Рубрика: Ֆիզիկա. Տատը և դասարանում

Հուկ օրենք

Ձողի ձգման կամ սեղմման պարզագույն դեպքում ձողի բացարձակ երկարացումը (կարճացումը) ուղիղ համեմատական է  ձգող (սեղմող) ուժին։

նդհանրացված Հուկի օրենքը կամայական մարմնի համար պնդում է, որ դիտարկվող կետի շրջակայքում լարվածային վիճակը որոշող 6 մեծությունները գծայնորեն արտահայտվում են դեֆորմացիան որոշող 6 մեծությամբ։ Այդ առնչություններում համեմատականության գործակիցները կոչվում են առաձգականության մոդուլներ։ Անիզոտրոպ մարմիններում, օրինակ, բյուրեղներում, առաձգականության մոդուլները տարբեր ուղղություններով տարբեր են։ Այդ պատճառով պինդ մարմնի առաձգական հատկություններն ընդհանուր դեպքում բնութագրվում են 21 առաձգական հաստատուններով։ Իզոտոպ մարմինների համար անկախ առաձգական հաստատունները երկուսն են։

Հուկի օրենքը խախտվում է, երբ որոշ լարումներ (կամ դեֆորմացիաներ) հասնում են սահմանային արժեքների և մարմինն անցնում է առաձգական-պլաստիկ վիճակի։

Հուկի օրենքն կառուցվածքների և կոնստրուկցիաների ամրությունն ու դեֆորմացիաները հաշվարկելու հիմնական առնչությունն է։

Оставьте комментарий