Рубрика: Գրականություն 2020 - 2021

Ավետիք Իսահակյան Արևի մոտ

Մի որբ երեխա՝ ցնցոտիներ հագած` կուչ էր եկել հարուստ տների պատերի տակ: Մեջքը հենել էր մի հարուստ տան պատին և մեկնել էր ձեռքը դեպի մարդիկ: Նոր էր բացվել գարունը, մոտակա սարերը կանաչին էին տալիս, և գարնան անուշ արևը բարի աչքերով էր նայում ամենքին: Մայթերով անցուդարձ էին անում մարդիկ, և ոչ մի մարդ չէր նայում, չէր ուզում նայել խեղճ ու որբ երեխային: Երբ արևը կամաց-կամաց թեքվում էր մոտավոր կանաչ սարերի հետևը, սկսեց փչել մի ցուրտ քամի, և երեխան դողում էր՝ խե՜ղճ ու անտուն:

-Ախ, կարմիր արև, բարի՜ արև, դու էիր միայն ինձ տաքացնում, հիմա ո՞ւր ես գնում, թողնում ես ինձ մենակ՝ այս ցրտին ու խավարին. ես մայր չունեմ. ես տուն չունեմ, ու՞ր գնամ, ու՞մ մոտ գնամ… Վեր առ, տար ինձ քեզ հետ, անու՜շ արև…
Լալիս էր երեխան լուռ ու մունջ, և արցունքները գլոր-գլոր սահում էին նրա գունատ երեսից: Իսկ մարդիկ տուն էին դառնում, և ոչ ոք չէր լսում ու տեսնում նրան, ոչ ոք չէր ուզում լսել ու տեսնել նրան…

Արևը սահեց անցավ սարի մյուս կողմը, և էլ չերևաց:
-Բարի՜ արև, ես գիտեմ, դու գնացիր քո մոր մոտ… Ես գիտեմ, ձեր տունը ա՜յս սարի հետևն է, ես կգամ, կգամ քեզ մոտ, հիմա, հիմա…

Եվ խեղճ երեխան դողալով՝ հարուստ տների պատերը բռնելով, գնա՜ց, գնա՜ց, քաղաքից դուրս ելավ: Հասավ մոտավոր սարին. դժվար էր վերելքը, քարեր ու քարեր, ոտքը դիպչում էր քարերին, խիստ ցավում. բայց նա ուշադրություն չդարձնելով բարձրանում էր անընդհատ:

Մութն իջավ և կանաչ սարը սևերով ծածկվեց: Սարի գլխին փայլփլում էին աստղերը՝ կանչող, գուրգուրող ճրագների պես: Փչում էր սառը, խիստ քամին, որ ձորերի մեջ ու քարափների գլխին վայում էր. երբեմն թռչում էին սև գիշերահավերը, որոնք որսի էին դուրս եկել: Երեխան անվախ ու հաստատուն քայլերով գնում էր վերև, բա՜րձր, միշտ բա՜րձր. և հանկարծ լսեց շների հաչոց, մի քիչ հետո էլ լսեց մի ձայն խավարի միջից.

-Ո՞վ ես, ու՞ր ես գնում:
-Ճամփորդ տղա եմ, արևի մոտ եմ գնում, ասա, ո՞ւր է արևի տունը, հեռու՞ է, թե՞ մոտիկ:
Ճրագը ձեռքին մոտ եկավ մի մարդ և քնքուշ ձայնով ասաց.
-Դու հոգնած կլինես, քաղցած ու ծարավ, գնանք ինձ մոտ: Ի՜նչ անգութ են քո հայրն ու մայրը, որ այս մթանը քեզ ցրտի ու քամու բերանն են ձգել:
-Ես հայր ու մայր չունեմ, ես որբ եմ ու անտեր…
-Գնանք, տղաս, գնանք ինձ մոտ, – ասաց բարի անծանոթը և երեխայի ձեռքից բռնելով՝ տուն տարավ:

Նրա տունը մի խեղճ խրճիթ էր. օջախի շուրջը նստած էին բարի մարդու կինն ու երեխք փոքր երեխաները: Նրա խրճիթին կից մի մեծ բակում որոճում էին ոչխարները: Նա հովիվ էր, սարի հովիվ:

-Սիրելի երեխաներս, ձեզ եղբայր եմ բերել, թող չլինեք երեք եղբայր, լինեք չորս: Երեքին հաց տվող ձեռքը չորսին էլ կտա: Սիրեցեք իրար. եկեք համբուրեցեք ձեր նոր եղբորը:

