1.Ինչն են անվանում մարմնի կշիռ:
Այն ուժը, որով մարմինը Երկրի ձգողության հետևանքով ազդում է անշարժ հորիզոնական հենարանի կամ ուղղաձիգ կախոցի վրա, կոչվում է մարմնի կշիռ։
2.Ինչ բնույթի ուժ է մարմնի կշիռը:
Մարմնի կշիռը բնույթով առաձգականության ուժ է
3.Ինչպես է ուղղված մարմնի կշիռը,և որտեղ է այն կիրառված
Այն ուղղված է ուղղաձիգ՝ դեպի վերև։ Այդ ուժը հենարանի առաձգականության ուժն է, որն առաջանում է մարմնի ազդեցությամբ հենարանի դեֆորմացիայի հետևանքով։
4.Ինչ բանաձևով է որոշվում մարմնի կշիռը:
P=mxg
5.Պարզաբանել մարմնի կշռի և ծանրության ուժի տարբերությունները:
Մարմնի կշռի և ծանրության ուժի միջև հարաբերակցույունը կփոխվի, եթե եթե մարմինը ծանրության ուժի ազդման գծի ուղղությամբ սկսի շարժվել անհավասարաչափ։
6.Քննարկել մարմնի զանգվածի և կշռի տարբերությունները
Առօրյա կյանքում մարմնի կշիռը հաճախ շփոթում են մարմնի զանգվածի հետ։ Պատճառն այն է, որ երկուսն էլ հաճախ կշեռքով են որոում։ Եթե մենք կշռվում ենք կամ խանութից ինչ որ բան ենք գնում, մենք ոչ թե կշիռը, այլ զանգվածն ենք որոշում։ Կշռի միավորը կգ է, իսկ կշիռն ուժ է և չափվում է նյուտոնով։
7.Բերել շփման առկայությունը հաստատող օրինակներ:
Օրինակ՝, երբ որ ակը շփվում է գետնի հետ, նա սկսում է շարժվել։
8.Ինչով է պայմանավորված շփումը
Շփում է պայմանավորված շփվող մարմինների մակերևույթներից։ Շփումը առաջանում է երբ երկու մարմնի մակերևույթները իրար են հպվում։
9.Թվարկել շփման տեսակները և բերել օրինակներ:
Շփումը ունի երեք տեսակ՝ դադարի շփման ուժ, սահքի շփման ուժ և գլորման շփման ուժ։ Օրինակ՝, եթե գիրքը դրված է սեղանին, նա չի շարժվում, բայց շփվում է սեղանի հետ։ Օրինակ՝, եթե սահնակը իջնում է սարից, նա որոշ ժամանակ հետո կանգնում է։ Օրինակ՝, եթե գլորվում է սահնակը, նա ավելի քիչ շանսեր ունի կանգնելու, քան սահքի շփման ուժի ժամանակ։
10.Օրինակներով ցույց տալ,որ միևնույն պայմաններում գլորման շփման ուժը փոքր է սահքի շփման ուժից:
Գլորման շփման ուժը փոքր է, որովհետև երբ սահնակը սղալով է իջնում, նրան հեշտ է կանգնացնելը։ Նա դիպչելով մի մեծ քարի կկանգնի, իսկ գլորվող սահնակը վրայով կանցնի և դժվար կլինի նրան կանգնացնել։
11.Բերել շփման դրսևորման օգտակար օրինակներ
Շփումը օգտակար է նրանով, որ շփման շնորհիվ ավտոմեքենաները քշվում են և արգելակում, մարդիկ և կենդանիները քայլում են և վազում, մենք ձեռքով առարկաներ ենք բռնում
12.Բերել շփման դրսևորման վնասակար օրինակներ
Շփման հետևանքով մաշվում են մեքենաների մասերը։
13.Ինչպես կարելի է մեծացնել շփումը
Շփումը կարելի է մեծացնել խորթ ու բորթ վայրերով, քարերով և այլ մարմիններով։
14.Ինչպես կարելի է փոքրացնել շփումը
Շփմուը կարելի է փոքրացնել յուղերով և քսուքներով։ Շփումը նաև կարելի փոքրացնել առանցքակալներով դարձնելով գլորման շփումը, որը ավելի փոքր է։
15.Բերեք օրինակներ,երբ մարմնի վրա միաժամանակ ազդում է մի քանի ուժ;
Օրինակ՝, երբ թուղթը գցում ենք նրա վրա ազդում են երկրի ծանրության ուժը և օդը։
16.Որ ուժն է կոչվում համազոր:
Այն ուժը, որ մարմնի վրա ազդում է նույն ուժով, որքան մի քանի ուրիշ ուժ, կոչվում է համազոր։
17.Ինչպես է ուղղված մի ուղով միևնույն կողմն ուղղված երկու ուժերի համազորը,և ինչպես է որոշվում նրա մոդուլը:
Նրա մոդուլը որոշվում է այս բանաձևով ՝ F=F1+F2
18.Ինչպես է ուղղված մի ուղով հակառակ կողմեր ուղղված երկու ուժերի համազորը,և ինչպես է որոշվում նրա մոդուլը:
Նրա մոդուլը որոշվում է այս բանաձևով ՝ F=F1-F2։
19.ինչպես է շարժվում մարմինը նրա մի կետում կիրառված,մոուլով հավասար և հակառակ ուղղված երկու ուժերի ազդեցությամբ: