1.Գտնել տարբերվող բառը
Հրանման, հրացան, հրմշտոց, հրշեջ, հրազեն, հրեղեն:
2.Դասավորել տառերն այնպես, որ բառ ստացվի
նաշու, նղասե, մաիտան, նագուր, կոփիթոր, դրավեպտա:
անուշ, սեղան, մատանի, գարուն, փոթորիկ, վարդապետ
3.Գրել 5 առած-ասացվածք
1․Լավ է կույր լինես աչքով, քան մտքով
2․Փոս փորողը ինքն է փոսն ընկնում
3․Մեկ ծաղկով գարուն չի գա
4․Ագռավի հետ ընկերացար, կեղտը կտուցիդ պիտի լինի
5․Բախտը մի անգամ է այցելում
4.Գրել 5-ական անեծք և օրհնանք
Անեծք՝
1․Լեզուդ չորանա
2․Աչքդ բաց սատկես
3․Սև գա վրեդ
4․Ծնունդդ մեռնի
5․Քոքդ կտրվի
Օրհնանք՝
1․Ծլես ծաղկես զորանաս
2.Ոտքդ քարին չդիպչի
3․Ոտքդ քարին չդիպչի
4.Տաշտներդ լի հաց լինի,դռներդ միշտ բաց լինի
5․Աստծո աջը գլխիցդ անպակաս լինի
5.Ախոյան, աղմուկ, հարկատու, սուլոց, անհավանական, հաղարջենի, դեղձի բառերի մեջ ի՞նչ կենդանիներ եք տեսնում:
Ախոյան-խոյ, աղմուկ-մուկ, հարկատու-կատու, սուլոց-ուլ, անհավանական-հավ, հաղարջենի-արջ, դեղձի-ձի
6.Ո՞ր թվականը ունի հականիշ, որը, սակայն, թվական չէ:
7.Կարապետ բառին նայելով քանի՞ գոյական ես տեսնում:
Կարապ ու պետ