Ամենից առաջ հովվի կինը գրկեց երեխային և մոր պես ջերմ-ջերմ համբուրեց. հետո երեխաները եկան և եղբոր պես համբուրեցին նրան: Երեխան ուրախությունից լաց էր լինում և նորից լալիս: Հետո սեղան նստեցին` ուրախ, զվարթ: Մայրը նրանց համար անկողին շինեց և ամենքին քնեցրեց իր կողքին: Երեխան շա՜տ էր հոգնած. իսկույն աչքերը փակեց ու անո՜ւշ-անո՜ւշ քնեց:

Երազի մեջ ուրախ ժպտում էր երեխան, ասես ինքն արևի մոտ է արդեն, գրկել է նրան ամուր ու պառկել է նրա գրկում տաք ու երջանիկ: Մեկ էլ սրտի հրճվանքից վեր թռավ և տեսավ, որ արևի փոխարեն գրկել է իր նոր եղբայրներին և ամուր բռնել է մոր ձեռքը: Եվ նա տեսավ, որ արևը հենց այս տան մեջ է, որ ինքը հենց արևի գրկում է…

Առաջադրանքներ:

Ինչի մասին է տեքստը:
1. ընտանիքը դաժանաբար տնից դուրս էր արել փոքրիկին:
2. փոքրիկ տղան շատ էր սիրում ջերմությունը:
3. ընտանեկան սերն ու ջերմությունը ամեն ինչից կարևոր են:
4. աշխարհում շատ աղքատներ կան:

Ինչպես է դիմում տղան արևին:
1. տաք, ջերմացնող, հոգատար,
2. անուշ, բարի, կարմիր
3. այրող, վառ, կարմիր
4. անուշՙ լուսաշող, ժպտուն:

Տեքստում ինչ իմաստով է գործածվել ցրտի ու քամու բերանը ձգել  արտահայտությունը:
1.պատժել
2. փորձության ենթարկել
3. վախեցնել
4. անուշադրության մատնել

Տեքստի 1-ին հատվածից գտիր աղքատ բառի հականիշը:

Հարուստ

Տեքստի 2-րդ հատվածից դուրս գրիր համարձակ բառի հոմանիշը:

Անվախ

Տեքստի 2-րդ հատվածից դուրս գրիր վերջածանցավոր բառերը:

Ցնցոտի, մեջք, մոտավոր, վերելք, ոտք, ուշադրություն, հաստատուն, հաչոց, ճամբորդ, ուրախություն, հրճվանք, գունատ։

Տեքստի 1-ին հատվածից դուրս գրիր փոխաբերական իմաստով գործածված արտահայտությունները:

Рубрика: Աշխարհագրություն

Արևելյան Եվրոպա

Երկրներքարածխով և գորշածխովնավթով և բնական գազովգունավոր մետաղների հանքաքարովքիմիական արդյունաբերության հանքային հումքովԿերակրի աղ
Լեհաստանայոայոայոայոոչ
Չեխիաայոոչոչոչոչ
Ուկրաինաայոայոայոոչայո
Սլովակիաայոոչոչոչ ոչ
Ռումինիաայոայոայոոչայո
Բուլղարիաայոայոայոոչոչ
Հունգարիաոչայոայոոչոչ

2.Բնութագրե՛ք  90-ական թթ. սկզբներին Արևելյան  Եվրոպայի երկրների տնտեսաաշխարհագրական դիրքի որակական և քանակական փոփոխությունները:

Գերմանական երկու պետությունները միավորվեցին, մյուս երկրներում առաջացավ բազմակուսակցություն կումունիստական կուսակցությունները հեռացվեցին, այս երկրները վերադարձան ժողովրդավարության և ազատ շուկայական տնտեսության:

4. Ինչու՞ սոցիալիզմի համակարգի փլուզումից հետո Արևելյան  Եվրոպայի բնակչության ազգային կազմն ավելի միատարր դարձավ: Ի՞նչ ուղղություն ունեն ներքին և արտաքին գաղթերը:

Սոցիալիզմի համակարգի փլուզումից հետո երկրների ազգային կազմը ավելի միատար է դարձել ազգամիջյան ավելի բարդ հարաբերությունների պատճառով, չնայած բոլոր երկրներում էլ կան ազգային փոքրամասնություններ:

Ժողովրդի ներքին տեղաբաշխությունը երկրի մեջ բաշխվածությունը հավասարաչափ է:Կան բազմաթիվ միջին և փոքր քաղաքներ և պետությունը փորձում է կառավարել խոշոր քաղաքների աճը:

