Рубрика: Պատմություն 2020 - 2021

Անիի թագավորության անկումը

Անիի թագավորության անկումը ուներ շատ պատճառներ։ Առաջինը դա բյուզանդիայի կողմից շատ մեծ ակտիվությամբ հարձակումներն էին, որոնք խանգարում էին պայքարել սելջուկ-թուրքերի դեմ։ Երկրորդը՝ հենց սելջուկ թուրքերի հարձակումն էր։ Սելջուկ-թուրքերը եկել էին Չինաստանի արևմուտքից։ Նրանք, ավերելով բոլոր ժողովուրդները, որոնք իրենց ճանապարհին հանդիպել էին, վերացնելով՝ հասել էին Հայաստան։ Այդ ժամանակ ոչ միայն պայքարում էին զինվորները, այլ նաև ազատ քաղաքացիները՝ կանայք և տղամարդիկ։ Իսկ երրորդ պատճատը Գագիկ Ա-ի երկու որդիների՝ Հովհաննես-Սմբատի և Աշոտ Դ-ի միջև տեղի ունեցաց կռիվն էր տարածքի համար։

Հայաստանը գրավելու Բյուզանդիայի քաղաքականությունը:

Բյուզանդիան ամեն կերպ նեղելով ու խանգարելով Հայաստանին՝ փորձում էր գրավեր Անին։ Սելջուկ-թուրքերի Բյուզանիայի վրա հարձակումից և՛ առաջ, և՛ ընթացքում, նույնիսկ հետո, երբ գրեթե լրիվ ավերել էին Բյուզանդիանիան, նրանք շարունակում էին ճնշել Հայաստանը, մինչև Հայաստանը ևմիացավ Վրաստանին, որտեղ դեռ կառավարում էին Բագրատունիները։

Անիի թագավորության անկման պատճառները:

Սպարապետ Վահրամ Պահլավունին, Գրիգոր Մագիստրոս Պահլավունին և նրանց կողմնակիցները դեմ էին Հայոց թագավորի Կոստանդնուպոլիս գնալուն: Սկզբում նրանց հորդորով Գագիկը հրաժարվեց հրավերից՝ հասկանալով որ դրանից խարդախություն է բուրում: Սակայն, շատ չանցած, նա տեղի տվեց կաթողիկոսի և Վեստ Սարգսի համառ հորդորներին և 1044թ. մեկնեց Բյուզանդիայի մայրաքաղաք:

Բանակցությունների փոխարեն նրանից պահանջեցին Անին իր շրջակայքով, ինչը Գագիկ Բ-ն խիզախորեն մերժեց: Նա կայսրին ամոթանք տվեց հետևյալ խոսքերով. «Հայոց տան տերն ու թագավորն ես եմ և ես քեզ չեմ տալիս հայոց երկիրը, որովհետև դու ինձ խաբեությամբ ես բերել Կոստանդնուպոլիս»: Դրանից հետո կայսրը նրան կալանավորեց և թույլ չտվեց երկիր վերադառնալ: Կրկին Անի ուղարկված բյուզանդական զորքերը դարձյալ պարտություն կրեցին: Սակայն հաղթանակն անարդյունք եղավ, քանի որ բյուզանդամետ ուժերը կաթողիկոսի գլխավորությամբ քաղաքն առանց կռվի հանձնեցին բյուզանդացիներին: Հայաստանի Բագրատունյաց կենտրոնական թագավորությունն ընկավ: Այն մեծ հարված էր հայոց պետականությանը, քանի որ երկար դարեր հայ ժողովուրդը չկարողացավ բուն Հայաստանում վերականգնել իր անկախ պետականությունը:
Շարունակեցին իրենց գոյությունը պահպանել Կարսի, Տաշիր-Ձորագետի և Սյունիքի թագավորությունները: Սակայն դրանք թույլ էին և ի վիճակի չէին համահայկական պետություն ստեղծելու շարժումը գլխավորել:

Գրավոր ներկայացրու Բագրատունյաց թագավորության ընթացքում կատարված իրադարձությունների ժամանակագրությունը:

885–890 թթ. — Աշոտ I Բագրատունու գահակալությունը
885–1045 թթ. — Հայաստանի Բագրատունյաց կենտրոնական թագավորությունը
890–914 թթ. — Սմբատ I Բագրատունու գահակալությունը
894 թ. — Սաջյան ամիրայի զորքերի պարտությունը Դողսի ճակատամարտում
908–1021 թթ. — Վասպուրականի թագավորությունը
914–928 թթ. — Աշոտ II Երկաթի գահակալությունը
921 թ. — Արաբների պարտությունը Սևանի ճակատամարտում (Ծովամարտ)
922 թ. — Աշոտ Երկաթի ճանաչվելը Հայաստանի շահնշահ
928–953 թթ. — Աբաս Բագրատունու գահակալությունը
948 թ. — Կաթողիկոսական աթոռի տեղափոխումը Աղթամարից Արգինայի վանք
953–977 թթ. — Աշոտ III Ողորմածի գահակալությունը
961 թ. — Անիի հռչակվելը մայրաքաղաք
961–1003 թթ. — Գրիգոր Նարեկացի
963–1065 թթ. — Կարսի (Վանանդի) թագավորությունը
977–990 թթ. — Սմբատ II Բագրատունու գահակալությունը
978–1113 թթ. — Տաշիր—Ձորագետի (Լոռիի) թագավորությունը
987 թ. — Դվինի ամիրայության ջախջախումը և միացումը Անիի Բագրատունյաց թագավորությանը
987–1170 թթ. — Սյունիքի թագավորությունը
990–1020 թթ. — Գագիկ I Բագրատունու գահակալությունը
998 թ. — Ատրպատականի ամիրայի զորքերի ջախջախումը Ծումբի ճակատամարտում
1001 թ. — Տայքի կյուրապաղատության բռնակցումը Բյուզանդիային
1001 թ. — Անիի Կաթողիկե մայր տաճարի կառուցման ավարտը
1042–1045 թթ. — Գագիկ II Բագրատունու գահակալությունը
1045 թ. –Բագրատունյաց կենտրոնական թագավորության անկումը
1047 թ. — Սելջուկ–թուրքերի բանակի առաջին ներխուժումը Հայաստան

Оставьте комментарий