Рубрика: Հայոց Լեզու 2020 - 2021

28.04.2020

Գործնական քերականություն
Հոդեր
Նախադասություններում նշված տառերը ի՞նչ դեր ունեն:
Եղբայրս տանը չէ:
Ինքդ որոշիր, թե վաղն ուր ենք գնալու:

Ս, դ, ն, ը մասնիկներ դերանվանական հոդեր են, դրվելով գոյականի վրա՝ ցույց են տալիս ստացականություն, ցուցականություն, դիմորոշություն, որոշյալություն: 

Հոդ ստանում են գոյականներն ու գոյականի փոխարեն գործածվող որոշ դերանուններ:

1. Ստացական հոդեր՝ ս, դ, ն կամ ը: Դրվելով առարկայի կամ անձի վրա՝ ցույց են տալիս, թե այն ում է պատկանում: Այս հոդերը փոխարինում են իմ, քո, նրա դերանուններին:
Օրինակ՝ Բացակայությունդ  նկատելի էր:  (քո բացակայությունը)
Աչքներդ լույս:  (ձեր-հոգնակի թվով )

2. Դիմորոշ՝ ս, դ, դրվելով որևէ առարկայի կամ անձի վրա՝ նրան տալիս են առաջին կամ երկրորդ դեմքի նշանակություն: 
Զինվորս — իմ զինվորը
ընկերդ — քո ընկերը

3. Որոշիչ՝ ն կամ ը հոդը, ցույց են տալիս ծանոթ , հայտնի, որոշակի լինելը: 
Աղջիկը գլխարկը գնեց:

4. Ցուցական՝ ս, գործածվում է այս ցուցական դերանվան նշանակությամբ:
Գիշերս այնտեղ կհասնենք-այս գիշեր:

Առաջադրանքներ
1. Գտի՛ր հոդերը, որոշի՛ր տեսակները:
Մենք՝ հոգեբաններս, սխալվել չենք կարող: » դիմորոշ »

Աշխարհս շատ է փոխվել: » ցուցական  »

Սրտներս նեղվում է: » ստացական »

Նրա բերած լուրն ինձ շատ հուզեց: » որոշիչ »

2. Կետադրի՛ր և ուղղի՛ր սխալները:

Ես՝ զինվորս, միշտ պատրաստ եմ:
Մենք հայերս,  մեծ պատմություն ունենք:
Իմ գիրքը նվիրեցի նրան:

3. Կետերը փոխարինի՛ր ապրել բայից կազմված դերբայներով (ապրելիս, ապրող, ապրած, ապրել):

Նրա ապրած երկար ու ձիգ տարիների մասին ընդամենը մի երկու նախադասություն կարելի է պատմել:

Գետափին՝ զով ծառերի ստվերում ապրելիս հիշում էր իր անապատը, խանձված ավազը:

Կարտոֆիլի արտում ապրող բզեզն արագ բազմանում է ու շարժվում առաջ՝  նոր տարածություն ներգրավելու:

Ուզում էր քաղաքից դուրս ու մենակ՝ապրել հեռու մի դաշտում:

  1. Կետերը փոխարինի՛ր ապրել բայի դիմավոր ձևերով:

Քանի՛ տարի ապրում ես մեր երկրում ու չգիտե՞ս մեր օրենքները:
Եթե մի երկու ամիս էլ ապրեք այս  խոնավ ու անարև երկրում, բոլորովին կմոռանա՞ք մեր գյուղը:
Մի քանի օր այստեղ կապրի ու կտեսնի, թե ի՞նչ դժվար է օրվա հոգսը հոգալը:

Այստեղ ապրում եմ, ուրիշ ելք չունեմ:
Դու երկար ես ապրել այս աշխարհում ու շատ բան ես տեսել, ինձ մի խորհուրդ տո՛ւր:


5. Տրված բայերը բաժանի՛ր երկու խմբի՝դիմավոր բայերի և դերբայների:

Փակել է, մտնել, փակած, մտար, փակում եմ, մտնում է, փակեցիր, մտած, փակի՛ր, մտնեիր, փակելիս, մտնելիս, կփակենք, մտի՛ր, պիտի փակեք, մտել էինք, փակել էիր, պիտի մտնի:

Оставьте комментарий