Рубрика: Կենսաբանություն 2020 - 2021

Երկկենցաղներ

Երկկենցաղներ, դրանց դերը բնության մեջ, թունավոր, վառ  գունավորում ունեցող երկկենցաղներ:

Երկկենցաղներն առաջին ողնաշարավորներն են, որ ջրային կյանքից անցել են ջրացամաքայինի: Բոլոր հասուն երկկենցաղները գիշատիչ են: Նրանք սնվում  են միջատներով, որդերով և փափկամարմիններով: Շերեփուկները սնվում են ստորջրյա բույսերով, որ կրծոտում են սուր, եղջրային ատամիկներով: Երկկենցաղները շատ օգտակար են. ոչնչացնում են բազմաթիվ գյուղատնտեսական վնասատուներ: Որոշ երկկենցաղներ կեր են ուրիշ կենդանիների համար: Իսկ Ֆրանսիայում, Իտալիայում, ԱՄՆ-ում և մի շարք այլ երկրներում գորտերի միսն օգտագործում են սննդի մեջ: