Ցուցական դերանուններ. մատնացույց են անում առարկա, հատկություն, քանակ, գործողության տեղ և ձև՝ առանց դրանք անվանելու:
1.Ընդգծի՛ր ցուցական դերանունները:
Դա առաջին գրադարանն է Հայաստանում:
—Սա է իմ ասելիքը, ավելացնելու ոչինչ չունեմ:
-Ձեր ասած խանութը գտնվում է այստեղ՝ այս փողոցում:
Սա, դա, նա ցուցական դերանունները գործածվում են և՛ անձի, և՛ իրի փոխարեն:
Ցուցական դերանունների հոլովումը:
| Ուղղական | սա | դա | նա | սրանք | դրանք | նրանք |
| Սեռական | սրա | դրա | նրա | սրանց | դրանց | նրանց |
| Տրական | սրան | դրան | նրան | սրանց | դրանց | նրանց |
| Հայցական | սա (սրան) | դա (դրան) | նա (նրան) | սրանք (սրանց) | դրանք (դրանց) | նրանք(նրանց) |
| Բացառական | սրանից | դրանից | նրանից | սրանցից | դրանցից | նրանցից |
| Գործիական | սրանով | դրանով | նրանով | սրանցով | դրանցով | նրանցով |
| Ներգոյական | սրանում | դրանում | նրանում | սրանցում | դրանցում | նրանցում |
Այլ ցուցական դերանուններ ՝ այս, այդ, այն, այստեղ, այդտեղ, այնտեղ….
Ցուցական դերանունները կազմությամբ լինում են պարզ, բարդ:
2. Նշել տրված ցուցական դերանունների կազմությունը՝ այսքան, սա, այսչափ, նույնտեղ, այն, դա, այսպես, այնտեղ, այդ, սույն, մյուս, այնպիսի:
պարզ-սա,այն,դա,այդ,սույն, միյուս
բարդ-այսքան, այսչափ, նույնտեղ, այսպես, այնտեղ, այնպիսի
3. Սա ինձ համար ամբողջն է: Գտի՛ր ենթական:
Բնակարանի տերերը սրանք են: Գտի՛ր ստորոգյալը: