Զատիկը շարժական տոն է, այս տարի երբ է այն նշվում։
11․04․2020-12․04․2020
- Արսինեն ու մայրիկը Զատկի տոնի համար ձվերը ներկեցին կապույտ, կանաչ, կարմիր և դեղին գույներով, հետևյալ հերթականությամբ՝ կապույտ, դեղին, կանաչ, կանաչ, կարմիր: Շարքում ի՞նչ գույն կունենա 32-րդ ձուն:
դեղին
3.Յոթերորդ դասարանի սովորողներն մարտի 30-ին ածիկ ցանեցին և սկսեցին հետևել ածիկի աճին: Առաջին երկու օրերին ածիկը չծլեց: 3-րդ օրը սովորողները նկատեցին երկու միլիմետրանոց ծիլեր, իսկ հաջորդող մյուս բոլոր օրերին ածիկն օրական մեծացավ 1 սանտիմետր 2 միլիմետրով: Այս տարվա Զատկի օրը ածիկը քանի՞ սանտիմետր կլինի:
4.Զատկածառի զարդարանք պատրաստելու համար մի խումբ սովորողներ փչելով դատարկեցին ձվեր: Ամեն երրորդ ձուն վնասվեց և դրանցով չկարողացան զարդարել Զատկածառը: Սովորողները սկզբում քանի՞ ձու էին վերցրել, եթե կախեցին ընդամենը քսանութը ձու Զատկածառին:
38
5.Տուփում կա 7 կարմիր և 5 կանաչ ձու։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ ձու պետք է տուփից վերցնենք, որ գոնե մեկ կարմիր ձու դուրս գա։
6
- Զատկի տոնի համար գինեգործ Արտակ Ռշտունին խաղողից ստացած 420լ գինուց վաճառեց 6 անգամ ավելի շատ գինի, քան մնաց պահեստում։ Որքա՞ն դրամ նա վաստակեց, եթե 5լ գինին արժե 5000 դրամ։
- Զատկի տոնին տատիկն իր 10 թոռնիկների համար պատրաստեց տորթ։ Տատիկը չգիտի, թե իր քանի թոռնիկը կայցելի իրեն՝ 3, 5, 6, թե՞ 10 ։ Քանի՞ մասի պետք է բաժանել տորթը, որպեսզի յուրաքանչյուրին հասնի հավասար քանակությամբ և ոչ մի կտոր չավելանա։
3x2x5=30
- Սուրբ Հարության տոնին տատն իր թոռներին բաժանեց զատկական ձվեր։ Երբ նա փորձեց յուրաքանչյուրին տալ երկուական ձու, 4-ը մնաց զամբյուղում, իսկ երբ չորսական ձու բաժանեց, 1 թոռանը ձու չհասավ: Քանի՞ թոռ ունի տատը:
4 թոռ
- Զատկի տոնին 5 յոթերորդցիներ պատրաստեցին հալվա և որոշեցին այն բաժանել հավասարապես 5-ի միջև: Բայց հալվան ընկավ սեղանին և բաժանվեց 7 մասի (տես նկարում): Դավիթը կերավ ամենամեծ կտորը: Լուիզան և Մարիան կերան հավասար քանակով հալվա, բայց Լուիզան կերավ 3 կտոր, իսկ Մարիան` միայն մեկը: Մերին կերավ ամբողջի 1/7 մասը: Ըստ նկարի ո՞ր կտորը բաժին հասավ Ասյային։
4