38.Օգտվելով տրված բառերից` բացատրի´ր, թե ընդգծված բառերը նախադասություններից յուրաքանչյուրում ի՛նչ իմաստով են գործածված:
1.Եփվել, բորբոքվել:
Ջուրը թեյնիկում վաղուց արդեն եռում էր (եփվել) , բայց նա չէր նկատում: Բարկությունից արյունը եռում էր (բորբոքվել) երակներում, սիրտը տակն ու վրա էր լինում:
2.Ուղեկցել, ընկերություն անել, միանալ:
Ընկերացել է (ընկերություն անել) դիմացի շենքում ապրող մի տղայի հետ: Ընկերացան (միանալ) , որ միասին անեն իրենց ուժերից վեր այղ գործը: Մինչև քաղաք ընկերանամ քեզ (ուղեկցել), որ մեակ չգնաս:
3.Կռել, թակել, գանահարել, քննել:
Ավազակներն այնպես էին ծեծել (գանահարել) խեղճին, որ ձին թողել ու փախել էր: Այնպես համառորեն է ծեծում (թակել) դուռը, կարծես վստահ է, որ տանը մարդ կա:
Երկաթը տաք-տաք են ծեծում (կռել):
Այդ հարցն այնքան ծեծեցին (քննել), որ ոչ մեկին այլևս չի հետաքրքրում:
4.Ավարտել, վերջը տալ (ուտել):
Գործը վերջացնելուց (ավարտել) հետո, երկար ժամանակ դրան այլևս չէր անդրադառնում:
Մեկն իր բաժին միրգն արագ վերջացրել (վերջը տալ) էր ու դունչը մեկնել վանդակի շուրջը խմբված երեխաներին, որ էլի տան: