Рубрика: Uncategorized

Վ. Ա. Մոցարտ

Մոցարտը ծնվել է 1756 թվականի հունվարի 27-ին Զալցբուրգում` Գետրայդեգասե 9 հասցեում, Լեոպոլդ Մոցարտի (1719-1787) և Աննա Մարիայի (1720-1778) ընտանիքում: Զալցբուրգն այն ժամանակ Զլասբուգյան արքեպիսկոպոսության մայրաքաղաքն էր (այժմ այդ քաղաքը Ավստրիայի տարածքում է)։ Ծննդյան երկրորդ օրը մկրտվել է Զալցբուրգի Ռուպերտի եկեղեցում։ Մկրտության գրքում զետեղված գրությունը տալիս է նրա անունը լատիներեն՝ որպես Johannes Chrysostomus Wolfgangus Theophilus (Gottlieb) Mozart։ Այդ անուններից առաջին երկուսը տրվել են ի պատիվ սուրբ Հովհան Ոսկեբերանի և չէին օգտագործվում առօրյա կյանքում, չորրորդը Մոցարտի կյանքի ընթացքում փոփոխվում էր լատիներեն՝ Amadeus, գերմաներեն՝ Gottlieb, իտալերեն՝ Amadeo, ինչը նշանակում է «Աստծո սիրեցյալը»։

Оставьте комментарий