Рубрика: Պատմություն 2020 - 2021

Պատերազմ 2020

Մարդկանց մոտ պատերազմ բառը ասոցացվում է վախի, լարվածության հետ։ Մենք սկսել ենք գնահատել մեր հարազատներին ավելի շատ քան երբևէ։ Այսօր 10 — րդ օրն է ինչ սկսել է Պատերազմը։ Բոլորը լարված վիճակում են, բայց ես վստահ եմ որ ամեն ինչ լավ կվերջանա։ Լուրերով շրջում են Արցախի, Ստեպանակերտի, զինված պայքարի, կորուստների և ձեռքբերումների մասին։ Ես չգիտեմ, երբ կվերջանա Պատերազմը բայց, ինչ – որ բան ինձ հուշում է որ, հաղթանակը մերն է։ #Հաղթելուենք


Հայ-ադրբեջանական լայնամասշտաբ պատերազմ արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի և Ադրբեջանի զինված ուժերի, ինչպես նաև հայ-ադրբեջանական շփման գծի որոշ հատվածներում Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև և Հայաստանի ու Թուրքիայի Հանրապետության միջև։ Մարտական գործողություններն սկսվել են սեպտեմբերի 27-ին՝ առավոտյան ժամը 07:10։ Ի պատասխան բախումներին, Հայաստանում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։ Ադրբեջանի որոշ շրջաններում նույնպես հայտարարվել է ռազմական դրություն և պարետային ժամ։ Սեպտեմբերի 29-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ է անցկացրել՝ դատապարտելով Արցախում ռազմական գործողությունները և կողմերին կոչ արել դադարեցնել դրանք:

Նախապատմություն

Հիմնական հոդվածներ՝ Արցախյան հակամարտություն և Արցախյան պատերազմ

Հայ-ադրբեջանական հակամարտությունը շուրջ մեկդարյա պատմություն ունի։ 1988 թվականին ակտիվացավ հայ-ադրբեջանական հակամարտությունը, որի գագաթնակետը Արցախյան պատերազմն էր։ 1994 թվականին՝ հակամարտող կողմերի միջև ստորագրված հրադադարից հետո, տարբեր տարիներին տեղի են ունեցել տարբեր տեսակի և ձևի զինված ընդհարումներ։



War 2020

The word war is associated with fear and tension in people. We have begun to value our relatives more than ever. Today is the 10th day that the War started. Everyone is in a tense situation, but I am sure that everything will end well. They are circulating rumors about Artsakh, Stepanakert, armed struggle, losses and achievements. I do not know when the War will end, but something tells me that the victory is ours. #We will win

Large-scale Armenian-Azerbaijani war along the entire Artsakh-Azerbaijani line of contact. The fighting started on September 27, at 07:10 in the morning. In response to the clashes, a state of martial law and a general mobilization were declared in Armenia, Artsakh. Martial law and a curfew have also been declared in some regions of Azerbaijan. On September 29, the UN Security Council convened an emergency meeting to condemn the hostilities in Artsakh and called on the parties to cease hostilities.

BACKGROUND
Main articles: Artsakh conflict և Artsakh war

The Armenian-Azerbaijani conflict has a history of about a century. In 1988, the Armenian-Azerbaijani conflict intensified, culminating in the Artsakh war. After the ceasefire signed between the conflicting parties in 1994, different types of armed clashes took place in different years.

Оставьте комментарий