայտ/, ապա այդ հավասարությունը անվանում են մեկ փոփոխականով հավասարում:

Օրինակ՝ 2+x=5

Ընդունված է հավասարման մեջ մասնակցող տառը  (տվյալ դեպքում x-ը)

անվանել անհայտ կամ փոփոխական։

Հավասարման ձախ մասում գրված արտահայտությունը կոչվում է հավասարման ձախ մաս, իսկ աջ մասում գրված արտահայտությունը՝  հավասարման աջ մաս։

 

Մեկ անհայտով առաջին աստիճանի հավասարում անվանում են այն հավասարումըորի ձախ մասը առաջին աստիճանի բազմանդամ է, իսկ աջ մասում գրված է զրո թիվը:

Օրինակ՝

x+5=0

Օրինակ՝ 

2+4=0

Այստեղ x-ի գործակիցը  2-ն  էիսկ ազատ անդամը՝ 4:

Բերենք  առաջին աստիճանի  հավասարման ուրիշ օրինակներ՝

 x+5=0

2x+4=0

7x-2=0

-9-15x=0

Ընդհանրացնելով օրինակներըկարող ենք գրել առաջին աստիճանի մեկ x անհայտով հավասարման ընդհանուր տեսքը՝

kx + b = 0 (k ≠ 0),

որտեղ k-ն և b-ն տրված թվեր են։ Այդ հավասարման մեջ k թիվն անվանում են

անհայտի գործակիցիսկ b-ն՝ ազատ անդամ։

Մեկ x անհայտ պարունակող հավասարման արմատ (կամ լուծում) անվանում են այն թիվը, որը հավասարման մեջ  x-ի փոխարեն տեղադրելիս ստացվում է ճիշտ թվային հավասարություն:

Օրինակ՝

x+5=0

Ստուգում՝-5+5=0

0=0

Հետևում է, որ x=-5 լուծում է, քանի որ տեղադրելիս ստացվում է ճիշտ թվային հավասարություն:

Ստուգում:

-5+5=0

0=0

Լուծենք ևս մեկ  հավասարման օրինակ՝

x-8=0

x=8 հավասրման արմատ է:

Ստուգում:

8-8=0

x=8( ասում ենք 8 թիվը հավասարման արմատ է կամ լուծումն է):

 

Առաջադրանքներ:

 

1.Գրիր  առաջին աստիճանի հավասարման օրինակներ  /հինգ հատ/:

 

x+9998989898989=0

x-3=0

x-(+676767)=0

456x+(-1368)=0

1x+1=0

 

Փորձիր գտնել  ընդհանուր տեսքը:

2.Քո հորինած  օրինակներում ցույց տուր x-ի գործակիցը, ազատ անդամը:

x+9998989898989=0

x=1

x-3=0

x=1

x-(+676767)=0

x=1

456x+(-1368)=0

X=456

1x+1=0

X=1

 

  1. 1, 2, 3, 4, 5 թվերից ո՞րն է այս հավասարման արմատը, ինչու՞:

x-5=0

5, որովհետև 5-5=0

  1. Գտիր հավասարման արմատը՝
  •         x+5=0

-5

  •         x-4=0

4

  •       2x-8=0

4

  •         3y-3=0

1

  •         15x+15=0

-1

  •         x-2=0

2

 

5.Կրկնողության համար առաջադրանքներ:

Դասագրքից՝  593, 594, 595

Оставьте комментарий