5. Ձեր կարծիքով որո՞նք են Արևելյան  Եվրոպայի երկրներում «անցումային տնտեսության» հիմնական դժվարությունները: Կարո՞ղ եք նշել լուծման ուղիները:

 Զարգացած երկրներում բնակչության զբաղվածության մեծ մասը ընկնում է ծառայությունների ոլորտում և ավելի ցածր գյուղատնտեսության և արդյունաբերության ոլորտում:

Рубрика: Պատմություն 2020 - 2021

Հոկտեմբերի 5-11-ը, առաջադրանք 4, 8-րդ դասարան

Դասարանական

Արդյունաբերական հասարակության երկու շրջափուլերը

1.Նկարագրեք արդյունաբերական  հասարակության շրջափուլերը, համեմատիր դրանք:

ա.Առաջին շրջափուլ -XVII (17) դարից մինչև XIX (19) դարի կեսը

բ.Երկրորդ շրջափուլ-XIX (19) դարի կեսից մինչև  XX (20) դարի սկիզբը

գ.Հասարակական -քաղաքական գործընթացները

2.Տալ «ժողովուրդ»,«ազգ» հասկացությունների սահմանումը

«Ազգ» հասկացությունը կարելի է սահմանել` ելնելով երկու տարբեր դիրքորոշումներից: Ազգը էթնիկական նույն ծագումը, պատմական հայրենիքը, լեզուն, մշակույթն ունեցող մարդկանց հավաքականությունն է, որում առկա է ազգային ինքնության կամ պատկանելության գիտակցությունը: Այս սահմանման մեջ նշված հատկություններից որևէ մեկի կամ մի քանիսի բացակայությունը, սակայն, ամբողջովին չի ջնջում կամ բացառում ազգային պատկանելության իրավունքը, այլ տվյալ բանաձևման համապատասխան` այդ պատկանելության թերի լինելն է մատնանշում: Մակերեսային ընկալումով` ազգային պատկանելությունը կապվում է սոսկ էթնիկական ծագման հետ, սակայն այդ պատկանելությունն ամբողջական է դառնում միայն վերը թվարկված հատկությունների առկայությամբ:

3.Սահմանել ինչ է նշանակում ,,հեղաշրջում՛՛, ևս տաս նոր բառերի հասկացությունների բացատրություն, սահմանում:

Հեղաշրջում նշանակում է արմատական փոփոխություն հասարակական կյանքի որևե բնագավառում:

Մանուֆակտուրան խոշոր մեքենական արդյունաբերությանը նախորդած կապիտալիստական արտադրության ձև է:

Կապիտալիզմը վարձու բանվորի շահագործման վրա հիմնված բուրժուական հասարակարգ Է, որտեղ արտադրության բոլոր միջոցները կապիտալիստական դասակարգի մասնավոր սեփականությունն են և ծառայում են որպես շահույթ քաղելու և բանվորի աշխատանքի արդյունքները յուրացնելու աղբյուր;

Թեթև արդյունաբերություն

Ծանր արդյունաբերություն

4.Արդյունաբերության , գյուղատնտեսության մեջ նշիր հինգ փոփոխություն, դրանց դրական, բացասական կողմերը:

 1.Ձեռքի աշխատանքը փոխարինվեց մեքենաներով և սարքավորումներով, որը բարձրացրեց աշխատանքի արտադրողականությունը, արհեստանոցներին փոխարինեցին մանուֆակտուրաները, այնուհետև՝ մեքենագործարանային արտադրությունը:

2.Ավելացավ խոշոր քաղաքների թիվը

3.Բարձրացավ բնակչության կենցաղային և կթական մակարդակը:

4.Մեծացավ գիտության և տեխնոլոգիայի դերը, ստղվեց շոքեմեքենա, շոքոնավ, շոգեքարշ

5.Զարգացավ գյուղատնտեսությունը՝ ստեղծվեցին շարքացաններ, նոր սերմատեսակներ, որոնց արդյունքում համեմատաբար ավելի շատ բերք էր ստացվում: Զարգանում էր անասնապահությունը:

5.Արդյունաբերական զարգացման հետևանքով ինչ փոփոխություններ տեղի ունեցան հասարակական կյանքում:

Արդյունաբերական զարգացման հետևանքով փոփոխություններ շատ եղան: Զարգացան երկրները, երկրներում վերացան դասային սահմանափակումները, այսինքն այլևս չէին բաժանում դասերի: Շատ էի ավելացել աշխատանքի վայրերը և մարդիկ անընդհատ աշխատում էին:

6.Ինչը նպաստեց քաղաքների աճին և զարգացմանը:Արդյունաբերական զարգացման հետևանքով ինչ փոփոխություններ տեղի ունեցան մարդկանց կենսապայմաններում:

