Рубрика: Հայոց Լեզու 2020 - 2021

Փոխադարձ դերանուն

Փոխադարձ դերանուններն են՝ իրար, միմյանց, մեկմեկու կամ մեկմեկի:

1. Ընդգծի՛ր փոխադարձ դերանունները, որոշի՛ր դրանց հոլովը:

Մեզ կյանքը նետեց միմյանցից հեռու: (բացառական)

Մենք չուզեցինք մեկմեկու կանչել: (սեռական)

Ընտանիքի անդամները հպարտանում էին իրարով: (գործիական)

Հարցական դերանունները արտահայտում են հարցում :
Միայն ո՞վ դերանունն է, որ գոյականից տարբեր հոլովում ունի:
Ուղղ. ո՞վ
Սեռ. ո՞ւմ
Տր.  ո՞ւմ
Հայց. ո՞ւմ
Բաց. ո՞ւմից
Գործ. ո՞ւմով

Գրի՛ր ո՞վ դերանվան հոգնակին:
Ո՞ւմ

Գրի՛ր ե՞րբ դերանվան սեռական և բացառական հոլովները:

Սեռական՝ երբվա՞
Բացառական՝ երբվանի՞ց

Գրի՛ր ո՞ր դերանվան հոգնակին:

Որո՞նք

Գրի՛ր ո՞վ հարցական դերանվան պաշտոնը:

Ենթակա

Քո ուզածն ի՞նչ է : Գտի՛ր նախադասության ստորոգյալը:

Ի՞նչ է (ստորոգյալ)

Հարցական դերանունները արտասանվում են հարցական առոգանությամբ և կազմում են հարցական նախադասություններ: Հարցական դերանունների վերջին ձայնավորի վրա դրվում է հարցական նշան՝ ո՞վ, ե՞րբ ինչպիսի՞ և այլն: Բացառություն են ի՞նչը, ո՞րը, քանի՞երորդ, ո՞րերորդ, քանի՞սը:

2. Կետադրի՛ր նախադասությունները, ընդգծի՛ր հարցական դերանունները:

Ինչո՞ւ են քանդվում մարդկանց՝ իրար միացնող կամուրջները:

Ինչի՞ց փշրվեց այն կարևոր թելը, որ պահում էր մեզ:

Ո՞վ կահասկանա ինձ:

Դու կռվե՞լ ես նրա հետ, ինչի՞ համար:

Հարաբերական դերանունները նույն հարցական դերանուններն են, որոնք, սակայն, արտահայտում են ոչ թե հարցում, այլ մի նախադասության կապը, հարաբերվելը մյուսին:

Օր՝. Ինչ աղբյուրից մարդ ջուր խմի, էն աղբյուրը քար չի գցի:
Ով աշխատի, նա կուտի:

Հարաբերական դերանունները հոլովվում են հարցական դերանունների պես և նախադասության մեջ կատարում են նույն պաշտոնները, ինչ որ հարցականները:

Оставьте комментарий