Рубрика: Պատմություն 2020 - 2021

Սեպտեմբերի 28-հոկտեմբերի 2, առաջադրանք 3, 8-րդ դասարան

Փոքրիկ ուսումնասիրություն/մեկ էջի սահմանում/

  • Ներկայացնել Նադիր շահի պատմական կերպարը:

Աֆղանների և թուրքերի դեմ պայքարում պարսից զորամանատար Նադիրը հաջողությունների հասավ։ Նա երկրից դուրս քշեց աֆղաններին և լուրջ հաղթանակներ տարավ թուրքական զորքի նկատմամբ։

  •  Հայերի նկատմամբ նրա վարած քաղաքականության դրական, բացասական կողմերը:

Հայ-իրանական գործակցությունը դրսևորում է նաև Ամենայն հայոց կաթողիկոսության նկատմամբ Նադիրի բարյացակամ վերաբերմունքով։ Նա ապօրինի հարկերից ազատեց Էջմիածնի կալվածքները, ըստ արժանվույն գնահատեց ու մեծարեց աշխարհիկ և հոգևոր հայ իշխանավորներին։ Լինելով հեռատես քաղաքական գիրծիչ ու հմուտ դիվանագետ՝Նադիրը հասկանում էր տեղական բնակչության կարևորությունը հակաթուրքական պայքարում։ Նրա բանակում էին Դիզակի մելիք Եգանը, Գեղարքունիքի մելիք Շահնազարը, Երևանի մելիք Հակոբջանը և ուրիշներ։ 1735թ. հունիսին Եղվարդի ճակատամարտում պարտության մատնելով թուրքերին՝ Նադիրը ստիպեց թուրքերին զորքերը դուրս բերել այսրկովկասյան տարածաշրջանից։ Նրա հաղթանակն ապահովվեց նաև հայկական ուժերի քաջության շնորհիվ։ Նույն տարում Նադիրը հռչակվեց Պարսկաստանի շահ։

  • Հիմնավորիր կամ հերքիր Նադիր շահի օրոք Խամսայի մելիքությունների արտոնյալ կարգավիճակը:

Նադիր շահը Արցախը Գանձակի խանությունից, անջատելով, դարձրեց առանձին վարչական միավոր։ Նադիրը վերահաստատեց Արցախի ներքին բաժանումն, նաև մելիքների ժառանգական իրավունքները։ Արցախի մելիքությունները՝Ջրաբերդ, Գյուլիստան, Խաչեն, Վարանդա և Դիզակ։ Նրանք սկսեցին անվանել Խամսայի մելիքություններ։ Սահմանները ձգվում էին Գանձակի հարավային շրջաններից մինչև Արաքս գետը։ 

Աղբյուրներ՝  Արցախի կիսանկախ հայկական իշխանությունը XVIII դարի 30-40-ական թվականներին: Նադիր շահը և հայերը:

Եգանի և Նադիր շահի ռազմավարական համագործակցությունը

Оставьте комментарий