Արդյունաբերական հասարակությունը, գյուղերի գերբնակչությունը, տեխնիկական առաջնթացը և փոփոխությունները տրանսպորտում՝ նպաստեց քաղաքների աճին և զարգացմանը։Փոփոխություններ բնականաբար շատ եղան, ավելացան աշխատատեղիները, մարդիկ ունեցան իրենց սեփական աշխատանքը, վայրից — վայր տեղափոխվելն այն ժամանակ խնդիր էր, իսկ հետո լուծվեց, ստեղծվեցին փոխադրամիջոցներ: Մեծ պահանջարկ ուներ գրամեքենան: Ստեղծվեցին օրաթերթեր, հանրային գրադարաններ և արդեն ամեն ինչ փոխվում և զարգանում էր :

7.Ապացուցեք կամ հերքեք այն տեսակետը, որ արդյունաբերական հասարակության առաջին շրջափուլում մտավորականության դերը բարձրացավ:

Արդյունաբերական հասարակության առաջին շրջափուլում մտավորականության դերը բարձրացավ, քանի որ մարդիկ սկսեցին մտածել, հնարել նոր գյուտեր: Մտածեցին, որ կարելի է ստեղծել նոր տխնոլոգիաներ, մեքենաներ, որպեսզի կյանքը ավելի հեշտ և արագ լինի:

Օժանդակ աղբյուր

Համաշխարհային պատմություն

Այլ ձևակերպումներով ինչպե՞ս են տարբերակվում «ազգ» և «ժողովուրդ» հասկացությունները, և կամ ինչո՞վ են տարբերվում ազգը և ժողովուրդը:

«Ազգ» և «ժողովուրդ» բառերը հաճախ գործածվում են իբրև հոմանիշներ, քանի որ և՛ ազգը, և՛ ժողովուրդը երկուսն էլ ներկայացնում են մարդկանց հավաքականությունը` նույն էթնոսի պատկանող, նույն ինքնությունը, մշակութային արժեքներն ունեցող:

Սակայն երբեմն «ժողովուրդ» ասելով` նկատի է առնվում նաև էթնիկական նույն սկզբնավորումը չունեցող մարդկանց հավաքականությունը: Սույն սահմանման պարագայում պետք է նկատի ունենալ, որ էթնոսի պատկանելությունը կարող է պայմանական նշանակություն ունենալ:

«Ազգ» բառը ծագում է լատիներեն «natio» բառից, որը ծնունդ, սկիզբ, իմաստն ունի: Այստեղից էլ` «nation» բառը, որը նշանակում է ազգ, ինչպես նաև այս հասկացության ծագումնաբանական բուն նշանակությունն արտահայտող ֆրանսերեն «naître» բառը, որը նշանակում է ծնվել: «Ազգ» հասկացությունն արտահայտում է առավելաբար կազմակերպված ժողովրդի` պետությամբ, պետական կառուցվածքով ու կառույցներով, հասարակական-քաղաքացիական ինքնագիտակցությամբ:

Պետության առկայությունը, սակայն, պարտադիր չէ ազգի տվյալ բնորոշման համար, եթե կան ազգային կառույցների կազմակերպվածության դրսևորումները, ազգային բարձր ինքնագիտակցություն, ինչպես, օրինակ, այսօր իրենց պատմական հայրենիքը կորցրած կամ պետություն չունեցող ազգերի պարագայում, որոնցից են ղպտիները, ասորիները և այլք:

Ժողովուրդը կարող է լինել էթնիկական պատկանելության գիտակցությամբ, սակայն առանց պետական-հասարակական, քաղաքացիական կազմակերպվածության: Բայց հարկ է նկատի ունենալ, որ «ազգ» և «ժողովուրդ» բառերը, այնուամենայնիվ, հոմանիշներ են իրենց նշանակությամբ և օգտագործվում են որպես այդպիսիք:

Ներկայումս, սակայն, լայն իմաստով, ինչպես նաև դիվանագիտական նշանակությամբ «ազգ» հասկացությունը մատնանշում է հիմնականում պետական հստակ կառուցվածք ունեցող ժողովուրդներին, ինչի վառ վկայությունն աշխարհի տարբեր պետությունների համախմբումով կազմված Միացյալ Ազգերի Կազմակերպությունն է, որի անվան մեջ «ազգ» բառը հիմնականում պետության ցուցիչի հատկանշմամբ է գործածված:

Տանը

Թարգմանություն-Նոր ժամանակների քաղաքները

Արևելքի միջնադարյան քաղաքները